«Դոլմամայի» շենքը հանվել է հանրային գերակա շահ համարվող շենքերի ցանկից

«Դոլմամայի» շենքը հանվել է հանրային գերակա շահ համարվող շենքերի ցանկից

PanARMENIAN.Net - Աբովյան-Պուշկին խաչմերուկից մինչև Սախարովի հրապարակ ընկած հատվածը, այդ թվում՝ «Դոլմամա» ռեստորանիի շենքը հանվել է հանրային գերակա շահ համարվող շենքերի ցուցակից։ Գործադիրը նման որոշում է կայացրել՝ փոփոխության ենթարկելով «Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին» որոշման նախագիծը։

Խոսքը Պուշկինի 4, Պուշկինի 8, Պուշկինի 10-1-ը և 6ա հասցեների մասին է։

Որոշումը կայացվել է սեփականության իրավունքի պաշտպանություն ապահովելու, պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքերի նկատմամբ միասնական մոտեցում ցուցաբերելու նպատակով։

Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը նշել է, որ մի քանի շենքեր ճանաչվել են մշակութային արժեք ներկայացնող։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը տեղեկացրել է, որ սեփականատերերի համար հնարավորություն կստեղծվի այդ մշակութային արժեք հանդիսացող շենքերի պահպանությանն ուղղված անհրաժեշտ գործողություններ իրականացնել:

Ավելի վաղ նախատեսվում էր Աբովյան, Պուշկին և Նալբանդյան փողոցների միջանկյալ հատվածում, որի մեջ մտնում է նաև «Դոլմամա» ռեստորանը, իրականացնել շենքերի ապամոնտաժման աշխատանքներ։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---