19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Գազի և էլեկտրաէներգիայի վճարները 2 անգամ աճե՞լ են

Քաղաքացիները սոցիալական ցանցերում հայտնել էին իրենց դժգոհությունը՝ գազի և էլեկտրաէներգիայի հունվար ամսվա վճարների ահռելի չափի վերաբերյալ: Նրանց խոսքով՝ մոտ երկու անգամ աճ է եղել:

Սպառողների խորհրդատվության կենտրոն հ/կ նախագահ Կարեն Չիլինգարյանի խոսքով՝ սա ամեն տարի կրկնվող խնդիր է:

«Բարձրաձայնում են խնդրի մասին, և որոշ ժամանակ անց մարում է: Տարիներ առաջ կրկին բողոքում էին՝ ասելով, թե օդ կամ ազոտ են խառնում, բայց եթե մարդը ֆիզիկա գիտի՝ կհասկանա, որ սխալ մոտեցում է, որովհետև օդը խառնելը պայթունավտանգ է, ազոտն էլ ավելի թանկ է, քան գազը: Հետևաբար՝ սա բացառվում է: Միակ խնդիրը ճնշման խնդիրն էր, իսկ վերջին տարիներին այն գրեթե չի լինում:

Կարծում եմ՝ նախատոնական օրերն են պատճառը, դեկտեմբերի 30-ի և 31-ի ծախսը հունվար ամսվա ծախսին է գումարվել: Ե՛վ կերակուր են պատրաստել, և՛ ջեռուցել բնակարանը: Հաշվի պետք է առնել այն, որ հունվարին մոտ 10 օր մարդիկ տանն են եղել, հյուրեր են ընդունել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ