1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Նոր iPhone-ները տապալել են ամրության ստուգումը

Նոր iPhone-ները տապալել են ամրության ստուգումը

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր iPhone Xs-ը եւ Xs Max-ը չունեն բավականաչափ ամրություն, դրանց փորձարկումների մասին տեսահոլովակը հասանելի Է YouTube-ում SquareTrade ընկերության պաշտոնական ալիքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Թեստերից մեկի ժամանակ երկու սմարթֆոնները առջեւի եւ հետեւի կափարիչների վրա ցած են գցել 182 սանտիմետր բարձրությունից:

Առաջին դեպքում iPhone Xs-ը եւ Xs Max-ը լուրջ վնասվածքներ են ստացել: Առջեւի պանելի վրա ընկնելու հետեւանքով Xs-ի ապակին գրեթե ամբողջովին ջարդվել Է այն դեպքում, երբ Xs Max-ի ապակին ծածկվել Է ճաքերով: Արդյունքում՝ մասնագետները հայտարարել են, որ սմարթֆոնը «շատ խոցելի Է հարվածների նկատմամբ, հատկապես վայր ընկնելիս, որոնք առավել մեծ վնասվածքներ կհասցնեն նրան»:

Ավելի վաղ Reddit ռեսուրսի այցելուները գանգատվել են նոր iPhone XS-ի անորակ Էկրաններից. նվազագույն պայծառությունն օգտագործելիս սեւ գույնն արտացոլվում Է որպես մոխրագույն՝ նարնջագույն երանգով: Հիշեցնենք, որ Apple ամերիկյան ընկերությունը սեպտեմբերի 12-ին ներկայացրել Է սմարթֆոնների միանգամից երեք նոր մոդելներ՝ iPhone Xs-ը, iPhone Xs Max-ը եւ iPhone Xr-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]