1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանում ընթացիկ տարվա հունվար-փետրվարին 2019-ի համեմատ աճել են հրդեհների դեպքերը

Հայաստանում ընթացիկ տարվա հունվար-փետրվարին 2019-ի համեմատ աճել են 
հրդեհների դեպքերը

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում 2020 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները հրդեհի կանչով մեկնել են 478 դեպքի վայր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հրդեհավտանգ իրավիճակով պայմանավորված՝ հնարավոր բացասական զարգացումները կանխելու համար շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած կլոր սեղան-քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության պետ Աշոտ Մկրտչյանը:

Քննարկման մասնակիցներն արձանագրել են, որ պետք է ավելացնել պատկան մարմինների ուշադրությունը, բարձրացնել քաղաքացիների իրազեկումը, քանի որ վերջին օրերին աննախադեպ ավելացել է հրդեհների քանակը, ինչն այս սեզոնի համար շատ բարձր ցուցանիշ է:

«2020 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները մեկնել են 478  դեպքի վայր: 2019 թվականի նույն ժամանակահատվածում ՓԾ աշխատակիցները մեկնել են 286 դեպքի վայր: Այս սեզոնին բոլորս էլ հասկանում ենք, որ հրդեհները չեն կարող տարածվել առանց մարդկային գործոնի: Մի կետից մյուսը գնալու և հրդեհը մարելու հետ կապված ԱԻՆ աշխատակիցների համար դժվարություններ են առաջանում, խնդրով պետք է լրջորեն զբաղվել: Փրկարար ծառայության և մարտական հաշվարկների 1640 ելք ենք ունեցել»,- նշեց Մկրտչյանը:  

Նրա խոսքով անհրաժեշտություն կա համագործակցել Տեղական ինքնակառավարման մարմինների հետ, որպեսզի իրենց հսկողության տակ պահեն նմանատիպ խնդիրները: Մկրտչյանը շեշտեց, որ համայնքների ղեկավարները պետք է հետևեն, որպեսզի նմանատիպ դեպքեր չլինեն:

ՀՀ ԿԱ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը նշեց, որ իրենք բացասական փորձ ունեն, որ մինչև չեն տուգանում քաղաքացիներին, նրանք որևէ գործողություն չեն անում:

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի բուսական աշխարհի վերահսկողության բաժնի պետ Միքայել Սանթրոսյանն ասաց, որ չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերը և այլ նմանատիպ վայրերում բուսածածկ տարածքներն այրելն արգելվում է:

«Քաղաքացիների նկատմամբ նախատեսվում է նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով վարչական պատասխանատվություն, իսկ պաշտոնատար անձանց՝ հարյուրապատիկի չափով»,- նշեց Սանթրոսյանը:

Հրդեհների մեծ աճ հիմնականում գրանցվել է Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում:

Քննարկմանը մասնակցել են նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]