×


Բրիթնի Սփիրսը հղիության վաղ շրջանում կորցրել է երեխային

Մոտ մեկ ամիս առաջ Բրիթնի Սփիրսն իր երկրպագուների հետ կիսվել էր ուրախ նորությամբ. նա փոքրիկի էր սպասում: Երեկ արդեն հայտնի դարձավ, որ հղիության վաղ շրջանում նա կորցրել է երեխային:

«Սա ծանրագույն ժամանակ է ցանկացած ծնողի համար: Երեւի պետք է չշտապեինք հղիության մասին հայտարարություն անել, բայց չափից շատ ոգեւորված էինք: Մեր սերն իրար նկատմամբ մեր ուժն է: Շարունակելու են փորձել մեր հիասքանչ ընտանիքն ավելի մեծ դարձնել: Շնորհակալ ենք աջակցության համար: Խնդրում ենք այս ծանր պահին հարգել մեր անձնական կյանքի գաղտնիությունը»,- գրել են 40-ամյա երգչուհին եւ նրա սիրելին՝ մարզիչ Սեմ Ասղարին:

Սփիրսը մեկ անգամ չէ, որ խոստովանել է երեխա ունենալու ցանկության մասին, բայց խնամակալները նրան թույլ չէին տալիս: 2008-ին երգչուհին հոգեկան առողջության հետ կապված հանրային սկանդալներից հետո հայտնվել էր հոր խնամակալության ներքո, որը բոլոր առումներով վերահսկում էր նրա կյանքը:


2021 թվականին երկար դատական քաշքշուքներից հետո Սփիսրը վերջապես ազատվեց խնամակալությունից ու ամուսնության առաջարկություն ստացավ Ասղարիից:

Բրիտնին 2 որդի ունի պարող Քեւին Ֆեդերլայնից: Ավագ որդին՝ Շոնը, 16 տարեկան է, կրտսերը՝ Ջեյդենը, 1 տարով փոքր:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին