1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Disney-ը ֆիլմերի դիտման ծառայություն Է գործարկելու

Disney-ը ֆիլմերի դիտման ծառայություն Է գործարկելու


ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Walt Disney Company ընկերությունը հայտնել Է, որ մտադիր Է մինչեւ 2020 թվականը գործարկել հոսքային տեսանյութերի Disney Plus ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Երկու տարի անց Disney Plus-ը կգործարկվի աշխարհի բոլոր կարեւոր տարածաշրջաններում»,- գրել Է ընկերությունը Twitter-ում:
Դրա հետ մեկտեղ Disney-ը հայտնել Է, որ հոսքային սերվիսի ծառայությունը հասանելի կլինի բաժանորդագրությամբ: Օգտատերերը կկարողանան դիտել Pixar ստուդիայի բոլոր ֆիլմերը, «Աստղային պատերազմների» Էպիզոդները, Marvel կինոաշխարհի մի շարք ֆիլմեր, ինչպես նաեւ դիտել, թե ինչպես են ստեղծվում կինոընկերության առանձին ֆիլմեր:
«Disney Plus-ի ֆիլմադարանում հիանալի կինոնկարների շարքն անվերջանալի Է. «Մերի Փոփինսը», «Ալիսան հրաշքների աշխարհում» (2010 թ.) եւ ուրիշ շատ ֆիլմեր հասանելի կլինեն Disney Plus-ի գործարկման օրը»,-հայտնում Է ընկերությունը:
Ինչպես ճշտել են ընկերությունում, ԱՄՆ-ի տարածքում ծառայությունը կսկսի աշխատել արդեն 2019 թվականի նոյեմբերի 12-ին, ամենամսյա բաժանորդագրության արժեքը կկազմի 6,99 դոլար:
The Walt Disney Company-ն 1923 թվականի հոկտեմբերին՝ Ուոլթեր եւ Ռո Դիսնեյ եղբայրների կողմից հիմնադրվել Է որպես ոչ մեծ անիմացիոն ստուդիա. ներկայում այն Հոլիվուդի խոշորագույն ստուդիաներից մեկն Է: Կենտրոնակայանը գտնվում Է Կալիֆոռնիայի նահանգի Բերբանք քաղաքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]