Բաժիններ՝

Ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության ծառայողները խուզարկություններ են կատարել հանցագործ աշխարհի ներկայացուցիչներ Նորատուսցի Ալիկի և Օշականցի Գևորիկի տներում. հայտնաբերվել են զենքեր

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության ծառայողները խուզարկություն են կատարել հանցագործ աշխարհում հայտնի Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ՝ 38-ամյա Ալիկ Բանդուրյանին պատկանող Երևան քաղաքի Շահումյան փողոցում գտնվող տանը, որի ընթացքում հայտնաբերվել է օդաճնշիչ հրացան, «Վալտեր» տիպի 12 մմ տրամաչափի որսորդական հրացան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Բանդուրյանը ոստիկաններին հայտնել է, որ նշված զենքերը պատկանում են իր հորը՝ Լյովա Բանդուրյանին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության ծառայողները խուզարկություն են կատարել նաև հանցագործ աշխարհում օրենքով գող համարվող Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ՝ 49-ամյա Գևորգ Մելիքյանի (ով ավելի շատ հայտնի է Օշականցի Գևորիկ մականվամբ) տանը։ Ոստիկաններն այնտեղ հայտնաբերել են որսորդական հրացան։

Գ. Մելիքյանը ոստիկաններին հայտնել է, որ հայտնաբերված հրացանը պատկանում է իր կնոջը՝ Լ. Զ.-ին։ Նշված զենքերն առգրավվել են և նշանակվել է փորձաքննություն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ խուզարկությունները կատարվել են դատարանի տված որոշմամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս