Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Կատարի Ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Կատարի Ազգային տոնի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Կատարի Պետության էմիր Շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիին և վարչապետ, ներքին գործերի նախարար Շեյխ Խալիդ Բին Խալիֆա Բին Աբդուլազիզ Ալ Թանիին՝ Ազգային տոնի կապակցությամբ: 

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ 

«Ձերդ վսեմություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Կատարի Պետության Ազգային տոնի կապակցությամբ և մաղթում քաջառողջություն ու ամենայն բարիք, իսկ Կատարի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն։

Հայաստանը բարձր է գնահատում Կատարի հետ ձևավորված բարեկամական և գործընկերային հարաբերությունները, և մենք պատրաստակամ ենք ջանքեր գործադրել փոխշահավետ համագործակցության առավել ընդլայնման և խորացման ուղղությամբ՝ ի շահ մեր երկու ժողովուրդների։

Ակնկալում եմ մոտ ապագայում հյուրընկալել Ձեզ Երևանում՝ քննարկելու հայ-կատարական երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման ուղիները և հեռանկարները:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ վսեմություն, խորին հարգանքիս հավաստիքը», - նշված է Կատարի Պետության էմիրին ուղղված ուղերձում:


Կատարի Պետության վարչապետին ուղղված ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Ձերդ գերազանցություն,

Կատարի Պետության Ազգային տոնի առթիվ Ձեզ եմ հղում անկեղծ շնորհավորանքներս՝ մաղթելով Ձեզ քաջառողջություն, իսկ Կատարի բարեկամ ժողովրդին՝ շարունակական բարգավաճում և առաջընթաց։

Մեծապես կարևորում եմ Հայաստանի և Կատարի միջև հարաբերությունների հետագա զարգացումն ու ընդլայնումը։ Հավատացած եմ, որ համատեղ ջանքերով կարող ենք նպաստել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում հայ-կատարական կապերի և համագործակցության խորացմանը՝ ի շահ և ի բարօրություն մեր երկու ժողովուրդների։

Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]