Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ինչպես է արատավորվում հայկական ֆուտբոլը․ Աշոտ Բարսեղյանի դեմ հայց կներկայացվի

Սույն թվականի օգոստոսի 31-ին «Առաջին լրատվական»-ում «Վտանգավոր անուններ՝ Վարդան Մինասյանի ցուցակում. Շտապ օգնության մի քանի տարբերակ…» վերտառությամբ հոդված էր հրապարակվել: Հոդվածի հեղինակը՝ կայքի մարզական մեկնաբան Դավիթ Ջալալյանը անդրադարձել էր Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների խաղամակարդակին՝ վերլուծելով Մինասյանի կողմից Լիխտենշտեյնի և Մակեդոնիայի հանդիպումներին հրավիրված խաղացողների ցանկը:

Մասնավորապես, նշվել էր, որ մի քանի ֆուտբոլիստների խաղամակարդակը տվյալ պահին այն չէ և առաջարկվել էր լուծումներ: Անդրադարձ էր արվել նաև մակեդոանական «Վարդարի» հարձակվող Տիգրան Բարսեղյանի խաղին: Բարսեղյանի մասով մասնավորապես նշվել էր․«Մեր հավաքականում կա ևս մեկ-երկու ֆուտբոլիստ, որոնց ներկայությունը ևս կարելի է վտանգավոր համարել: Խոսքը հատկապես վերաբերում է մակեդոնական «Վարդարի» հարձակվող Տիգրան Բարսեղյանին: Այս ֆուտբոլիստը վերջին տարիների գոլային պահերը փչացնելուց ու երկրպագուների նյարդերը քայքայելուց բացի՝ ոչնչով աչքի չի ընկել: Նրա խաղամակարդակն ուղղակի չի համապատասխանում մեր ազգային հավաքականին: Բարսեղյանի խաղի և թիմի մասին վառ պատկերացում կազմեցինք նաև Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման փուլում «Փյունիկի» հետ մրցավեճերում: Յուրա Մովսիսյանի և Ռուլան Կորյանի բացակայության պայմաններում որպես այլընտրանք առաջարկում ենք Լյուքսեմբուրգի «Պրոգրեսի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանին և «Ալաշկերտի» ներկայացուցիչ Էդգար Մանուչարյանին: Վերջինս թե՛ ֆուտբոլային ինտելեկտով, թե՛ փորձով և վարպետությամբ մի գլուխ ավելի բարձր է Տիգրան Բարսեղյանից: Ճիշտ է, Մանուչարյանը գերազանց մարզավիճակում չէ, բայց վստահ ենք, որ նա, ինչպես նաև Կարապետյանը, անհամեմատ ավելի շատ օգուտ կտա մեր ազգային թիմին: Հուսանք, որ Բարսեղյանին գոնե չենք տեսնի հավաքականի մեկնարկային կազմում»:

Ս.թ․ սեպտեմբերի 22 –ին ՀՖՖ-ի տեխնիկական կենտրոնում տեղի ունեցած Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 9-րդ տուրի «Գանձասար Կապան«-«Արարատ» հանդիպումից հետո «Գանձասար Կապան» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը, ով ի դեպ հանդիսանում է Տիգրան Բարսեղյանի հայրը, մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձ է կատարել այս հոդվածին և հրապարակավ անհարկի վիրավորել մեր թղթակցի արժանապատվությունը՝ հնչեցնելով վիրավորական արտահայտություններ: Բացի դրանից վերջինս համացանցի միջոցով վիրավորական գրառում է կատարել այդ գրված հոդվածի ներքո, այսպիսով նաև փորձելով խոչընդոտել Ջալալյանի մասնագիտական գործունեության իրականացմանը:

Մեզ համար ընդունելի կլիներ, որ հանդիսանալով ֆուտբոլի մասնագետ Աշոտ Բարսեղյանը հիմնավոր փաստարկներով հակադարձեր այս հրապարակմանը: Լիխտենշտեյնի հետ մրցավեճում Տիգրան Բարսեղյանը փոխարինման դուրս գալով դարձավ հաղթանակ գոլի հեղինակ մեծ ուրախություն պարգևելով բոլորիս: Սա կարծում են Աշոտ Բարսեղյանի համար լրացուցիչ առիթ էր մասնագիտորեն ապացուցելու, որ իր որդին հիանալի ֆուտբոլիստ է և արժանի է խաղալու ոչ միայն Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմում, այլև «Վարդարից» մի քանի անգամ ավելի բարձր կարգ ունեցող թիմերում: Ի՞նչ է նշանակում մամուլի ասուլիսի ժամանակ վիրավորել և զրպարտել լրագրողին: Անթույլատրելի համարելով և չցանկանալով որևէ կերպ մեկնաբանել Աշոտ Բարսեղյանի կողմից արված վիրավորական արտահայտությունները «Առաջին լրատվական»-ի մարզական մեկնաբանը պատրաստվում է պատվի, արժանապատվության, բարի համբավի վերականգնման վերաբերյալ հայց ներկայացնել Երևանի ընդհանուր իրավասությունների դատարան: Մեր երկրում սա առաջին դեպքը չէ, երբ իր կարծիքը արտահայտելու համար լրագրողին վիրավորում են:

Հայաստանում տեղի են ունեցել դրական փոփոխություններ, բայց ցավով պետք է արձանագրենք, որ նախկին համակարգի ղեկավարման օրոք առկա արատավոր երևույթները կարծես չեն վերացել: Դրական փոփոխություններ են տեղի ունեցել նաև հայկական ֆուտբոլում և հույս ունենք, որ տեղի ունեցածը ՀՖՖ-ի նախագահ Արթուր Վանեցյանը անուշադրության չի մատնի: Ակնկալում ենք, որ Վանեցյանի հորդորով ՀՖՖ-ի կարգապահական կոմիտեն ուսումնասիրելով նաև մեր հրապարակումը համապատասխան միջոցներ կձեռնարկի Բարսեղյանի արարքի վերաբերյալ: Դժվար է մատնանշել նախադեպ, երբ որդու խաղը քննադատելու համար նրա հայրը հանդիսանալով մարզիչ՝ նման արարք թույլ տա: Նման երևույթները միայն ու միայն արատավորում են մեր ֆուտբոլը: Մասնագիտական 15 տարիների ընացքում սուր քննադատության ենք ենթարկել բազմաթիվ մարզիկների, մարզիչների, ղեկավարների, բայց նման արձագանք երբևէ չի եղել: Կարծիքների և դիտարկումների հետ կարելի է համաձայն չլինել: Դա չի նշանակում սակայն, որ գործը պետք է հասնի անձնական վիրավորանքների:

Լիահույս ենք, որ նոր Հայաստանի դատական համակարգն ու ֆուտբոլի ղեկավարությունը անպատիժ չեն թողնի «Գանձասար-Կապանի» գլխավոր մարզչի արարքը:

Տեսանյութը՝ «Ֆուտբոլ պլյուս»-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում