211652_close_icon
views-count2347 դիտում article-date 22:10 29-10-2019

«SkyPower»-ը հետաքրքրված է ՀՀ-ի հետ արևային էներգիայի ոլորտում համագործակցությամբ. նախագահ Սարգսյանն ընդունել է ընկերության պատվիրակությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «SkyPower» միջազգային ընկերության պատվիրակությանը` ընկերության առևտրային գծով գլխավոր տնօրեն Չարլզ Կոհենի ղեկավարությամբ: Արևային էներգիայի ոլորտում մասնագիտացած միջազգային խոշոր ընկերությունը Հայաստանում է նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով: Ողջունելով մեր երկրի հետ համագործակցության պատրաստակամությունը՝ նախագահն ասել է, որ Հայաստանը կարևորում է վերականգնողական էներգիայի ոլորտի զարգացումը և բաց է փոխգործակցության համար: «Հուսով եմ, այցի ընթացքում կառավարության ներկայացուցիչների հետ արդյունավետ հանդիպումներ կունենաք և համագործակցության կոնկրետ ուղղություններ կքննարկեք»,-ընդգծել է նա: Չարլզ Կոհենն ասել է, որ հետաքրքրված են Հայաստանի հետ փոխգործակցությամբ և արդեն իսկ նախնական ուսումնասիրություններ են կատարել Հայաստանում արևային էներգիայի ոլորտի զարգացման հնարավորությունների, ծրագրերի իրականացման վերաբերյալ, որոնք կներկայացնեն Հայաստանի կառավարության ներկայացուցիչների հետ առաջիկա հանդիպումների ընթացքում: Նա նաև տեղեկություններ է ներկայացրել աշխարհի մի շարք երկրներում իրականացվող իրենց ծրագրերի մասին՝ նշելով, որ ընկերությունը ներկայացված է գրեթե բոլոր մայրցամաքներում:

Նմանատիպ նյութեր