Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հեռանկարային հնգյակը, որը կարող է օգնել Հայաստանի ազգային հավաքականին

Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի շրջանակներում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 16-ին և 19-ին վերջին հանդիպումները կանցկացնի՝ հյուրընկալվելով Ջիբրալթարի և Լիխտենշտեյնի հավաքականներին: Նոյեմբերի 11-ին կկայանա Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրը, որից հետո Արմեն Գյուլբուդաղյանցը կհրապարակի վերը նշված հանդիպումներին հրավիրված ֆուտբոլիստների վերջնական ցուցակը:

Հոկտեմբերին Ջիբրալթարի և Մակեդոնիայի հավաքականների հետ Երևանում տեղի ունեցած հանդիպումներից հետո շատ է խոսվում Հայաստանի ազգային հավաքականը երիտասարդ կադրերով թարմացնելու մասին: Հայաստանի երիտասարդական հավաքականն ավարտել է ելույթը Եվրոպայի առաջնությունում, ու հիմա Գյուլբուդաղյանցն ավելի լայն հնարավորություն ունի կադրերի ընտրության հարցում: Առաջիկա հանդիպումներին Արմեն Գյուլբուդաղյանցը ըստ ամենայնի հավաքական կհրավիրի երիտասարդական հավաքականում ելույթ ունեցող մի քանի առաջատար խաղացողների:

Վերջին երկու հանդիպումներին ազգային թիմ էին հրավիրվել երիտասարդական հավաքականի ներկայացուցիչներ՝ «Փյունիկում» հանդես եկող պաշտպան Արթուր Քարտաշյանը, կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը: Վերջինս այդպես էլ խաղաժամանակ չստացավ, իսկ Քարտաշյանը միացավ երիտասարդական հավաքականին, որը ընտրական փուլի վերջին հանդիպումն անցկացրեց ոչ-ոքի՝ 0:0 խաղալով Սերբիայի հետ:

Սպասվում է, որ Գյուլբուդաղյանցի ցուցակում Ավետիսյանն ու Քարտաշյանը կլինեն, ինչպես նաև երկու ֆուտբոլիստներ, որոնք վերջին շրջանում շոշափելի աճ են գրանցել և, կարծում ենք, հասունացել են ազգային թիմում խաղալու համար: Խոսքը «Փյունիկի» կիսապաշտպաններ Ալիկ Առաքելյանի և Վահագն Հայրապետյանի մասին է: Վերջինս Սերբիայի հետ մրցավեճում կատարեց երիտասարդական հավաքականի ավագի պարտականությունը: Բարձրագույն խմբի առաջնության 15-րդ տուրում էլ Առաքելյանի դուբլի շնորհիվ «Փյունիկը» կարևոր մրցավեճում 2:0 հաշվով առավելության հասավ «Բանանցի» նկատմամբ: Այս հանդիպմանը մասնակցեց նաև «Փյունիկի» պաշտպան Արմեն Մանուչարյանը, որը ապաքինվել է վնասվածքից: Հիշեցնենք, որ Մանուչարյանը Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմում մասնակցել էր սեպտեմբերին Երևանում տեղի ունեցած Ազգերի լիգայի խաղարկության առաջին տուրի Լիխտենշտեյնի հետ հանդիպմանը, սակայն լուրջ վնասվածք էր ստացել և փոխարինվել:

Նոյեմբերի 16-ին «Փյունիկը» մրցելու է «Լոռիի» հետ, և լավ որակի խաղ ցուցադրելու դեպքում չի բացառվում, որ Մանուչարյանը կրկին հրավիրվի ազգային հավաքական: «Արմեն Մանուչարյանը նախորդ հանդիպմանը մասնակցեց 30 րոպե: Այսօր խաղաց ավելի շատ, և հուսով եմ, որ առաջիկայում ամեն ինչ լավ կլինի: Վերջին շրջանում ավելացել է Ալիկ Առաքելյանը: Ընդհանրապես, մենք ունենք 3 ֆուտբոլիստներ՝ Առաքելյան, Հայրապետյան ու Ռոբերտ Հակոբյան, որոնք դիմանում են ծանր և հագեցած գրաֆիկին»,- «Բանանցի» հետ հանդիպումից հետո ասել էր «Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը:

Նշենք, որ Պետրոս Ավետիսյանը և Արթուր Քարտաշյանը կայուն կերպով հանդես չեն գալիս «Փյունիկի» մեկնարկային կազմում: Ամեն դեպքում՝ ունենք այն, ինչ ունենք: Ցավով պետք է ընդունենք, որ թվարկված հնգյակը՝ Ավետիսյան, Քարտաշյան, Առաքելյան, Հայրապետյան և Մանուչարյան, այս պահին հիմնական այն պոտենցիալն է, որը կարող է օգնել ազգային հավաքականին: Հեռանկարային ֆուտբոլիստներ կան նաև «Բանանցում», «Շիրակում», «Արցախում», բայց վերջին շրջանում նշված հնգյակն ավելի է տպավորել:

Նշենք նաև, որ այսօր Հայաստանի ազգային հավաքականում քիչ թե շատ ուժեղ և հագեցած օղակը կիսապաշտպանությունն է: Գևորգ Ղազարյան, Հենրիխ Մխիթարյան, Մարկոս Պիզելի, Արաս Օզբիլիս. տարիներ շարունակ այս ֆուտբոլիստները մեծապես օգնել են մեր հավաքականին: Նրանք այսօր էլ մեր հավաքականի առաջատարներն են և նորմալ մարզավիճակ ունենալու դեպքում հիմնական կազմի ընտրության հարցում մրցակցությունից դուրս են: Հենց սա է պատճառը, որ նույն Պետրոս Ավետիսյանի նորամուտը շարունակ ձգձգվում է:

Իրականում Գյուլբուդաղյանցի համար պաշտոնական հանդիպումների ժամանակ հեշտ չէ սահուն կերպով երիտասարդներին հնարավորություն տալ: Երբ հաղթանակը օդի և ջրի պես անհրաժեշտ է հավաքականին, մյուս հարցերը կամա թե ակամա մղվում են երկրորդ պլան: Ամեն դեպքում՝ նույնիսկ ազգային հավաքականում մարզվելը կամ 5-10 րոպե խաղաժամանակ ստանալը մեծ օգուտ կտա երիտասարդ ֆուտբոլիստներին:

Հուսանք, որ 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլից առաջ Հայաստանի հավաքականը գոնե մեկ-երկու ընկերական հանդիպում կանցկացնի, որը շատ ավելի լավ հնարավորություն կլինի երիտասարդներին փորձարկելու համար: Այսօր մեր ընտրանին թեև մինիմալ, բայց այնուամենայնիվ տեսական հնարավորություն ունի Ազգերի լիգայի խաղարկության փլեյ-օֆում հայտնվելու: Հետևաբար Ջիբրալթարի և Լիխտենշտեյնի հետ խաղերում մեզ համար գլխավորը արդյունքն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում