Փարիզի քաղխորհուրդն Արցախի ժողովրդին հրատապ օգնության տրամադրման բանաձև է ընդունել

Փարիզի քաղխորհուրդն Արցախի ժողովրդին հրատապ օգնության տրամադրման բանաձև է ընդունել

PanARMENIAN.Net - Փարիզի քաղաքային խորհուրդը «Արցախի ժողովրդին և ՀՀ-ում ապաստանած արցախցիներին հրատապ օգնության տրամադրման» վերաբերյալ բանաձև է ընդունել, հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։

Բանաձևում ընդգծվում է 2022թ․ դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Արցախի 120,000 բնակիչների՝ մնացյալ աշխարհից կտրված լինելու հանգամանքը, հղում է արվում 2020թ․ նոյեմբերի 27-ին Արցախի Հանրապետության ճանաչման վերաբերյալ Փարիզի քաղաքային խորհրդի կողմից Ֆրանսիայի կառավարությանն ուղղված կոչ-բանաձևի ընդունմանը, Ֆրանսիայի տարբեր վարչատարածքային միավորների կողմից Արցախի բնակչությանը ցուցաբերված օգնությանը, Փարիզի քաղաքապետարանի կողմից հայ ժողովրդին ուղղված աջակցության և համերաշխության բազմաթիվ կոչերին, Երևան քաղաքի՝ Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային միությանն անդամակցությանը և կարևորվում է Փարիզ քաղաքի կողմից արցախահայությանը հերթական անգամ աջակցության տրամադրումը։

Քաղաքային խորհուրդը նշված բանաձևով նաև Փարիզի քաղաքապետին լիազորություն է տալիս կոչ անելու Ֆրանսիայի այլ վարչատարածքային միավորներին և ՖՔՄՄ-ի անդամ օտարերկրյա քաղաքներին միանալ հրատապ աջակցության այդ նախաձեռնությանը, որի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում ապաստանած արցախցիներին աջակցելը և Արցախի բնակչությանը մարդասիրական ավտոշարասյան միջոցով սնունդ հասցնելը։

2022-ի դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է բացել , սակայն Ադրբեջանը մինչ օրս չի կատարել այդ պահանջը։ 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---