Ալիև․ ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագիրը պետք է հնարավորինս սեղմ ժամկետում ստորագրվի

Ալիև․ ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագիրը պետք է հնարավորինս սեղմ ժամկետում ստորագրվի

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ ապրիլի 6-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կայանալիք հանդիպումն արդյունավետ կլինի։

«Արդեն մի քանի հանդիպում է տեղի ունեցել և մենք պետք է գնանք Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղ պայմանագրի ստորագրմանը և որքան հնարավոր է սեղմ ժամկետում ստորագրենք այդ փաստաթուղթը։ Ադրբեջանն արդեն ներկայացրել է իր սկզբունքները»,-ասել է նա, գրում է Interfax.az-ը։

Նա ասել է, որ Ադրբեջանը լուծել է ղարաբաղյան հակամարտությունը և հիմա ժամանակն է կարգավորել հայ-ադրբեջանական հարաբերությունները։

«Հակամարտությունն արդեն կարգավորված է։ Ադրբեջանն ինքը դա արեց և հիմա ժամանակն է կարգավորել Բաքվի և Երևանի հարաբերությունները։ Մենք որոշակի ազդակներ ենք ստանում ՀՀ պաշտոնյաներից։ Ինչպես ինձ ասացին, հաղորդագրություններից մեկն այն է, որ նրանք ընդունելի են համարում մեր առաջարկները։ Դա շատ լավ նորություն է և հուսով եմ՝ այդ հարցը կպարզաբանվի Բրյուսելում։ Մեր ներկայացրած 5 սկզբունքները արտացոլում են միջազգային իրավունքի նորմերը․․․ Տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների անխախտելիության փոխադարձ ճանաչում, իսկ հետո՝ սահմանազատում՝ կարծում եմ, այդ հիմքի վրա Կովկասում խաղաղություն կհաստատվի»,-ասել է նա։

Մարտի 31-ի կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանի փոխանցած 5 կետանոց առաջարկին ՀՀ-ն արձագանքել է թե հրապարակային, թե աշխատանքային-դիվանագիտական խողովակներով: «Այս պատասխանը նշանակում է, որ Հայաստանի համար ընդունելի է փոխադարձաբար տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության ճանաչման սկզբունքը: Եվ ուրեմն հարց է ծագում, ինչո՞ւ է Ադրբեջանը այս արձագանքը համարում արձագանքի բացակայություն:

Պատճառն այն է, որ ՀՀ-ն իր հրապարակային և դիվանագիտական արձագանքներում արձանագրել է, որ կա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր և Հայաստան-Ադրբեջան համապարփակ կարգավորման համատեքստում պետք է հասցեագրվի Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների հարցը»,-ասել է նա:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---