Տիգրան Ավինյանը՝ Երևանի փոխքաղաքապետ

Տիգրան Ավինյանը՝ Երևանի փոխքաղաքապետ

PanARMENIAN.Net - ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշանակվել է Երևանի փոխքաղաքապետ: Այդպիսի որոշում է կայացվել Երևանի ավագանու նիստում։

Նրա թեկնածությանը դեմ ձայներ չեն եղել։

Այսպիսով Ավինյանը դարձել է քաղաքապետի 5-րդ տեղակալը։

Նրա նշանակման հարցը պետք է քննարկվեր դեռ սեպտեմբերի 13-ի նիստում, սակայն Ադրբեջանի սկսած ագրեսիայի հետևանքով Երևանի ավագանու նիստը հետաձգվել էր։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետի 2023 թվականի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն լինելու է Տիգրան Ավինյանը։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---