Սեպտեմբերի 14-ին Oriflame Fashion Weekend նորաձևության և գեղեցկության ամենամյա մասշտաբային ցուցադրություններին ընդառաջ կայացավ հատուկ ընդունելություն նախագծին մասնակցող դիզայներ-մոդելավորողների, նորաձևության բլոգերների, գործարար ոլորտի և ԶԼՄ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Միջոցառման սկզբում հյուրերին ողջունեց «Օրիֆլեյմ Հայաստան» ընկերության գործադիր տնօրեն Նաիրա Մարգարյանը և ներկայացրեց Oriflame Fashion Weekend նախագծի ստեղծման շարժառիթը և նպատակները.
«15 տարի աշխատելով հայաստանյան շուկայում՝ վստահ ենք, որ այստեղ բնակվող և աշխատող մարդիկ ունեն շատ մեծ ստեղծարար ներուժ, ուստի որոշեցինք հիմնել հարթակ, որն արդեն 4 տարի շարունակ հնարավորություն է տալիս Հայաստանի նորաձևության ոլորտին երկխոսություն ունենալ հանրության հետ: Oriflame Fashion Weekend-ն այս տարի ունի ռեկորդային թվով մասնակիցներ՝ հայազգի 30 ճանաչված և սկսնակ դիզայներ-մոդելավորողներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս»:
Նաիրա Մարգարյանը հավելեց, որ Oriflame Fashion Weekend նախագծի միջոցով նպատակ ունեն նպաստել հայկական նորաձևության զարգացմանը՝ աջակցելով նաև տաղանդավոր սկսնակ դիզայներներին, հնարավորություն տալ նրանց հետևել իրենց երազանքին: Արդեն 2-րդ տարին է ընկերությունը սկսնակ դիզայներներին ոչ միայն տրամադրում է հարթակ՝ ցուցադրելու իրենց հավաքածուները հանրության լայն շրջանակներում, այլև սահմանել է հատուկ մրցանակ հաղթողի համար: Հաղթողը կորոշվի քվեարկության արդյունքում:
«Մենք լիահույս ենք, որ այս հաղթանակը կարող է դառնալ իրենց մեծ ճանապարհի սկիզբը: Անցյալ տարվա մրցանակակիրը ճանապարհորդեց Փարիզ և մասնակցեց փարիզյան նորաձևության ցուցադրությանը: Մենք ուրախ ենք, որ հարթակ ենք հանդիսանում դիզայներների համար իրենց ստեղծագործական միտքը ներկայացնելու, նորաձևության ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շաբաթներին մասնակցելու և ամբողջ աշխարհին ներկայանալու համար»-, նշեց Նաիրա Մարգարյանը:
«Օրիֆլեյմ Հայաստան» շվեդական ապրանքանիշի պատկերացմամբ՝ գեղեցկությունը կենսակերպ է: Հավատարիմ մնալով այս դիրքորոշմանը՝ ընկերությունը կազմակերպում է նորաձևության ամենամյա տոն: Այս տարի Oriflame Fashion Weekend-ը անցկացվելու է սեպտեմբերի 16-17-ին, մայրաքաղաքի պատմամշակութային նշանակության վայրերից մեկում՝ Երևանի երկաթուղային կայարանում:
Երկօրյա ցուցադրություններին իրենց հավաքածուներն են ներկայացնելու նաև հատուկ այս միջոցառման համար Հայաստան ժամանած հագուստի հայազգի դիզայներ-մոդելավորողներ Արմինե Օհանյանը Ֆրանսիայից և Վիգէն Տէրտէրեանն ԱՄՆ-ից:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:13, 24 ապրիլի
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան22:17, 24 ապրիլի
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին21:30, 24 ապրիլի
«Մենք ոգեկոչում ենք 1915 թվականին զոհված հայերի հիշատակը: Նրանց թվում են իմ նախնիները»․ ամերիկահայ դերասանուհի Դիանա Մեդիսոն20:48, 24 ապրիլի
«Ուզում եմ հիշել իմ նախնիներին, ովքեր զոհվել են, եւ նրանց, ովքեր ողջ են մնացել»․ Սերժ Թանկյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ19:46, 24 ապրիլի
«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել Շառլ Ազնավուրի՝ Հայաստան կատարած այցից16:33, 24 ապրիլի
«Հայոց պատմության ուսուցիչս նույնիսկ մեր ավարտական երեկոյի ժամանակ ասաց՝ թուրքին բարեկամ չկարծեք…». Ժաննա Բուտուլյան15:04, 24 ապրիլի
«Երբ մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը, մենք երդվում ենք երբեք չմոռանալ պատմության դասերը»․ լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյան14:29, 24 ապրիլի
Լույս է տեսել Հաքան Սեքինելգինի «Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիան. հանրային հիշողություն եւ ինստիտուցիոնալացված ժխտում» գիրքը13:03, 24 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբի անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո)12:01, 24 ապրիլի
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը11:12, 24 ապրիլի
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան10:04, 24 ապրիլի
Աշխարհը՝ Հայոց ցեղասպանության մասին. հայտնի մարդկանց հայտարարությունները՝ ողբերգության 109-րդ տարելիցի կապակցությամբ