Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Չի կարելի անտեսել դեպքերի նման ընթացքը․ նախագահական ընտրություններում կարող է հաղթել նաև Վիտալի Բալասանյանը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։

– Պարոն Մելիքյան, 2020 թվականին Արցախում կայանալիք խորհրդարանական և նախագահական ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել են մի շարք քաղաքական ուժեր ու գործիչներ։ Օրերս վարչապետ Փաշինյանը Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպեց հնարավոր թեկնածուներից երեքի հետ։ Ձեր դիտարկումներով՝ ի՞նչ մեսիջ էր սա Երևանի կողմից։

– Ինչ խոսք, ուշագրավ դրվագ է սա: Հավանաբար վարչապետ Փաշինյանն այդպիսով գծեց այն թեկնածուների շրջանակը, ում հետ, նրանցից որևէ մեկի ընտրվելու դեպքում, պատրաստ կլինի արդյունավետ համագործակցության: Այդ շրջանակից, փաստորեն, դուրս է թողնվել գեներալ Վիտալի Բալասանյանը, ինչն ինքնին տեղ է տալիս ենթադրելու, որ պաշտոնական Երևանը, կամա թե ակամա, ստանձնել է Արցախում ՀՀ գործող իշխանությունների նկատմամբ խիստ ընդդիմադիր բևեռ ձևավորելու առաքելությունը: Իսկ թե ինչ կոնկրետ քաղաքական քաշ ու կարգավիճակ կունենա այդ բևեռը՝ պարզ կդառնա միայն ընտրությունների արդյունքներն ամփոփելուց հետո:

Արցախի ԱԳ նախարար Մ. Մայիլյանը երկրորդ գրառումն է արել ընտրությունների վերաբերյալ՝ վերահաստատելով իր մասնակցությունը։ Նշում է ,որ թեպետ կան հրապարակումներ իր կողմից հնարավոր գործարքի գնալու կամ մտադրությունից հետ կանգնելու մասին, ինքն անպայման ակտիվ մասնակցություն ունենալու է։ Ձեր դիտարկմամբ՝ միանգամից մի քանի ֆավորիտ թեկնածուներով հնարավոր կլինի՞ անցկացնել ընտրություններ մեկ փուլով, թե՞ այդ դեպքում հնարավոր է երկրորդ փուլը։

– Լավ է, որ պարոն Մայիլյանը վերահաստատել է նախագահական ընտրություններին մասնակցելու իր որոշումը, որովհետև իսկապես իր՝ թեկնածությունը հանելու վերաբերյալ տարատեսակ լուրեր էին դրվել շրջանառության մեջ, և անհրաժեշտություն կար դրանց պաշտոնական հաստատումը կամ մերժումը հենց իր միջոցով հասցնելու հանրությանը: Կարծում եմ, որ օգտակար է ընտրություններին մի քանի ուժեղ թեկնածուների մասնակցությունը, քանի որ այդպիսով կապահովվի նրանց մրցակցային բնույթը, և անտեղի կլինեն խոսակցություններն այն մասին, որ քաղաքացիները կրկին ստիպված են եղել ընտրելու «վատի» ու «վատթարագույնի» միջև ու արդյունքում, ինչպես միշտ, որպես չարյաց փոքրագույն՝ նախապատվությունը տվել են «վատին»:

Եթե մինչև նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկը հայտավորված թեկնածուներն ինչ-ինչ քաղաքական պայմանավորվածությունների չհանգեն միմյանց հետ, ապա իրոք մեծ կլինի երկրորդ փուլի հավանականությունը:

Հնարավոր համարո՞ւմ եք Արայիկ ՀարությունյանՄասիս Մայիլյան տանդեմը։ Նաև կա այսպիսի կարծիք, որ եթե իրենց միջև որոշակի պայմանավորվածություն չլինի, ապա մեծանում է Վիտալի Բալասանյանի հաղթելու հնարավորությունը։

– Թեկնածուների միջև համագործակցության որևէ տարբերակ չեմ բացառի, բայց, հավանաբար, այդ համագործակցությունը կոնկրետ մարմնավորում կստանա երկրորդ փուլի դեպքում՝ այդ ժամանակ առավելագույն ձայներ ստացած երկու մրցակիցներն իսկապես կարող են, որոշակի պայմաններով, ակնկալել արդեն իսկ պարտված թեկնածուների աջակցությունը՝ վերջիններիս ընտրազանգվածի ձայները լրացուցիչ քվեարկության ժամանակ ստանալու նպատակադրմամբ: Մենք նաև պետք է հաշվի առնենք, օրինակ, Սամվել Բաբայանի քաղաքական ֆենոմենը։ Հայտնի է, որ նա Արցախում կողմնակիցների մեծ բանակ է ձևավորել՝ տասնյակ հազարավոր արցախցիներ են աջակցել օրենսդրական փոփոխությունների իրականացման իր պահանջին:

Ուստի պարոն Բաբայանը ունակ է որոշակի ազդեցություն ունենալու նաև նախագահական ընտրություններում այս կամ այն թեկնածուի օգտին իր կողմնակիցների քվեարկության արդյունքների վրա: Ասածս այն է, որ այսօր դեռևս շատ դժվար է կանխատեսել, թե կոնկրետ ինչպիսի արդյունքներ կգրանցվեն ձայների հաշվարկից հետո: Բոլոր դեպքերում պարտադիր է լինելու ընտրությունների կեղծումը կանխելը:

Բալասանյանը նաև համարվում է ՀՀ նախկին իշխանությունների՝ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի ֆավորիտ թեկնածուն։ Կարո՞ղ է նախկին համակարգը իր ազդեցությունն ունենալ Արցախում ընտրությունների ճակատագրի վրա։ Ի՞նչ վտանգներ կարող են լինել, եթե ընտրություններին հաղթի Երևանին ոչ լոյալ թեկնածու։

– Չի կարելի անտեսել դեպքերի նաև նման ընթացքը՝ այո, նախագահական ընտրություններում կարող է հաղթել նաև Վիտալի Բալասանյանը, և դա շատ յուրօրինակ մի իրավիճակ կարող է ձևավորել Երևան-Ստեփանակերտ հարաբերությունների տիրույթում և որոշակի բարդություններ առաջացնել երկուսի համար էլ՝ քաղաքական իրենց շփումները կազմակերպելու տեսանկյունից: Սակայն անգամ այս տարբերակով առաջացող դժվարությունները հաղթահարելի կլինեն: Միակ բանը, որ իրապես քաղաքական աղետ կդառնա թե՛ Արցախի Հանրապետության, թե՛ Հայաստանի Հանրապետության համար, ընտրությունների կեղծումը կլինի:

Ո՞րը կարող է լինել Դաշնակցության դերակատարությունն այս ընտրություններին։ Կուսակցության անդամներն այս օրերին ակտիվ հանդիպումների մեջ են, ԿԿ ներկայացուցիչը նաև ներկա էր վարչապետի հետ հանդիպմանը։ Արդյոք կիսո՞ւմ եք այն տպավորությունը, որ Երևանը չի ցանկանում Արցախում այդ ուժը լուսանցք մղել։

– Դաշնակցությունը համահայկական միակ քաղաքական կառույցն է: Մենք կարող ենք տարբեր կերպ գնահատել նրա գործունեության ընթացքը, նպատակներն ու արդյունքները, սակայն քաղաքական անհեռատեսության դրսևորում կլինի նրա անտեսումը: Արցախյան ընտրություններում Դաշնակցության պոտենցիալ դերը կարող է համարյա նույնքան շոշափելի լինել, որքան և, օրինակ, գեներալ Բաբայանինը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում