Friday, 19 04 2024
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին

Ինչո՞ւ է Իրանը պաշտպանել Ադրբեջանի դիրքորոշումը․ Թեհրանի անուղղակի պատասխանը Վաշինգտոնին

Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները՝ Մոհամադ Ջավադ Զարիֆը, Մևլութ Չավուշօղլուն ու Էլմար Մամեդյարովը, այսօր Ստամբուլում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ հռչակագիր են ընդունել, որում անդրադարձ է կատարվում նաև Արցախի հիմնախնդրին: «Интерфакс-Азербайджан»-ի փոխանցմամբ՝ հռչակագրում, ի թիվս այլնի, ընդգծված է բոլոր հակամարտությունների՝ «խաղաղ ճանապարհով ու միջազգայնորեն ճանաչված սահմաններն ու տարածքային ամբողջականությունը պահպանելով կարգավորման անհրաժեշտությունը»:

Հատուկ ընդգծվել է Արցախյան հակամարտության՝ տվյալ սկզբունքների հիման վրա կարգավորման կարևորությունը:

ԼՂ հարցում Թուրքիան մշտապես համերաշխվել է Ադրբեջանի դիրքորոշմանը ու, թերևս, զարմանալի չէ, որ Չավուշօղլուն միացել է այս հայտարարությանը․դեռ երեկ նա հայտարարել էր Բաքվի դիրքորոշումը հետևողականորեն պաշտպանելու իր դիրքորոշման մասին։

Իրանի մասնակցությունն այս փաստաթղթին ևս հարցեր չէր առաջացնի, եթե հատուկ շեշտադրում չարվեր ԼՂ խնդրի մասով։ Համենայնդեպս, Թեհրանը այն բացառիկ պետություններից մեկն է, որը ԼՂ հարցում միշտ առաջնորդվել է դրական չեզոքության սկզբունքով՝ շեշտը դնելով ոչ թե ինչ-որ սկզբունքների, այլ Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնությունների, տարածաշրջանային ստատուս-քվոն երրորդ ուժերի միջամտությունից զերծ պահելու անհրաժեշտության վրա։

Եթե ադրբեջանական լրատվամիջոցի տարածած տեղեկատվությունը հավաստի է, ապա Իրանը փաստորեն միացել է մի փաստաթղթի, որով պաշտպանել է Ադրբեջանի ղարաբաղյան քաղաքականությունը։

Արդյո՞ք ճգնաժամ կա հայ-իրանական հարաբերություններում, կամ առհասարակ՝ ի՞նչ մակարդակի վրա են գտնվում երկու երկրների հարաբերությունները։ Դեռևս ամռան սկզբին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, թե նախապատրաստվում է Նիկոլ Փաշինյանի այցը Թեհրան։ Այցն այդպես էլ տեղի չունեցավ, փոխարենը՝ երկու երկրների ղեկավարները հանդիպեցին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում, որն այնքան էլ հարմար ձևաչափ չէ արդյունավետ բանակցություններ վարելու համար, մանավանդ երբ խոսքը երկու հարևան, բարեկամ երկրների մասին է։

Մյուս կողմից՝ հիմա ակտիվ զարգացումներ են տեղի ունենում Իրանի շուրջ, ԱՄՆ-ը գնալով մեծացնում է այդ երկրի հանդեպ դիվանագիտական, քաղաքական ճնշումը՝ այդ համատեքստում արմատապես փոխելով իր քաղաքականությունը Հարավային Կովկասում։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Ջոն Բոլթոնի այցը տարածաշրջան ու նրա մի շարք հայտարարություններ ասվածի վկայությունն են։ Սակայն Վաշինգտոնն իր իրանական քաղաքականության մեջ շեշտը դնում է ոչ թե առանձին վերացրած Ադրբեջանի կամ Հայաստանի, այլ ամբողջ տարածաշրջանի աջակցությունը ստանալու վրա։ Պատահական չէ, որ Բոլթոնը կարևորում էր ԼՂ խնդրի կարգավորումը՝ դա, ըստ էության, նախապայման համարելով տարածաշրջանում անվտանգության նոր համակարգի ձևավորման համար, ավելի ճիշտ կլինի ասել, որ Վաշինգտոնը շեշտը դնում է տարածաշրջանային նոր հարթակների ձևավորման, անվտանգության բազմահարթակ համակարգի ստեղծման վրա, որի համատեքստում էլ հնարավոր կլինի լուծել ԼՂ խնդիրը։ Իհարկե, հակամարտության կարգավորումը հազիվ թե կարելի է առաջնահերթություն համարել Վաշինգտոնի համար, սակայն վերջինս ձգտում է գոնե ստանձնել դրա մենեջմենթը՝ իր իրանական քաղաքականության թիկունքն ավելի պահով դարձնելու համար։

Իրանին մտահոգում է հենց տարածաշրջանում ամերիկյան գործոնի ուժեղացման հեռանկարը, որը, բնականաբար, տեղի է ունենալու Թեհրանի կենսական շահերի հաշվին։ Այս լույսի ներքո, կարծում ենք՝ Իրանի իշխանությանը առանձնապես չեն հետաքրքրում այն ձևակերպումները, որոնք տեղ են գտել այսօրվա եռակողմ հայտարարության տեքստում, մանավանդ՝ դրանք, մեծ հաշվով, ունիվերսալ սկզբունքներ են։ Այլ խոսքով՝ Իրանի համար խնդիր չէ մեկ այլ առիթով հայտարարել, որ ԼՂ խնդրում տարածքային ամբողջականության ու ազգերի ինքնորոշման սկզբունքները ոչ միայն հակադրության մեջ չեն, այլ համադրելի են։ Հիմա Թեհրանի խնդիրն այլ է՝ նա փորձում է հնարավորինս կենսունակ դարձնել իր մասնակցությամբ գործող տարածաշրջանային հարթակները՝ դրանք հակակշռելով ամերիկյան օրակարգին։ Այստեղ է, որ Հայաստանը լրջագույն խնդիրներ ունի, որովհետև, ի տարբերություն Ադրբեջանի, ներկայացված չէ տարածաշրջանային որևէ ինտեգրացիոն նախագծում։ Եթե սրան հավելենք այն հանգամանքը, որ նոր իշխանության առաջին վեց ամիսների ընթացքում հայ-իրանական հարաբերություններում աշխուժացում չի նկատվում, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ Սյունիքի նոր մարզպետի նշանակումը մոտիվացրեց նարկոտիկի ապօրինի շրջանառության դեմ պայքարի անհրաժեշտությամբ՝ հայ-իրանական սահմանի ակնարկով, ապա Թեհրանում կարող են որոշակի մտահոգություններ ունենալ Հայաստանի նոր իշխանությունների քաղաքականության մասով՝ անհրաժեշտ համարելով, այսօրվա հայտարարության օրինակով, որոշակի քաղաքական ուղերձներ հասցեագրել Երևանին։

Հայաստանի իշխանության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է ԱՄՆ-ի հետ գործընկերային հարաբերությունների զարգացումը, միևնույն ժամանակ՝ Վաշինգտոնի համար համոզիչ դարձնելով, որ հայ-իրանական հարաբերությունները Հայաստանի համար կենսական են ու զերծ պետք է մնան աշխարհաքաղաքական գործոններից։ Սակայն այս պահին Հայաստանը հայեցակարգային հարաբերություններ չունի ո՛չ Իրանի և ո՛չ էլ ԱՄՆ-ի հետ, ինչը որոշակի թյուրըմբռնում կարող է առաջացնել բարեկամ երկու երկրներում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում