211652_close_icon
views-count2070 դիտում article-date 12:16 14-09-2020

Ութ նոր ամենագնաց` հանուն Արցախի զարգացման

Բադալյանների ընտանիքը շարունակում է բարեգործական գործունեությունն` այս անգամ Արցախի Հանրապետությունում։ Վահե և Վիգեն Բադալյաններին պատկանող Ֆասթ Կրեդիտ Կապիտալ ՈՒՎԿ-ն, բարեգործական ծրագրի շրջանակներում, թվով ութ ամենագնաց է նվիրաբերել Արցախի Հանրապետության Ոստիկանությանը, Անվտանգության և Արտակարգ իրավիճակների պետական ծառայություններին։ Ծրագիրը միտված է աջակցելու Արցախի պետական ստրատեգիկ կառույցների նյութատեխնիկական բազայի շարունակական թարմացմանը։ Ֆասթ Կրեդիտը Հայաստանում գործող ամենահին և փորձառու վարկային կազմակերպություններից է։ Վարած քաղաքականության շնորհիվ կազմակերպությունն արժանացել է հաճախորդների բարձր գնահատանքին և ունի ավելի քան 130,000 հավատարիմ հաճախորդ։ Ֆասթ Կրեդիտն իր առաջին մասնաճյուղի դռները բացել է 1994թ.-ին։ Կազմակերպությունն ունի շուրջօրյա գործող 24 մասնաճյուղ և շինարարական փուլում են գտնվում ևս 7-ը։ Կարևոր է նաև առանձնացնել` Ֆասթ Կրեդիտ հայաստանյան բրենդը ներկայացվել է նաև [url=https://www.fastcredit.co.uk/]Մեծ Բրիտանիայում[/url], որտեղ գործում են երեք գրասենյակներ Լոնդոնում և ևս երկուսը գտնվում են շինարարական փուլում։ [b]Կազմակերպությունը վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից [/b] [img]https://st0.shamshyan.com/editor/0475646001600071246708788.jpg[/img]

Նմանատիպ նյութեր