211652_close_icon
views-count29676 դիտում article-date 16:10 12-10-2017

Արտակարգ դեպք Երևանում. կոտրել են «Իզի Փեյ» ՍՊԸ-ին պատկանող վճարահաշվարկային տերմինալը, այնտեղից գողացել են 375 հազար 800 դրամ

Երեկ ՝ հոկտեմբերի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։30-ից մինչև 10։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ Էրեբունի փողոցի թիվ 24 հասցեում դռան փականը կոտրելու միջոցով վնասել են այնտեղ տեղադրված «Իզի-Փեյ» ՍՊԸ-ին պատկանող վճարահաշվարկային տերմինալը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տերմինալի միջից գողացել են 375 հազար 800 դրամ։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաքննություն է սկսվել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կատարվածը առաջինը նկատել է նշված ընկերության տեխնիկը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր