Friday, 19 04 2024
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN

Հեղափոխության առաջին խոշոր հաղթանակը՝ բանակում

Օրերս  ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդես է եկել ծավալուն հրապարակմամբ՝ ներկայացնելով իր տեսլականը կառավարության ծրագրում պաշտպանության համակարգի և  Զինված ուժերի համար սահմանված նպատակների, առաջնահերթությունների և գերակա խնդիրների իրագործման վերաբերյալ:

Միանգամից ասենք, սա նոր խոսք է պետական կառավարման համակարգում այն իմաստով, որ որևէ ոլորտի ղեկավար ներկայացնում է ոչ թե արարողակարգային, կառավարության ծրագրում մեխանիկորեն ընդգրկվելիք ծրագիր, այլ տեսլական, որն ունի հայեցակարգային, ռազմավարական նշանակություն և նախանշում է  Զինված ուժերի զարգացման հիմնական գերակայություններն ու ուղղությունները կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարներում։

Գուցե խորհրդանշական է, որ նման տեսլական առաջինը ներկայացնում է հենց պաշտպանության նախարարը՝ հաշվի առնելով բանակի դերը, նշանակությունն ու կարևորությունը Հայաստանի կյանքում։ Սա լավ, չափազանց լավ նախադեպ է և նույնքան դրական կլինի, եթե այն ունենա վարակիչ նշանակություն ու իրենց ոլորտների զարգացման տեսլականներ ներկայացնեն բոլոր առանցքային գերատեսչությունների ղեկավարները։

Զինված ուժերի կառավարման ու զարգացման՝ Դավիթ Տոնոյանի ներկայացրած տեսլականը կարևորագույն փաստաթուղթ է, որը նախանշում է Հայկական բանակի նոր դերակատարությունն ու տեղը ինչպես ներքին կյանքում, այնպես էլ՝ որպես տարածաշրջանային ու միջազգային անվտանգության համակարգի մաս ու այդ համակարգի ոչ թե սոսկ սպառող, այլ անվտանգություն ապահովող։

Այս տեսլականն իրագործման դեպքում կարող է որակապես փոխել  Զինված ուժերի որակը՝ սկսած բանակում առկա ներքին հարաբերություններից, վերջացրած անվտանգության ապահովման գործում բանակի ունեցած դերակատարումից։ Փաստաթուղթը բավական ծավալուն է և մեկ հոդվածի շրջանակներում հնարավոր չէ ամբողջությամբ անդրադառնալ դրան, այդ պատճառով կփորձենք ներկայացնել դրա առավել հայեցակարգային դրույթները։

«Հայաստանի Հանրապետության անվտանգային անկայուն միջավայրը, պետության և հասարակության առջև ծառացած մարտահրավերները, դրանցից բխող արտաքին, այդ թվում` անմիջական ռազմական բնույթի սպառնալիքները պահանջում են ունենալ հուսալի պաշտպանության համակարգ:

Ի լրումն նախաձեռնողական արտաքին դիվանագիտության՝ այդ համակարգը Հայաստանի և Արցախի երաշխավորված, կայուն և տնտեսական զարգացումը խթանող պաշտպանունակության, Արցախի Հանրապետության բնակչության ֆիզիկական անվտանգության ապահովման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում Հայաստանի և Արցախի համար բարենպաստ բանակցային պայմաններ ապահովելու, իսկ անհրաժեշտության դեպքում` ուժի դիրքերից հանդես գալու հիմնական գրավականն է»,- փաստաթղթի ներածական մասում գրում է Դավիթ Տոնոյանը:

Նշված շեշտադրումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում «Հայաստանի և Արցախի համար բարենպաստ բանակցային պայմաններ ապահովելու, իսկ անհրաժեշտության դեպքում` ուժի դիրքերից հանդես գալու» մասին չափազանց կարևոր, հայեցակարգային դրույթ է, որով մի կողմից արձանագրվում է, որ դիվանագիտական ճակատում հաջողություններ ապահովելու գործում բանակն ունի առանցքային նշանակություն, մյուս կողմից՝ անհրաժեշտության դեպքում ուժի դիրքերից հանդես գալու բանակի կարողությունը ու այդպիսով նաև բանակցային պայմաններ ապահովելու անհրաժշետությունը։

Նոր իրողություններ, նոր նպատակներ

Դավիթ Տոնոյանը չափացանց հետաքրքիր տեսանկյունից է սահմանում  Զինված ուժերի նպատակները նոր իրողություններում։ «Առաքելություն՝ պարտականության փոխարեն». այս հայեցակարգային թեզն է ներկայացնում պաշտպանության նախարարը։

«Պաշտպանության համակարգի գերագույն նպատակը մարտունակ, ապաքաղաքականացված, հասարակության համակողմանի ներգրավմամբ և ժողովրդավարական և քաղաքացիական վերահսկողության ներքո գտնվող  Զինված ուժերի ձևավորումն է:

Այսպիսի զինուժ ունենալու համար պահանջվում են զգալի` Հայաստանի Հանրապետության հնարավորությունների համեմատ անհամաչափ մեծ միջոցներ, որոնք պետք է զուգակցվեն թափանցիկության բարձր չափորոշիչների, ուժերի և միջոցների առավելագույնն արդյունավետ օգտագործման, վատնումների բացառման և բանակի նկատմամբ հասարակության լիակատար վստահության հետ:

Կառավարության ծրագրում հստակ ամրագրված է բանակաշինության և զինվորական ծառայության շուրջ հաստատված մթնոլորտի ու մոտեցումների արմատական փոփոխության հրամայականը՝ որպես  Զինված ուժերի մարտունակության և արդյունավետության բարձրացման կարևորագույն միջոց։

Այս գերխնդրի իրագործման համար պաշտպանության համակարգում մենք պետք է անցնենք իմացական վերափոխում՝ պարտականության զգացողությունը փոխարինելով առաքելության զգացողությամբ: Սա վերաբերում է պաշտպանության ոլորտի անձնակազմի անխտիր բոլոր կատեգորիաներին՝ գեներալներից ու սպաներից մինչև կրտսեր և ավագ ենթասպաներ ու շարքայիններ, հայեցողական պաշտոններ զբաղեցնող պաշտոնյաներից և քաղաքացիական հատուկ ծառայողներից մինչև բանվոր-ծառայողներ:

Պարտականության զգացողությունը մարդու մեջ սերմանում է մշտապես վերադասի հրահանգներին սպասելու, իսկ անգործության պատճառով առաջադրանքը ձախողելու դեպքում՝ նման հրահանգ չստանալու պատճառաբանությամբ արդարանալու մշակույթ:

Տրամագծորեն հակառակ մշակույթ է ձևավորում առաքելությունը. այն ենթադրում է տվյալ գործին, ձեռնարկին կամ հղացմանը սեփականության իրավունք, երբ նպատակի իրականացման պատասխանատվությունը հավասարաչափ դրված է պաշտպանության նախարարի և կրտսեր ծառայողի, գեներալի և շարքայինի վրա, և երբեմն սեփական կարգապահ նախաձեռնողականությունը կարող է ունենալ հիրավի ռազմավարական նշանակության բարենպաստ հետևանքներ»:

Ըստ Դավիթ Տոնոյանի՝ հենց առաքելության զգացումն է, որ կարող է դառնալ պետության ու հասարակության առջև բանակի ունեցած պատմական առաքելության գիտակցության հիմք։

Այս համատեքստում նա կարևորում է նաև սեփական օրինակով ենթականերին առաջնորդելու անհրաժեշտությունը, ինչը կառավարման ոսկե կանոններից մեկն է։ Այս մոտեցումը հատկապես կարևորվում է գեներալ Մանվել Գրիգորյանի մասնակցությամբ գործի բացահայտման ու ընդհանրապես բանակի ղեկավարության ոչ օրինակելի ու հանրային վարքագծի համատեքստում։

Ամենաթանկ կապիտալը

Դավիթ Տոնոյանը շեշտում է, որ մյուս առանցքային գործառույթը միջոցների մտապատկերումն է, դրանց պլանավորումը, ձեռքբերումը, հատկացումը և օգտագործման վերահսկողությունը: «Նախ և առաջ պետք է գիտակցենք, որ Հայաստանի մարդկային ռեսուրսները սահմանափակ են, հետևաբար, հայոց զինուժի զինվորն ու սպան պետք է շեշտը դնեն ոչ թե քանակական առավելության, այլ որակական գերազանցության վրա:

Յուրաքանչյուր հրամանատար և պաշտոնյա պետք է առաջնորդվի հասարակության և պետության կողմից հատկացված մարդկային, նյութական, ֆինանսական և այլ ռեսուրսները պետության և հասարակության անվտանգության ապահովմանը առավելագույն արդյունավետությամբ ծառայեցնելու գիտակցումով։

Ռեսուրսների ոչ նպատակային, ոչ արդյունքային, ոչ խնայողաբար և անարդյունավետ ծախսը հատկապես վնասակար ազդեցություն է գործում Հայաստանի նման սահմանափակ ֆինանսական հնարավորություններ և համեմատաբար մեծ  Զինված ուժեր ունեցող երկրների վրա:

Բոլորս պետք է գիտակցենք, որ հասարակության կողմից  Զինված ուժերին հատկացված նյութատեխնիկական և ֆինանսական միջոցները քաղաքացիների՝ սեփական սոցիալական, կրթական, առողջապահական և մյուս ոլորտներից խնայված և անվտանգության ապահովման առաջնահերթությունից ելնելով մեզ տրամադրված ռեսուրսներ են։

Այս հարցն էլ ավելի է կարևորվում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն ունեցող երկրներում, երբ պետությունը պատասխանատվություն է կրում զինվորի կենցաղային պայմանների, սննդի, հագուստի, հանգստի և ժամանցի պայմանների ու մի շարք այլ խնդիրների համար:

Այս տեսանկյունից յուրաքանչյուր հրամանատար պետք է գիտակցի ծնողների կողմից իրեն վստահված զորակոչիկների կյանքի, անվտանգության և բարեկեցության ապահովման բարձր պատասխանատվությունը»,- գրում է Տոնոյանը՝ կարևորելով նաև շարքային զինծառայողների համապատասխան դիրքորոշումը։

«Յուրաքանչյուր ժամկետային զինծառայող պետք է գիտակցի, որ լինելով հայրենիքի պաշտպան՝ ինքն այլևս չի գտնվում ծնողների և հարազատների խնամքի տակ, և ֆիզիկական ու հոգեպես պատրաստ լինի պատվով կրելու զինվորական ծառայության դժվարությունները և սահմանափակումները»:

Ըստ պաշտպանության նախարարի՝ որքան էլ հզոր ռազմական տեխնիկա և մեծաթիվ անձնակազմ ունենա երկիրը, միևնույն է, դատապարտված է ձախողման, եթե բանակում չի տիրում անհրաժեշտ արդարության, նվիրվածության և համախմբվածության մթնոլորտ:

«Այս հատկանիշները չեն ձևավորվում ինքնին, այլ կախված են առկա բացասական երևույթները կամ դրանց վերապրուկները արմատախիլ անելուն և դրական դրսևորումները ամրապնդելուն ուղղված ամենօրյա աշխատանքի հաջողությունից:

Կոռուպցիոն որևէ դրսևորում տեղ չպետք է ունենա բանակում: Կոռուպցիան ինքնին չարիք է պետության կենսագործունեության ցանկացած ոլորտում, սակայն այն կրկնակի աղետ է ռազմական բնագավառում, աղետ, որը չսանձահարման դեպքում կարտահայտվի մարտի ժամանակ խափանված կրակոցի, հավաքակայանից դուրս գալ չկարողացող տեխնիկայի, զինվորի համար անհրաժեշտ կալորիականություն չպարունակող սննդի տեսքով:

Այնպես որ, բանակի շարքերում բարեվարքության ամրապնդման, անհրաժեշտ հաշվետվողականության զարգացման աշխատանքները պետք է լինեն ղեկավար կազմի ուշադրության կիզակետում»:

Բանակը՝ ապաքաղաքական կառույց

Դավիթ Տոնոյանն առանձին կետով անդրադառնում է բանակում առկա կոռուպցիայի վերացման խնդրին։ «Պաշտպանության բնագավառում և  Զինված ուժերում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու, դրանք կառավարելու և բարեվարքության նորմերն ամրապնդելու համար պետք է մշակվեն նաև նյութա­տեխնի­կա­կան ռեսուրսների կառավարման, այսինքն՝ պլանավորման, գնումների, սպառման, վերահսկման և հաշվետվողականության թափանցիկ ընթացակարգեր:

Այս ընթացակարգերը կոչված են երաշխավորելու պաշտպանության ռազմավարության առաջնահեր­թու­թյուն­ների հիման վրա ռեսուրսների բաշխումը և կարողությունների ձևավորումը, կառավարման և բյու­ջետային որոշումների ներդաշնակեցումը, բյուջետային ծրագրերի՝ նյութա­տեխնիկական առումով կայունությունը և մրցակցող պահանջների միջև ռացիոնալ որոշումների կայացումը:

Եվ քանի որ առկա անվտանգային միջավայրում  Զինված ուժերի պահանջները հիմնականում գերազանցելու են պետության տնտեսական հնարավորությունները, պետք է ռեսուրսների կառավարման ոլորտում իսպառ վերացնենք տեղայնական շահերի ազդեցությունը, երբ  Զինված ուժերի այս կամ այն բաղադրիչն իր կարիքները ներկայացնելիս դրանք չի դիտարկում մարտական կարողությունների ընդհանուր տարրապատկերում, միաժամանակ խուսափելով ռազմական գիտության տեսանկյունից չհիմնավորված այնպիսի ձեռքբերումներից՝ լինեն դրանք համակարգերի, համալիրների, ապրանքների կամ ծառայությունների տեսքով, որոնք պարունակում են վաղաժամ բարոյապես հնանալու կամ ձեռքբերման համար ոչ մատչելի դառնալու ռիսկեր»:

Մարտի 1-ի գործի նոր ընթացքի ու հատկապես դրանում բանակի ներգրավվածության համատեքստում չափազանց կարևոր է Դավիթ Տոնոյանի արձանագրումը բանակի՝ ապաքաղաքական կառույց լինելու մասին։ «Զինված ուժերի կարևորագույն խնդիրներից է նաև պաշտպանության համակարգի և  Զինված ուժերի՝ ապաքաղաքական լինելու և քաղաքական չեզոքության պահպանման սահմանադրական պահանջի իրագործումը։

Այս առումով արդեն հիշատակված իմացական վերափոխման արգասիքներից պետք է լինի նաև այն, որ բանակը գործնականում զերծ մնա քաղաքական և ընտրական գործընթացների վրա որևէ հնարավոր ապօրինի ազդեցությունից կամ հակառակը՝ ինքը ուղղորդված կերպով չազդի ընտրությունների արդյունքների վրա:

Լինելով համազգեստ կրող քաղաքացիներ՝ զինծառայողները երկրի իշխանության ձևավորման գործընթացին մասնակցելու իրենց իրավունքը պետք է իրացնեն բացառապես ընտրությունների ժամանակ ազատ կամարտահայտության միջոցով և զինվորականներին հարիր կարգապահ կերպով` առանց որևէ ապօրինի ներգործության։

Այս նպատակով առաջիկայում կմշակվեն առաջարկություններ ՀՀ Ընտրական օրենսգրքում ՀՀ  Զինված ուժերում նախընտրական քարոզչության իրականացման մեխանիզմներ սահմանելու վերաբերյալ»: Դավիթ Տոնոյանն անդրադառնում է նաև  Զինված ուժերում թափանցիկության ապահովման խնդրին։

«Չպետք է մոռանալ, որ բանակը հասարակության անբաժանելի մասն է և պետք է առավելագույն թույլատրելի սահմաններում թափանցիկ լինի քաղաքացիական հանրության համար:

Հասարակության լայն շերտերի, լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների կողմից  Զինված ուժերում առկա խնդիրների վերհանումը կապահովի անկողմնակալ կարծիքի հաշվառմամբ ընդլայնված մտքերի փոխանակում՝ նպաստելով առավել արդար և արդյունավետ լուծումների որոնմանը և կենսագործմանը»:

Դավիթ Տոնոյանը առանձին ենթակետերով անդրադառնում է նաև պաշտպանության ոլորտի և  Զինված ուժերի զարգացման առաջնահերթություններին։

Սպառազինություններ

« Զինված ուժերի համալրումը անհրաժեշտ քանակի և ժամանակակից սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով և նյութատեխնիկական միջոցներով, ռազմական կառավարման արդիական սկզբունքների և համակարգերի ներդրումը և անձնակազմի մարտական վարպետության բարձրացման նոր չափանիշների սահմանումը :

Այստեղ մեր վերջնանպատակն է բանակի մարտունակության մակարդակի համապատասխանեցումը ռազմական սպառնալիքների մակարդակին և հավանական պատերազմի բնույթին՝ Հայաստանի Հանրապետության նկատմամբ զինված ոտնձգությունը զսպելու և կանխելու, իսկ պատերազմի ժամանակ՝ ռազմական գործողությունները հնարավորինս վաղ փուլում և ՀՀ համար շահավետ պայմաններով դադարեցնելու համար անհրաժեշտ կարողությունների ձևավորմամբ»,- գրում է Դ. Տոնոյանը, որի ներկայացմամբ մեր թիվ մեկ խնդիրն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար բարենպաստ ռազմական պայմանների ստեղծումը:

«Մենք թույլ չենք տալու, որ հակամարտության կարգավորման գործընթացում, ինչքան էլ այն երկարաձգվի, հակառակորդը մեզ հետ խոսի ուժի դիրքերից և հետամտի առավելապաշտական նպատակներ:

Սահմանին որևիցե այսպես ասած ապակառուցողական դրսևորում` լինի դա դիվերսիոն ներթափանցումների, դիպուկահար կրակի, դիրքային փոփոխությունների և լայնածավալ հարձակման համար ուժերի կուտակումների տեսքով, արժանանալու է կտրուկ և սթափեցնող պատասխանի:

Դա անելու համար մենք շարունակելու ենք հետևողականորեն զարգացնել  Զինված ուժերի մարտական կարողությունները, հակառակորդի նկատմամբ ճիշտ պահին, ճիշտ տեղում և ճիշտ ձևաչափով անհրաժեշտ ազդեցության ներուժը պահպանելու և էլ ավելի զարգացնելու համար: Խնդիրներն արդեն առաջադրված են, կարողությունները՝ ձևավորված, և մենք աշխատում ենք դրանք էլ ավելի հզորացնելու ուղղությամբ…

Մեր վարած ռազմատեխնիկական և ռազմարդյունաբերական քաղաքականությունը նախ մտասևեռված է  Զինված ուժերի հարվածային և կրակային խոցման հեռավորության, ճշգրտության և արդյունավետության ավելացման վրա, որի համար նախատեսվում է շարունակել բանակի զինանոցի համալրումը գերճշգրիտ հեռահար հրթիռային հարվածի, հրետանային խոցման և հակաօդային պաշտպանության ժամանակակից զինատեսակներով, ինչպես նաև առաջնահերթ բազմաֆունկցիոնալ ավիացիայով»:

Դավիթ Տոնոյանն անդրադառնում է նաև  Զինված ուժերի կառավարման համակարգի և կառավարման մշակույթի արդիականացման անհրաժեշտությանը:

Այդ համակարգը, ըստ նրա, պետք է ունենա ժամանակակից ռազմական գործողություններ վարելու համար բավարար օպերատիվություն, կենսունակություն, շարժունակություն և տեխնոլոգիական հագեցվածություն:

«Ոչ պակաս կարևոր է ռազմական գործողությունների վարման ձևերի ու եղանակների, այսինքն՝ ռազմարվեստի արդիականացումը և ապակենտրոնացված ու տարատեղված գործողություններ վարելու կարո­ղությունների ձևավորումը`  Զինված ուժերի պատրաստությունը հավանական պատերազմի բնույթին համապատասխանեցնելու, որոշումների կայացման և գործողությունների իրականացման փուլերում հակառակորդի նկատմամբ առաջանցում ապահովելու նպատակով:

Եվ իհարկե, առաջնահերթ նշանակություն ունի ռազմարդյունաբերական համալիրում ներդրումների խթանման և համատեղ ձեռնարկությունների ստեղծման քաղաքականության վարումը՝ հարկային և վարչարարական ընթացակարգերի բարե­լավ­ման, օտարերկրյա ներդրումների ներգրավման և հանրային, մասնավոր ու միջազ­գա­յին կոոպերացիայի սկզբունքով համատեղ ձեռնարկությունների ստեղծման միջոցով:

Պաշտպանության նախարարությունը խթանելու է համապատասխան արտադրական կարողությունների ստեղծումը, գիտահետա­զոտական և կիրառական գիտության զարգացումը և գիտատեխնիկական մասնագիտական ներուժի ավելացումը՝ սպառազինության ու ռազմական տեխնիկայի մշակմանը, արտադրությանը, շահագործմանը, նորոգմանն ու արդիականացմանն ուղղված պետական պաշտպանական պատվերի՝ սեղմ ժամկետներում կատարումն ապահովելու նպատակով»:

Շփման գծի ապահովում արդիական հսկման տեխնիկայով

Մյուս առաջնահերթությունը, ըստ Դ. Տոնոյանի, շփման գծի համալրումն է արդիական մշտադիտարկման սարքերով, ինչը էականորեն կնվազեցնի հակառակորդի կողմից մեր զինծառայողներին թիրախավորելու դեպքերը։

«Հակառակորդի հետ անմիջական շփման բնագծերի շարունակաբար ամալրումը արդիական տեխնիկական  միջոցներով և մարտական խնդիրների կատարման արդյունավետության բարձրացումը:

Մենք պետք է առավելագույնի հասցնենք մի կողմից հակառակորդի դիպուկահար կրակի, դիվերսիոն ներթափանցման և հարձակման նախապատրաստման փորձերի բացահայտման, հավաստանշման, թիրախորոշման և կրակային խոցման կարողությունները և մյուս կողմից՝ յուրային անձնակազմի քողարկման, պատսպարման և պաշտպանվածության աստիճանը»:

Դավիթ Տոնոյանը գրում է, որ պետք է աստիճանաբար քայլեր ձեռնարկվեն առաջնագծում մեր կողմից կիրառվող ստատիկ պաշտպանությունը տեսադիտարկման և այլ հետախուզական սարքավորումներով և հեռակառավարվող խոցման միջոցներով հագեցած տարաշարժուն-ճկուն պաշտպանությամբ փոխարինելու ուղղությամբ:

Աշխատանք մարդկային ռեսուրների հետ

Մյուս առաջնահերթությունը, ըստ պաշտպանության նախարարի, անձնակազմի հետ տարվող աշխատանքների որակի և արդյունավետության էական բարձրացումն է:

«Այստեղ մեր վերջնանպատակն է  Զինված ուժերի անձնակազմի բարոյահոգեբանական պատրաստվածության մակարդակի ու կարգապահության ամրապնդումը, բանակում մարդու իրավունքների պաշտպանության ապահովումը, ոչ կանոնագրային հարաբերությունները նվազագույնի հասցնելը, զինծառայողների արժանապատվության խոցման դեպքերի, ինքնավնասման և ինքնասպանության փորձերի առավելագույնս կասեցումը։

Մեր գերակա խնդիրն է  Զինված ուժերում մարդու իրավունքների ապահովումը երաշխավորելու նպատակով իրականացնել զինծառայողների իրազեկվածության և իրավագիտակցության բարձրացման, թափանցիկության ընդլայնման և ծառայողական քննությունների պարզեցման աշխատանքներ»:

Կրթություն և ինտելեկտ

Դավիթ Տոնոյանը ներկայացնում է նաև  Զինված ուժերում կրթության որակի ու բանակի ինտելեկտուալ մակարդակի բարձրացման իր տեսլականը։ «Մենք պետք է հետևողական աշխատանքներ տանենք զինծառայողի կրթական ցենզի բարձրացման և ինտելեկտուալ մակարդակի աճի ուղղությամբ՝ որպես  Զինված ուժերի զարգացման ռազմավարության կարևորագույն ուղղություն։

Մեր վերջնական նպատակն է բանակում արհեստավարժության և բարոյականության նոր չափանիշների ձևավորումը` հմուտ, պատվախնդիր ու առաջնորդ սպայական կազմով և վարժված, կրթված, շարժառիթավորված ու մարտունակ զինվորներով, որի համար ձեռնարկելու ենք քայլեր  Զինված ուժերի մասնագիտական ինքնությունը և վարկանիշը ամրապնդելու ուղղությամբ՝ ընդհուպ մինչև ազգային արժեքները խորհրդանշող նոր համազգեստի ներմուծումը: Կրթությունը անքակտելիորեն կապված է անձնակազմի կառավարման հետ:

Պաշտպանության համակարգում ընթացող կադրային փոփոխությունները իրականացվելու են պետական կառավարման և քաղաքացիական հանրության կարող ուժերը ներգրավելու և առկա պրոֆեսիոնալ ռեսուրսը լավագույնս օգտագործելու փոխլրացնող ուղղություններով»,- գրում է Դավիթ Տոնոյանը։

Զինված ուժերի առաջնահերթությունների թվում Դավիթ Տոնոյանն առանձնացնում է նաև զինծառայողների պատշաճ և ամբողջական նյութական բավարարման, բնակարանային, սոցիալական պայմանների ապահովության խնդիրները։

Ռազմական դիվանագիտություն

Զինված ուժերի զարգացման իր տեսլականը պաշտպանության նախարարը եզրափակում է ըստ էության ռազմական դիվանագիտությանն առնչվող կարևորագույն շեշտադրմամբ։ Միջազգային ինտեգրման և հավաքական անվտանգության գործող
ընթացակարգերի հնարավորությունների ընդլայնումը:

Այս նպատակի վերջնարդյունքն է ռազմաքաղաքական դաշինքների և գործընկերությունների զարգացումը՝ պահպանելով ՀՀ ազգային շահերից բխող և առկա ռազմաքաղաքական ընդհանրությունների վրա հիմնված հարաբերությունների ձևավորման հավասարակշռությունը:

Մենք մեր հակառակորդի հետ չենք գտնվում քաղաքական վակուումում, այլ շրջապատված ենք տարատեսակ, երբեմն հակադիր օրակարգեր ունեցող պետությունների և միջազգային կազմակերպությունների հանրույթով: Նրանից, թե որքանով ճիշտ կկարողանանք նավարկել միջազգային հարաբերությունների այս հորձանուտով, կախված է արտաքին անվտանգության հարցերում ՀՀ շահերից բխող դիրքորոշումների ձևավորման, մեր բարեփոխումներին աջակցության, մեր բանակի հեղինակության ամրապնդման հաջողությունը:

Մեր գերակա խնդիրն է դաշնակցային և գործընկերային պաշտպանական համագործակցությունը զարգացնելու, բովանդակային և աշխարհագրական պատկերը բազմազանեցնելու ուղղությամբ քայլերի ձեռնարկումը, միջազգային համագործակցության նպատակաուղղումը բազմակողմ և երկկողմ հարթությունում ռազմաքաղաքական հարաբերությունների, ռազմական և ռազմատեխ­նի­կական համագործակցության ու փոխգործունակության ամրապնդման բաղադրիչ­ների զարգացմանը»,- գրում է Դավիթ Տոնոյանը:

Ինչպես նշեցինք, սա գործող պաշտպանության նախարարի տեսլականն էր  Զինված ուժերի զարգացման, կառավարության ծրագրում բանակին վերաբերող դրույթների վերաբերյալ։ Ներկայացված տեսլականում, անշուշտ կան քննարկելի, կլինեն նաև ոմանց համար վիճելի, առարկելի դրույթներ։

Սակայն ինքնին փաստը, որ պաշտպանության նախարարը ներկայացրել է նման հայեցակարգային փաստաթուղթ, չափազանց կարևոր է պետական կառավարման արդյունավետության բարձրացման, պետական կառավարման հանրայնացման տեսանկյունից։

Շատ դրական կլինի, եթե այս փաստաթուղթը քննարկվի բոլոր շահագրգիռ կառույցների, բանակի նախկին ներկայացուցիչների, հանրային ու քաղաքացիական խմբերի, փորձագիտական հանրության կողմից։ Գուցե քննարկումների արդյունքում ծնվեն նոր գաղափարներ, գուցե այս փաստաթուղթը վերափոխվի, սակայն դա կլինի կարևոր քայլ  Զինված ուժերի կառավարման որակի ու որպես դրա հետևանք՝ պետության պաշտպանունակության բարձրացման ուղղությամբ։

Դավիթ Տոնոյանի կողմից կատարված այս քայլը իրապես կարելի է համարել հեղափոխության հաղթանակի, հեղափոխության՝ պետական կառավարման համակարգ ներթափանցելու լավ օրինակ։ Ու շատ հետաքրքիր է, որ առաջինը հանրային բաց դիսկուրսի է ներկայացվում ամենափակ համակարգի՝ բանակի զարգացման հայեցակարգը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում