Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հայաստան-Վրաստան հանդիմանն ընդառաջ․ մեր հարևանները կհետևե՞ն սերբերի օրինակին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի երրորդ տուրում հոկտեմբերի 11-ին Երևանում պետք է մրցի հարևան Վրաստանի ազգային թիմի հետ։ Այս պահին հանդիպման վայրի փոփոխության վերաբերյալ պաշտոնական որոշում չկա։ Հիշեցնենք, որ այսօր Երևանում պետք է կայանար Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի «Արարատ-Արմենիա»-«Ցրվենա Զվեզդա» մրցավեճը։ Խաղից երկու օր առաջ, սակայն, ՈՒԵՖԱ-ն, այնուամենայնիվ, որոշում կայացրեց Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի հանդիպումը Երևանում չանցկացնելու մասին։ Եվրոպական ֆուտբոլային կառույցը մասնավորապես հաշվի էր առել սեպտեմբերի 28-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ տարածքում գտնվող Վարդենիսի շրջանի գյուղերի հրետակոծման փաստը: Ըստ ՈՒԵՖԱ-ի՝ այս պահին մեր երկրում միջազգային ֆուտբոլային հանդիպում անցկացնելն անվտանգության առումով նպատակահարմար չէ։

Նշենք, սակայն, որ Սերբիայի չեմպիոնը պատրաստակամություն էր հայտնել ժամանել Երևան։ «Ցրվենա Զվեզդայի» գլխավոր տնօրեն Զվեզդան Տերզիչը հայտարարել էր, որ իրենք պատրաստ են խաղալ Հայաստանի մայրաքաղաքում։ «Հավատում եմ, որ ՈՒԵՖԱ-ն կուսումնասիրի մրցող թիմերի անվտանգության հետ կապված խնդիրները և համապատասխան որոշում կկայացնի: Ես կարծում եմ, որ այս դիմակայությունը պետք է Հայաստանում տեղի ունենա: Մենք չենք ցանկանում օգտվել հայ ժողովրդի համար այս բարդ իրավիճակից և փոխել խաղի անցկացման վայրը: Վիճակահանության արդյունքում պետք է խաղանք դրսում. ուրեմն կգնանք և այնտեղ էլ կխաղանք»,- Dnevnik պարբերականի թղթակցին հայտնել էր Տերզիչը։ Հայաստան ժամանելու մտադրության մասին հայտարարել էր նաև «Ցրվենա Զվեզդայի» գլխավոր մարզիչ Դեյան Ստանկովիչը։ «Մենք չէինք մտածում, թե որտեղ ենք խաղալու: Մենք նախապատրաստվում էինք խաղին ամենանորմալ ձևով, ու պատրաստվում էինք խաղալ Հայաստանում: Անակնկալ կերպով իրավիճակը ժամ առ ժամ սկսեց փոխվել, ու վերջում Կիպրոս մեկնելու որոշում կայացվեց»,- նշել էր սերբ մասնագետը։

«Ցրվենա Զվեզդայի» Հայաստան գալու պատրաստակամությունը, ինչ խոսք, բարեկամական և մարդասիրական քայլ կարելի է համարել։ Իսկ ի՞նչ որոշում կկայացնի Վրաստանը։ Այս երկրի ազգային թիմի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը հրաժարվել է պատասխանել հարցին Հայաստանի հավաքականի հետ առաջիկա խաղի վերաբերյալ՝ պնդելով, որ այս պահին մտածում է միայն ԵՎՐՈ 2020-ի որակավորման փուլի Բելառուսի հետ խաղին մասին: «Ինչո՞ւ եք հարցնում Հայաստանի մասին: Մեր բոլոր ուժերը ու ամբողջ ուշադրությունը նախ և առաջ կենտրոնացած է Բելառուսի հետ խաղի վրա: Միայն հետո Ազգերի լիգա, Հայաստանի ու Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղերն են: Ինչ վերաբերում է քաղաքականությանը ու անհանգիստ վիճակին, ես այդպիսի հարցերին չեմ պատասխանելու»,- նշել էր Վայսը։ «Արարատ-Արմենիայի» երևանյան հանդիպման ՈՒԵՖԱ-ի որոշումից հետո հայտարարությամբ էր հանդես եկել նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, որում մասնավորապես ասված էր. «Հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, մասնավորապես, այսօր առավոտյան Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության՝ միջազգայնորեն ճանաչված տարածքների ռմբակոծումը, Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի»՝ ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում սերբական «Ցրվենա Զվեզդայի» հետ հանդիպման վայրի տեղափոխությունը Կիպրոս, այսօրվանից սկսած՝ ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերը դադարեցվում են անորոշ ժամկետով: Ըստ այդմ՝ հետաձգվում են նաև VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի՝ սեպտեմբերի 30-ին նախատեսված բոլոր հանդիպումները: Լրացուցիչ տեղեկատվություն կհաղորդենք հաջորդիվ»։

Հիշեցնենք, որ ՀՖՖ-ն իր հովանու ներքո անցկացվող մրցաշարերի դադարեցման մասին հայտարարություն տարածել էր դեռևս սեպտեմբերի 27-ին։ Մեկ օր անց, սակայն, ՀՖՖ-ն փոխել էր որոշումը՝ նշելով, որ չնայած Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ իրականացվող պատերազմական լայնածավալ գործողություններին՝ մրցավեճերն այնուամենայնիվ կկայանան։ Ավելին, հանդիպումներից առաջ պետք է իրականացվեր #ArtsakhStrong արշավը: Հանդիպումները պետք է սկսվեին լռության րոպեով, իսկ մասնակից թիմերի ֆուտբոլիստները կկրեին սև ժապավեններ:Կարծում ենք՝ պարզ է, որ ՀՖՖ-ն իր հովանու ներքո հանդիպումների վերսկսման վերաբերյալ որոշում էր կայացրել ՈւԵՖԱ-ին ցույց տալու համար, որ մեր երկրում ամեն ինչ նորմալ է, և կարելի է անցկացնել պաշտոնական հանդիպում։ ՀՖՖ-ի որոշման հիմքում «Արարատ-Արմենիա»-«Ցրվենա Զվեզդա»՝ Երևանում հանդիպման անցկացնելն էր։ Ցավոք, մեր ֆուտբոլային գերատեսչության քայլը չստիպեց ՈՒԵՖԱ-ին թույլ տալ մեր երկրում անցկացնել կարևոր միջազգային հանդիպում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում