Հատված Միխեիլ Սահակաշվիլու գրքից. «Ուժերի զարթոնք»

30/01/2018 schedule14:10

սկիզբը հունվարի 23-ի համարում

Փետրվարի 8-ից գրախանութներում կլինի Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլու ինքնակենսագրական «Ուժերի զարթոնք» գրքի հայերեն թարգմանությունը։ Մինչ այդ ներկայացնում ենք հատվածներ գրքից։

* * *

Խորհրդարանում իմ առաջին պաշտոնավարման ընթացքում մենք ակտիվորեն համագործակցում էինք ոչ պետական կազմակերպությունների, օրինակ՝ հողատերերի իրավունքների պաշտպանության միության հետ։ Այն գլխավորում էր Վանո Մերաբիշվիլին, որը Վարդերի հեղափոխությունից հետո դարձավ Վրաստանի ներքին գործերի նախարար եւ վարչապետ։

Շեւարդնաձեն մեզ գրեթե չէր խանգարում։ Օրենքներին Վրաստանում ոչ ոք ուշադրություն չէր դարձնում ո՛չ խորհրդային ժամանակներում, ո՛չ էլ հետխորհրդային առաջին տարիներին։ Ինչո՞ւ։ Օրենքներն ընդունվում են հարիֆների համար, երկիրն ապրում է այլ՝ զուգահեռ իրականությունում, որը ոչ մի ընդհանուր բան չունի օրինականության հետ։ Չէ՜ մի... ինչ-որ տղերք ինչ-որ օրենքներ են գրում ու անցկացնում ինչ-որ հանձնաժողովի միջոցով... Պատգամավորներն ու չինովնիկները մեզ նկատեցին միայն այն ժամանակ, երբ հասկացան, որ մեր ընդունած ընթացակարգային օրենքներն ազդում են գործադիր իշխանության աշխատանքի վրա։ Ոստիկանությունը կեղտոտ էր աշխատում` մեկին ոչ մի բանի համար ձերբակալում էին, մյուսին՝ սպանում, ինչ-որ մի երրորդին՝ բաժնի պատուհանից դուրս նետում։ Ցանկացած այդպիսի սկանդալ (իսկ դրանք տեղի էին ունենում մշտապես), մեզ համար առիթ էր նախաձեռնելու նոր օրենքներ, որոնք կբարդացնեին չինովնիկների կյանքը։ Այդ ժամանակ նրանք հասկացան, որ սա լուրջ է. քեզ` իբրեւ օրինախախտի, կարող են ցույց տալ հեռուստացույցով։

Աստիճանաբար մենք մեր կողմը քաշեցինք քաղաքացիական հասարակությանը։ Մի քանի երիտասարդ լրագրողներ մեր հանդեպ բարեկամաբար էին տրամադրված ի սկզբանե։ Իսկ 1998 թվականին ստեղծվեց Վրաստանում առաջին անկախ, գործի նկատմամբ լուրջ մոտեցումներով հեռուստաալիքը։ «Ռուսթավի 2» ալիքը համանուն մարզային քաղաքից մի քանի գործարարների էր պատկանում։ Շուտով իշխանությունները զգացին վտանգն ու խլեցին այն։ Այդ ժամանակ ալիքի տերերը օգնության համար ինձ դիմեցին։ Ես հանձն առա այդ գործը, ու Ժվանիան ինձ աջակցեց։ Ալիքը սկսեց հեռարձակվել ամբողջ երկրով մեկ։ Այնտեղ աշխատելու եկան ազնիվ թերթերից երիտասարդ լրագրողներ։ 2000-2001 թվականներին այն դարձավ ամենահանրահայտն ու իրապես ազդեցիկը։ Համացանց այդ ժամանակ չկար, իսկ թերթերը փոքր տպաքանակով էին լույս տեսնում, մարդիկ գրեթե չէին գնում դրանք։ Ու քանի որ մնացյալ հեռուստատեսությունը ցածրորակ էր, առաջին անկախ ալիքը գրավեց ողջ հեռուստատեսային տարածությունը։

2000-2001 թվականներին «Ռուսթավի 2»-ով սկսեցին եթեր տալ «60 րոպե» հետաքննական հաղորդումը, որով Շեւարդնաձեի ու նրա մերձավոր շրջապատի բմբուլները քամուն էին տալիս։ Հաղորդումը թողարկվում էր յուրաքանչյուր շաբաթ օր։ Այդ ժամանակ քաղաքի կյանքը կանգ էր առնում։ Բոլոր պատուհաններից լսելի էին «60 րոպեի» ազդանշանները, բոլորը ձգտում էին դիտել հերթական թողարկումը։

Երբ Շեւարդնաձեն զգաց վտանգը, պայմանավորվեց ռուսաստանցի օլիգարխ Բադրի Պատարկացիշվիլու հետ, որ վերջինս մրցակից ալիք ստեղծի։ Պատարկացիշվիլու գործընկեր Բերեզովսկին Պուտինից փախել էր Լոնդոն, ինքը եւս չէր կարող մնալ Մոսկվայում։ Նա պայմանավորվեց Շեւարդնաձեի հետ, որ կստեղծի իշխանությանը «Ռուսթավի 2»-ից պաշտպանող ալիք ու տեղափոխվեց Վրաստան։

Պատարկացիշվիլին իր «Իմեդի» ալիքի համար ահռելի փողեր ներդրեց։ Նրան հաջողվեց խլել «Ռուսթավի 2»-ի լսարանի մի մասը, բայց հասնել այդ փուլի առաջատարին չհաջողվեց։

1997 թվականին քաղաքացիական հասարակությունն ինձ տարվա մարդ հռչակեց (96-ին այդ կոչումը տվել էին Ժվանիային)։ Ինչ էր դա նշանակում՝ ոչ ոք չգիտեր, բայց այն, որ դու տարվա մարդն ես, զգացվում էր միանգամից։ Այդ ժամանակներում ազգային գլխավոր հեռուստաալիքը հեռարձակում էր խորհրդարանի նիստերը, եւ մարդիկ դա նայում էին։ Խորհրդարանը խիստ խայտաբղետ էր։ Ռեֆորմատորներս այնտեղ նույնիսկ ավելի քիչ էինք, քան ներկայումս Ուկրաինայի խորհրդարանում, բայց մենք զավթեցինք առաջնորդությունը։ Լինելով բացարձակ փոքրամասնություն` Շեւարդնաձեի բացասական վերաբերմունքի ներքո՝ մենք շատ առումներով կառավարում էինք այդ խորհրդարանը։ Մենք սկսեցինք առաջ քաշել օրենսդրական նախագծեր ու մենաշնորհ դարձնել ամբիոնը։ Մենք շատ ավելի խելացի ու երիտասարդ էինք, քան մեր հակառակորդները. 25-27 տարեկան էինք։

Տարբերությունն ակնհայտ էր։ 1998 թվականին The New York Times-ի առաջին էջում լույս տեսավ մի հիանալի հոդված, որի հեղինակը կանխատեսում էր, թե ես կդառնամ Վրաստանի նախագահ։ Շեւարդնաձեն այնքան էր վշտացել այդ առիթով, որ մի երկու անգամ բացեիբաց, չարությամբ կատակեց այդ թեմայով։ Ու ժողովուրդը մտապահեց դա. Շեւարդնաձեն ինձանից վախենում է։

Այդ խորհրդարանի առաջնորդները ես ու Ժվանիան էինք։ Մեզ հենց ամենասկզբից այդպես էլ կոչում էին` Ժվանիա-Սահակաշվիլի թիմ։ Պաշտոնապես ես պարզապես հանձնաժողովի նախագահ էի, բայց ես ամենաակտիվն էի։ Եվ ես ու Ժվանիան սկսեցինք մեր կողմ քաշել պատգամավորներին։

Երբ Ժվանիան համոզում էր ինձ մասնակցել ընտրություններին, ես միանգամից նրան զգուշացրի, որ Շեւարդնաձեին թերահավատորեն եմ վերաբերվում։ Ինձ այնպես են դաստիարակել, որ ես մանկուց ահավոր չէի սիրում կոմունիստական ու սովետական ամեն բան։ Ժվանիան խնդրեց ինձ չընդարձակվել այդ թեմայով, առավել եւս, որ ես գործ էի ունենալու իր, եւ ոչ Շեւարդնաձեի հետ։

Շեւարդնաձեն մի քանի անգամ հավաքեց խորհրդարանական հանձնաժողովների ղեկավարներին, բայց ես տարբեր պատճառաբանություններով խուսափում էի հանդիպումից։ Երեւում է՝ դա նկատել էին, եւ ինձ անձամբ հրավիրեցին իր մոտ։ Հանդիպումը երկար չտեւեց, որովհետեւ ես հանկարծ սկսեցի անընդհատ փռշտալ ու հազալ։ Ես բնական ալերգիա ունեի այդ մարդուց։ Դրանից հետո մենք գրեթե չենք տեսնվել։ Երբ Շեւարդնաձեն հրաժարական էր տալիս, նա հանդիպեց Բուրջանաձեի, Ժվանիայի ու ինձ հետ։ «Նի՛նո, ինչպե՞ս կարող էիր ինձ հետ այդպես վարվել, դու երեխա ժամանակ իմ ծնկներին ես նստել, ես ընկերություն եմ արել ձեր ընտանիքի հետ, ասաց նա ու շարունակեց` դիմելով, արդեն, Ժվանիային,- Զուրա՛բ, ես եմ քեզ քաղաքականություն բերել, ես եմ քեզ մարդ դարձրել, ինչպե՞ս կարող էիր դու այսպիսի բան անել իմ հանդեպ»։ Հետո նա դարձավ դեպի ինձ ու ասաց. «Միշայից ոչինչ չունեմ պահանջելու, մենք միշտ իրար այնքան էլ չենք սիրել ու երբեք մտերիմ չենք եղել»։

Շեւարդնաձեն թույլ ղեկավար չէր, նա կոռուպցիոն համակարգի մասն էր եւ չգիտեր ղեկավարելու այլ կերպ` կոռուպցիայից բացի։ Մեզ մոտ ճիշտ այնպիսի ֆեոդալական դրվածք էր, ինչպիսին հիմա Ուկրաինայում է. ինչ-որ մեկը նշանակում է որեւէ մեկին, սա նշանակում է մի ուրիշին, ու նրանք իրենց մեջ բաժանում են, թե որտեղից ինչ կարելի է գողանալ։

Հիմնական զուգահեռը Ուկրաինայի հետ այն է, որ ինչպես եւ Վրաստանում Շեւարդնաձեի օրոք, պետծառայողներն աշխատավարձ որպես այդպիսին չունեն։ Դա մաքուր ֆեոդալական ծառայություն է. դու տարածքի կապալառություն ես տալիս չինովնիկին, որոնցից նա «սնվում» է ու սնում նրան, ով իրեն նշանակել է այդ գործին։ Ֆեոդալիզմը հենց սա է, որ կա։

Վրաստանում, ինչպես հիմա Ուկրաինայում է, բոլորը բաժանված էին կլանների։ Այդպիսի համակարգի պայմաններում նախագահն իրականում միշտ շատ թույլ է, որովհետեւ, թեկուզ ինքը գլխավոր կլանի գլխին է, բայց ոչ միանձնյա։

Կարելի է անդրադառնալ այլ օրինակի` ոչ վրացական։ Ադրբեջանի մաքսայինի պետն ինձ պատմում էր, որ իրենց մոտ, իբր, ամեն ինչ հստակ բաժանված է։ Ես, ասում է, հիմա Թբիլիսիից կոշիկներ եմ առնում, իսկ երբ դրանք սահմանն անցկացնելիս լինեմ, մաքսավորներին 50 դոլար կաշառք կվճարեմ, բայց 25 դոլարը հաջորդ օրն ինձ կվերադարձնեն։ Նա չի կարող իր ենթականերին կաշառք չտալ, քանի որ նրանք այդ կաշառքների հաշվին են սնվում։ Այն, որ ինքը մաքսայինի պետն է, ոչ մի նշանակություն չունի։ Դա նրանց փայն է, եւ դա իրենց տարածք մուտք գործելու հարկն է։ Դու ոչինչ չես կարող խնդրել քո նախարարից, որովհետեւ նա կհակադարձի. «Իսկ դու արդեն ինձ ինչ-որ բան վճարե՞լ ես»։ Եթե այո, խնդրեմ, ամենայն իրավունք ունես։ Այսպիսի համակարգը նախագահը չի կառավարում, նա միայն տուրք է ստանում։

Դա բացարձակ մոնղոլ-թաթարական համակարգ է. զավթիչները չէին զարգացնում տարածքը, վերցնում էին իրենցը, եւ նրանց այլեւս ոչինչ չէր հետաքրքրում։ Այն մինչեւ հիմա գոյություն ունի Ուկրաինայում։ Բոլորը ձեւացնում են, թե մենք գործ ունենք պետապարատի հետ, թե մենք կարեւոր արտասահմանյան խորհրդատուներ ունենք, որոնք ստանում են 10, 15, 20 հազար դոլար: Ի՞նչ խորհուրդ կարող են տալ նրանք 100 դոլար աշխատավարձ ստացող պաշտոնյաներին, որոնք, հավանաբար, այդ փողերը հաշվից անգամ չեն հանում։ Այդ իսկ պատճառով` ով էլ որ խորհուրդ տա, միշտ անհրաժեշտ է հաշվի առնել, որ մենք ստանում ենք խորհուրդներ հետինդուստրիալ դարաշրջանի ներկայացուցիչներից` վաղֆեոդալականների համար, որտեղ դրանք չեն կարող իրականանալ ինքնաբերաբար։

Բնականաբար, Շեւարդնաձեի ընտանիքն ամենահարուստն էր Վրաստանում։ Այն տիրապետում էր շարժական կապի ամենախոշոր կազմակերպությանը, կառավարում էր Զեստաֆոնի երկաթի հրաքարի գործարանը։ Շեւարդնաձեի զարմիկ Նուգզարը մենաշնորհ էր դարձրել նավթամթերքի ներկրումը։

Շեւարդնաձեից հետո ամենախոշոր ֆեոդալը նրա ներքին գործերի նախարար Կախա Թարգամաձեն էր։ Նա հսկում էր մաքսայինն ու հարկայինը, ինչպես նաեւ ծխախոտի, թմրանյութերի եւ մյուս նմանատիպ հոսքերի մաքսանենգությունը։ Ես սկզբում միամտորեն կարծում էի, որ ինքը՝ Շեւարդնաձեն, դրա մեջ խառնված չէ, պարզապես շատ թույլ է ու չի ուզում ոչ ոքի դիպչել։ Շուտով համոզվեցի, որ այդպես չէ։

Երկաթի հրաքարի արտահանումը միշտ սեւ բիզնես է եղել, ոչ ոք երբեք ոչ մի հարկ չի վճարել։ Երբ ես դարձա արդարադատության նախարար, մենք այն արգելափակեցինք։ Արտահանման համար անհրաժեշտ էր արդարադատության նախարարի ստորագրությունը, իսկ ես ոչ միայն չստորագրեցի, այլեւ մենք նամակ ուղարկեցինք մաքսայինին, որ ամբողջը արգելափակում ենք։ Նախագահն ինձ կանչեց զրույցի։ Պարզվեց, որ դա Շեւարդնաձեի հարսի եղբոր աներոջ բիզնեսն էր` վրացական չափանիշներով շատ մտերիմ ազգականի։ Ես պատրաստվում էի պարզապես պատմել Շեւարդնաձեին, որ իր թիկունքում իր իսկ ազգականները շատ վատ բաներով են զբաղվում, որ դա դեմ է բոլոր օրենքներին, որ բյուջեն ահռելի գումարներ է կորցնում, եւ նա պետք է դրա դեմն առնի։ Ես հույս ունեի, որ Շեւարդնաձեն այլ ելք չի ունենա, եթե նույնիսկ դա նրան դուր չգա։ Երբ ես գնացի, այնտեղ նստած էին իր այդ ազգականը եւ էլի մի քանի նախարարներ։ Շեւարդնաձեն տվեց ժողովի բացումը ու պահանջեց, որ ես բացատրեմ` ինչ է կատարվում։ Հետո նա լուռ հետեւեց, թե ինչպես բոլորը հարձակվեցին ինձ վրա։ Հինգ րոպեից ես հասկացա, որ դա բեմականացում էր, որ իրականում այդ բոլորին ուղղորդում է ինքը, որ նա հետաքրքրված է այդ մաքսանենգությամբ։ Դա ինձ համար իսկական ցնցում էր։ Նույնիսկ այդքան տարի նրա հետ աշխատելուց հետո ես այդպես ուղղակիորեն այդպիսի կոռուպցիայի հետ չէի առնչվել։

Ես միեւնույն է հրաժարվեցի դնել իմ ստորագրությունը։ Շեւարդնաձեն շատ դժգոհ էր։ Ամեն ինչ ավարտվեց տուրուդմփոցով...

 * * *

Հաջորդ հատվածը կհրապարակվի գալիք երեքշաբթի օրվա համարում։

Թարգմանիչ՝ Միքայել Նահապետյան

Տպել
2153 դիտում

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման