Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ քննարկվել են «Փառք աշխատանքին» քանդակի վերականգնմանն ուղղված աշխատանքները

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ քննարկվել են «Փառք աշխատանքին» 
քանդակի վերականգնմանն ուղղված աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել քննարկում՝ մեծանուն հայ քանդակագործ Արա Հարությունյանի «Փառք աշխատանքին» քանդակի վերականգնման վերաբերյալ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Քննարկմանը մասնակցել են Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության, Ֆինանսների նախարարության, Քաղաքաշինության կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի, Նկարիչների միության, «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներ:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարին պատասխանատուները ներկայացրել են հայկական մոնումենտալ արձանագործության նշանակալի ստեղծագործությունների շարքին դասվող և առավելապես «Բանվորի արձան» անվանումով հայտնի քանդակի վերականգնման, տեղակայման հնարավոր տարբերակներն ու հարակից այլ հարցեր:

Արայիկ Հարությունյանը հանձնարարել է քանդակի վերականգնման և տեղակայման վերաբերյալ հանրային լսումներ կազմակերպել՝ ներգրավելով բոլոր թիրախային խմբերին և ամփոփելով բոլոր շահագրգիռ կողմերի ու մասնագետների կարծիքներն ու գաղափարները՝ ներակայացնել առաջարկություններ հետագա քայլերի և գործողությունների վերաբերյալ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]