211652_close_icon
views-count14344 դիտում article-date 16:13 20-09-2017

Ինչքան էլ որոշ մարդիկ չարախոսեին, Գյումրու դրամատիկական թատրոնն ապացուցեց, որ հանդիսատեսը կարոտով է սպասում իրենց, նախորդ տարվա համեմատ հանդիսատեսի թիվը կրկնապատկվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սեպտեմբերի 20-ին, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կայացավ մամլո ասուլիս՝ նվիրված 152-րդ թատերաշրջանի բացմանը: Բանախոսներ՝ թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը և տնօրեն՝ Տիգրան Վիրաբյանը խոսեցին առաջիկա ծրագրերի և թատերաշրջանի նոր նախագծերի մասին: 152-րդ թատերաշրջանը կբացվի սեպտեմբերի 23-ին, ժամը՝ 19:00-ին Մ.Վեբերի <Առնետները> ներկայացումով, իսկ սեպտեմբերի 24-ին, ժամը՝ 19:00-ին կկայանա ըստ Հ.Թումանյանի համանուն հեքիաթի հիման վրա բենադրված <Տերն ու ծառան> երաժշտական հեքիաթ-ներկա-յացման առաջնախաղը: <Կիսամյակի ընթացքում թատրոնն անդրադարձավ հայ դասական հեղինակների ստեղծագործություններին, համալրելով ու հարստացնելով խաղացանկը: 2017թ-ի փետրվարի 23-ին, թատրոնն իր սիրելի հանդիսատեսի դատին հանձնեց Զ.Խալափյանի <Տարբեր նվագներ> լիրիկական կատակերգությունը: Հաջորդ ներկայացումը՝ Գագիկ Բարսեղյանի համերգ-ներկայացումն էր, որը նվիրվեց թատրոնի միջազգային օրվան: Հաջորդիվ, 2017թ-ի մայիսի 13-ին, թատրոնն իր հանդիսատեսին պարգևեց թատերական մի հրավառություն՝ բեմ հանելով Հ.Պարոնյանի <Շողոքորթն> կատակերգությունը>,-ներկայացրեց թատրոնի գլխավոր ռեժիսոր՝ Լ. Հարությունյանը: Իսկ տնօրեն՝ Տ.Վիրաբյանը տեղեկացրեց վերջին վեց ամիսների ընթացքում <Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ացակցման հիմնադրամ>-ի աջակիցների շարքերը համալրողների մասին: Համեմատություն անցկացվեց նաև 2016-ի և 2017-ի հանդիսատեսների ընդհանուր թվաքանակի միջև: Տնօրեն՝ Տ.Վիրաբյանը խոսեց նաև թվերի լեզվով՝ համեմատություն անցկացնելով 2016-ի և 2017-ի առաջին կիսամյակի ներկայացումների և հանդիսատեսների ընդհանուր թվաքանակը: Ի տարբերություն նախորդ տարվա ներկայացումների քանակի, որը կազմել է 35, այս տարվա նույն ժամանակահատվածում այն հասել է 70-ի, իսկ հանդիսատեսի ընդհանուր թվաքանակը նախորդ տարում կազմել է 10.377, 2017թ-ի նույն ժամանակահատվածում դարձել 22.983: Տոկոսային հարաբերությամբ գերազանցելով ավելի քան հարյուր տոկոսը: Մինչև տարեվերջ, թատրոնի խաղացանկը կհամալրվի ևս երեք առաջնախաղերով, իսկ նոյեմբեր ամսին թատրոնը պատրաստվում է հոբելյանական ներկայացումներով հանդես գալ մայրաքաղաքի թատրոններում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր