Ucom-ը կարանտինում գտնվողներին ապահովել է անվճար ինտերնետով և հեռուստատեսությամբ27 մարտի 2020 - 20:32 AMT PanARMENIAN.Net - Ucom ընկերությունը կարանտինային հատուկ հսկողության վայրերում և բուժհաստատություններում կառուցել է ցանց, տեղադրել և ավելացրել սարքավորումներ, մեծացրել ինտերնետ արագությունը: Ընկերությունը նաև ապահովել է անվճար WiFi հասանելիություն և հեռուստատեսային ծառայություն կարանտինում գտնվող անձանց համար: «Մենք կարծում ենք, որ համաճարակի տարածման կանխարգելիչ միջոցառումները չպետք է առանց այդ էլ մեկուսացված մեր հայրենակիցներին կտրեն աշխարհի անցուդարձից, լավ հեռուստաբովանդակություն դիտելու կամ կրթվելու հնարավորությունից: Սա մեր սոցիալական պատասխանատվության մասն է հասարակության և առհասարակ մեր հայրենիքի նկատմամբ», - ասել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։ Ընկերությունից նշել են, որ կրոնավիրուսի պանդեմիայի արդյունքում առաջացած իրավիճակում շարունակում են աշխատել արտակարգ ռեժիմով՝ աջակցելով անհատներին ու կազմակերպություններին կապի մեջ մնալ։ Ucom-ի սպասարկման կենտրոնները ժամանակավորապես չեն աշխատում, բոլոր գործարքներն առցանց տիրույթ են տեղափոխվել։ Աշխատանքային պարտականություններն աշխատողների մեծ մասը շարունակում է իրականացնել տնից՝ ապահովելով ինտերնետի և հեռախոսակապի անխափան աշխատանքը:
Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» |