Friday, 19 04 2024
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել

Հայաստանում հանրաքվեն և Արցախում ընտրություններն իրար չեն խանգարի. առաջին փուլով կհաղթի Արայիկ Հարությունյանը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը։

– Պարոն Աթանեսյան, Արցախում մեկնարկել է մարտի 31-ին կայանալիք  ընտրությունների թեկնածուների գրանցման փուլը։ Այսպիսի առատությունն ինչո՞վ եք պայմանավորում։

Գործող նախագահը հայտարարել է, որ չի առաջադրվում, քաղաքական դաշտում որոշակի կշիռ, աջակցություն ունեցող մարդիկ փորձում են մասնակցել նախագահական ընտրապայքարին։ Ըստ երևույթին յուրաքանչյուրն ունի իր հաշվարկը։ Դա անձնական որոշում է, որը գալիս է քաղաքական իրավիճակի ազատականացումից, որովհետև գործող նախագահը, կրկնում եմ, ընտրապայքարին չի մասնակցում։

– Մտահոգություն կա, որ որոշ ուժերի կողմից հատուկ նպատակ կա՝ այսքան թեկնածուների միջոցով փոշիացնել ձայները ու երկրորդ փուլ ապահովել։

– Նման կարծիքներ շրջանառվում են, մասնավորապես նախագահի թեկնածուներից Վահան Բադասյանն է այդ մասին  շատ հաճախ խոսում։ Բայց ես չեմ կարծում, թե այստեղ կա ձայներ փոշիացնելու խնդիր։ Ըստ երևույթին խնդիրն այլ հարթությունում է։ Նախագահի ֆավորիտ թեկնածուն  նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն է, նրա շուրջը քաղաքական որոշակի կոնսոլիդացիա է ձևավորվում, մասնավորապես՝ հինգ կուսակցություն հայտարարել են իրեն սատարելու մասին։ Իմ տեղեկություններով՝ այլ քաղաքական ուժեր ևս կարող են միանալ, նաև ի պաշտպանություն Արայիկ Հարությունյանի թեկնածության հայտարարություն կտարածեն մոտ մեկ տասնյակ հասարակական կազմակերպություններ։ Կան նաև այլ թեկնածուներ, որոնք որոշակի աջակցություն ունեն, օրինակ՝ Մասիս Մայիլյանն արդեն դաշինք է ձևավորել։ Ես պատկերացնում եմ հարցն այսպես՝ ընտրությունները կավարտվեն մե՞կ փուլով, թե՞ կլինի երկրորդ փուլ։ Թեկնածուների բազմազանությունն ըստ երևույթին հաշվարկված է  այնպես, որ լինի ընտրությունների երկրորդ փուլ, տեխնոլոգիան այդպես եմ հասկանում։ Թե ինչ արդյունքներ կգրանցվեն մարտի 31-ին՝ ոչ ոք չի կարող ճշմարտությանը մոտ կանխատեսումներ անել, բայց ես անձամբ կարծում եմ, որ ընտրությունները մեկ փուլով են ավարտվելու, ու Արայիկ Հարությունյանը միանշանակ հաղթելու է։

– Մոտավորապես այդ շրջանում Հայաստանում էլ  հանրաքվե է անցկացվելու, այս երկու պրոցեսներն իրար չե՞ն խանգարի։

– Ես մեկը մյուսի հետ չէի կապի, Հայաստանի հանրաքվեն Արցախի նախագահական ընտրությունների հետ ի՞նչ կապ ունի։

– Ուշադրության, կենտրոնացվածության առումով։

– Հայաստանի ընտրողները Արցախի նախագահի քվեարկությանը չեն մասնակցի, Արցախի ընտրողներն էլ՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխության հանրաքվեին։ Ի՞նչ ուշադրություն շեղելու խնդիր կա։

– Դաշնակցության թեկնածու Դավիթ Իշխանյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը միջամտում է Արցախի ընտրություններին, երբ հայտարարում է, որ եթե Արցախի ընտրությունների քարոզարշավը չանցնի ՀՀ քաղաքական գործընթացներին համահունչ, ինքը կդիմի Արցախի ժողովրդին։ Կա՞ այդպիսի մտահոգություն։

– Նախ՝ ես ծանոթ չեմ ՀՀ վարչապետի նման հայտարարությանը, չեմ հանդիպել։ Ըստ երևույթին Դավիթ Իշխանյանը որոշակի անհանգստություններ ունի՝ կապված անձամբ իր ու իր գլխավորած կուսակցական կառույցի վարկանիշի հետ, ու հավանաբար փորձում է ինչ-որ ֆոն ստեղծել։ Թեպետ նորից նշեմ՝ ՀՀ վարչապետի այդպիսի հայտարարությանը ծանոթ չեմ ու այս պահին ավելի խորքային մեկնաբանություններից զերծ կմնամ։

– Դավիթ Շահնազարյանի այն հայտարարությունը, թե Փաշինյանը քլունգն առած սեպ է խրում Հայաստանի ու Արցախի միասնականության մեջ, ի՞նչ նպատակ է  հետապնդում՝ ըստ Ձեզ։ Ինչո՞ւ են  ընդդիմադիր դաշտում դիրքավորված անձինք նմանօրինակ հայտարարություններ անում։

– Որքան ես տեղյակ եմ՝ Շահնազարյանը նշել է, թե քլունգն առած քանդում է Արցախի միասնականությունը։ Տեսակետ է, մարդն այդպես է մտածում, իրավիճակն այդպես է պատկերացնում։ Ես համարում եմ դա իր մասնավոր տեսակետը, որի համար մարդկայնորեն կարող եմ ցավել։ Նրան վաղուց գիտեմ, հարգում եմ, գործընկերներ ենք եղել առաջին գումարման ՀՀ Գերագույն խորհրդում։ Ցավում եմ, որ այդպիսի տեսակետ է արտահայտում, բայց յուրաքանչյուր ոք ազատ է  իր կարծիքն արտահայտելիս։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում