211652_close_icon
views-count44032 դիտում article-date 10:40 20-01-2019

Երևանի Ճանապարհային ոստիկանութան պետի կարգադրությամբ օրինախախտ «ոսկե երիտասարդների» ավտոմեքենաները տեղափոխվեցին «գաի պլաշչադկա».ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունվարի 19-ին, Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Արման Հակոբյանի կարգարդությամբ Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել մեկ տասնյակից ավելի ավտոմեքենաներ, որոնց վարորդները չարամտորեն խախտել են ճանապարհային երթևեկության կանոնները, ավտոմեքենաները վերասարքավորված են եղել, որոշ վարորդներ չեն ունեցել վարորդական իրավունքի վկայական, իսկ մի մասն էլ ավտոմեքենաները վարել են չթույլատրելի հատվածներում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի «գաի պլաշչադկա» տեղափոխված ավտոմեքենաները մեծ մասամբ Range Rover-ներ, Mercedes G500-ներ, BMW-ներ են, որոնց մի մասի վարորդները փորձել են ճանապարհային ոստիկաններին համոզել, որ ավտոմեքենաները չտեղափոխվեն պահպանվող հատուկ տարածք, սակայն ապարդյուն: Օրինախախտ ցանկացած վարորդ ենթարկվելու է վարչական պատասխանատվության, անհրաժեշտության դեպքում էլ մեքենաները հանգրվանելու են «գաի պլաշչադկաներում»: Ճանապարհային ոստիկանությունը՝ ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանի, Երևանի ՃՈ պետ Ա. Հակոբյանի և ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Աշոտ Սայադյանի գլխավորությամբ հորդորում են վարորդներին, որպեսզի չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, հակառակ դեպքում՝ անկախ ավտոմեքենայի մակնիշից, նրա սեփականատիրոջից, օրինախախտները վարչական պատասխանատվության են ենթարկվելու: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր