Friday, 29 03 2024
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին

Սերժ Սարգսյանը չշրխկացրեց դուռը, բայց մաքրեց հաշիվները ԵԽԽՎ-ի հետ

Սերժ Սարգսյանն ավարտել է ելույթը ԵԽԽՎ-ում, որ հնչել է նախորդ ելույթից հինգ տարի անց: Ընդ որում, այս հնգամյակի սկիզբն ու վերջը բավական խորհրդանշական էին ոչ միայն այն իմաստով, որ Հայաստանը 2013-ին գործնականում տապալեց ԵՄ հետ գործակցության առանցքային նախագիծը, իսկ 2017-ին կարողացավ հասնել գոնե նվազագույն վերականգնման և համաձայնագրի ստորագրման: Խորհրդանշական է հնգամյակը նաև այն իմաստով, որ ներառում է Սարգսյանի նախագահական երկրորդ ժամկետի հնգամյակը, և ներկայումս առանցքային հարցը, որ կապված է Հայաստանի հետ թե՛ ներքին, թե՛ արտաքին հարաբերությունների, պետական քաղաքականության հեռանկարի մասով, այն է, թե արդյոք Սերժ Սարգսյանը հավատարի՞մ է մնալու այլևս պետության ղեկավարի կարգավիճակի չհավակնելու իր խոսքին, թե՞ ոչ:

ԵԽԽՎ ելույթում գլխավոր ինտրիգը թերևս հենց դա էր, ինչը, սակայն, ելույթի համատեքստում շարունակեց մնալ անորոշության շրջանակում: Իհարկե, սկզբունքորեն պարզ է, որ ԵԽԽՎ-ն ամենևին այն օրգանը չէ, որին առանձնապես հետաքրքրելու էր Սերժ Սարգսյանի հետնախագահական պլանը, սակայն այնուհանդերձ այդ ամբիոնը պետք է արտացոլեր Սերժ Սարգսյանի որոշակի տեսադաշտը մոտ ապագայի համար:

Այդ իմաստով Սերժ Սարգսյանի ելույթը գործնականում չուներ մեծ տեսադաշտ: Ելույթը թողեց երկակի տպավորություն: Սարգսյանը մի կողմից՝ բավական նուրբ քողարկված մեղադրանքներ ներկայացրեց ԵԽԽՎ-ին՝ հիշեցնելով խավիարային դիվանագիտության խայտառակությունը, ինչպես նաև ՄԻԵԴ որոշ վճիռներ, որ այս կամ այն կերպ առնչվել են Ղարաբաղյան խնդրին, քանի որ վերաբերել են Հայաստանի դեմ Ադրբեջանի քաղաքացիների հայցերին: Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ՄԻԵԴ-ը պետք է զգույշ լինի այդ հարցերում՝ խաղաղ կարգավորման համար խնդիրներ չստեղծելու համար:

Միևնույն ժամանակ Սերժ Սարգսյանն իհարկե նրբորեն ակնարկել է իր հաջողության մասին՝ ասելով, որ 2013 թվականին Հայաստանի՝ ԵՏՄ անդամ դառնալուց հետո Եվրոպայում շատերն էին թերահավատ Հայաստանի հարցում, սակայն Հայաստանը ցույց տվեց, որ հնարավոր է լինելով ԵՏՄ անդամ՝ նաև համաձայնագիր ստորագրել ԵՄ-ի հետ և լինել այդ առումով օրինակելի մոդել: Այլ կերպ ասած՝ Սերժ Սարգսյանը գործնականում բավական նուրբ տողատակով «հաշիվները մաքրեց» ԵԽԽՎ-ի հետ, բայց դուռը չշրխկացնելով, այլ թողնելով, այսպես ասած, մեկ ոտնաչափ բաց և հայտարարելով, որ ԵԽԽՎ-ն ունի արդիականացման, վերաիմաստավորման կարիք, և Հայաստանը պատրաստ է ներգրավվել այդ գործընթացում:

Դա թերևս Սերժ Սարգսյանի ելույթի առանցքային հանգամանքն էր, բավական համարձակ և մասնակցային հանգամանք, որը բնորոշ էր պետության, որը ԵԽԽՎ-ն դիտարկում է ոչ թե հյուր, այլ տուն, որի ճակատագիրը անմիջականորեն ասոցացնում է սեփական ճակատագրի հետ: Դա անկասկած թե՛ քաղաքական, թե՛ քաղաքակրթական ողջունելի դիրքորոշում է, պատասխանատու և հավակնոտ դիրքորոշում: Դա էլ ըստ էության հետաքրքիր է դառնում նախագահական երկրորդ ժամկետի հնգամյակի ավարտին՝ միևնույն ժամանակ իհարկե առաջացնելով հարց, թե արդյո՞ք Սարգսյանն այդ ավարտին ակնարկում է նոր սկզբի պատրաստ լինելու մասին, և արդյո՞ք դա դիտարկվում է նրա հետնախագահական կարգավիճակի հետ կապված գործընթացների համատեքստում, թե՞ Սարգսյանի հայտարարությունը՝ ԵԽԽՎ վերաիմաստավորման մասին, չունի ուղիղ կապ այդ կարգավիճակի հետ, և Հայաստանի այդ մոտեցումը՝ ԵԽԽՎ արդիականացման և վերաիմաստավորման գործընթացի վերաբերյալ, առնվազն այդ անհրաժեշտության մասին հռչակումը արդեն իսկ Սարգսյանի հետնախագահական պլանների մաս է, իհարկե՝ դեռ անորոշ է, թե ինչ կարգավիճակով:

Մյուս կողմից՝ Հայաստանի այդ հայտարարությունը խիստ ուշագրավ է այն ֆոնին, որ Սերժ Սարգսյանը Ստրասբուրգ մեկնեց Փարիզից, որտեղ նախօրեին հանդիպում էր ունեցել Ֆրանսիայի նախագահի հետ, և այս իմաստով էլ ուշագրավ է մեկ այլ հարց՝ արդյո՞ք ԵԽԽՎ արդիականացման հայաստանյան նախաձեռնությունը գործնականում, դե ֆակտո ֆրանս-հայկական նախաձեռնություն է, որ հնչեցնում է Սերժ Սարգսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում