Ծանրամարտիկ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի չեմպիոն

Ծանրամարտիկ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի չեմպիոն

PanARMENIAN.Net - Լեհաստանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի պատանիների և մինչև 15 տարեկանների առաջնությունում Հայաստանը ներկայացնող 81 կգ քաշային Էմմա Պողոսյանը ոսկե մեդալ է նվաճել։

Նա երկամարտի արդյունքում բարձրացրել է 206 կգ, գրում է Panorama.am-ը։

16-ամյա Էմմա Պողոսյանը պոկում վարժությունում բարձրացրել է 91 կգ՝ վաստակելով նաև փոքր արծաթե մեդալ: Հրում վարժությունում 115 կգ արդյունքով նա նվաճել է փոքր ոսկե մեդալ:

Չեմպիոն պատրաստելու համար մեդալով պարգևատրվել է նաև կանանց հավաքականի մարզիչ Արտաշես Ներսիսյանը։

Ավելի վաղ Եվրոպայի առաջնությունում երկամարտի արդյունքով չեմպիոն են դարձել նաև 61 կգ քաշային Սերյոժա Բարսեղյանը և 67 կգ քաշային Վալերիկ Մովսիսյանը, ավելի ավագ տարիքային խմբում 49 կգ քաշային Միքայել Չոլակյանը, ինչպես նաև 49 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---