211652_close_icon
views-count1752 դիտում article-date 21:50 28-09-2019

Գորիսի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Սեպտեմբերի 27-ին ոստիկանության Գորիսի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություն էին ստացել, որ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի վարչական տարածքի «Կատարի» կոչվող տարածքում ապօրինի ծառահատումներ են կատարվում։ Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Բարձրավան և Շուռնուխ գյուղի 25-ամյա երկու բնակիչ, առանց համապատասխան թույլտվության, սեպտեմբերի 26-ին, ժամը 19.00-ի սահմաններում, նշված տարածքում հատել են բոխի և կաղնի, իսկ ստացված 7-8 խորանարդ մետր փայտանյութը բարձել են առանց հաշվառման համարանիշի «ԶԻԼ-131» բեռնատարը: Մեքենան հայտնաբերվել և տեղափոխվել է ոստիկանության Գորիսի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Երիտասարդները հրավիրվել են բաժին և տվել խոստովանական բացատրություն: Բնությանը հասցված վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր