News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Մազուրը հայտնաբերել է Ջիգարխանյանի հետ ամուսնալուծության մութ պատմությունը, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն:

«Վիտալինան ահավոր վատ դրության մեջ ինձ դրեց: Ես զրպարտեցի պարկեշտ մարդուն՝ նրան մեղադրելով շատ լուրջ հանցագործության մեջ», -ասել է Մազուրը: Նա բացատրել է, որ հավատալով Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային, նա մեղադրել է Ջիգարխանյանի ընկեր Արթուր Սողոմոնյանին նրան առեւանգելու մեջ: Միեւնույն ժամանակ, Վիտալիան լավ է իմացել, որ Սողոմոնյանը որեւէ մեկին չի առեւանգել եւ Արմեն Բորիսովիչը հիվանդանոցում է եղել: «Ստացվում է, որ ես զրպարտեցի պարկեշտ, խելացի մարդուն»,-հայտնել է դաշնակահարու նախկին ընկերուհին:

Ավելին, Էլինան, որը նախկինում ակտիվորեն պաշտպանում էր Վիտալինան, այժմ մեղադրում է նրան մշտական ստի մեջ եւ նույնիսկ նրան չի համարում հոգեկան ամբողջովին առողջ մարդ:

Մազուրի խոսքով՝ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան պատմել է, որ ինքը մի քանի բնակարան է գնել, որոնց վարկերը կախված են իր գլխին, եւ Սողոմոնյանը, իբր, պահանջել է այդ բնակարանները գրանցել նրա անունով: Երբ Արմեն Բորիսովիչը ամուսնալուծվելու դիմում է տվել, Վիտալինան հետաքրքրված էր միայն մեկ հարցով՝ պետք է արդյոք  ունեցվածքը կիսել նրա հետ: «Ես բացատրեցի, որ ստիպված չի լինի, քանի որ բոլոր բնակարանները ձեւաակերպված են եղել մինչեւ ամուսնությունը: Դրանից հետո Ջիգարխանյանը դադարել էր հետաքրքրվել նրանով: Նա ուզում էր ամուսնալուծվել»,-շեշտել է Մազուրը:

Սակայն, ամուսնալուծությունից հետո, Վիտալինային սպառնում էր դերասանի անձնական կյանքի միջամտության հարցով քրեական գործը: Ահա թե ինչու, Էլինայի կարծիքով,  Ջիգարխանյանի նախկին կինը որոշել էր հաշտվել նրա հետ եւ դատարանում  բողոքարկել՝ ամուսնալուծությունը չեղյալ հայտարարելու համար: Ակնհայտորեն, Վիտալինան հույս է ունեցել, որ դերասանը կհրաժարվի ոստիկանություն իր դիմումներին եւ կդադարեցնի քրեական գործը, ենթադրում  է Մազուրը:

Էլինան անգամ իր նախկին ընկերոուհուն  մեղադրել է Ջիգարխանյանի մահվանը սպասելու մեջ, սակայն հրաժարվել է մանրամասնել: «Ես ահավոր ամաչում եմ Արթուր Սողոմոնյանից,  Արմեն Բորիսովիչից...Ես ուզում եմ նրանցից ներում խնդրել: Ես ինձ հիմար եմ զգում, որին Վիտալինան օգտագործել է»,- ցավով նշել է Մազուրը:

Սակայն, Էլինան չի հրաժարվում այս սկանդալային պատմության մեջ «մոխրագույն կարդինալի» տիտղոսից: «Ես օգնել եմ Վիտալինին ստեղծել զոհի կերպար․․․Ես անկեղծորեն հավատում էի, որ նա զոհ է»,-նշել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական…
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
«Հեղինակությունները»՝ հեռուստացույցից դուրս. ՀՀ-ում խիստ կսահմանափակեն քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը
Հայաստանում կսահմանափակվի քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը...
Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կինոյի բնագավառում
Հայաստանի ազգային կինոկենտրոնը Բեռլինի միջազգային 74-րդ կինոփառատոնին…
Ամենաշատ