1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ ԱԻ նախարարությունում կայացել է  Փրկարար ծառայության խորհրդակցություն

ՀՀ ԱԻ նախարարությունում կայացել է  Փրկարար ծառայության խորհրդակցություն

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻ նախարարությունում օգոստոսի 2-ին տեղի է ունեցել  Փրկարար ծառայության խորհրդակցություն, որը վարում էր ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ԻՆ-ից, մասնակցում էին ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, տնօրենի տեղակալներ, Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչության պետեր:

Պատասխանատուները փրկարար ծառայության տնօրենին զեկուցեցին հաշվետու ժամանակահատվածում իրականացված պլանային և նախատեսվող աշխատանքների, գրանցված ահազանգերի, դեպքերի և պատահարների, փրկարար ծառայության տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի, ՓԾ վարչություններում իրականացվող շինարարական աշխատանքների, ինչպես նաև արտակարգ իրավիճակների արձագանքման և կանխարգելիչ աշխատանքների իրականացման վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը:

Գեղարքունիքի մարզային վարչության պետը իր զեկույցում նշեց, որ Սևանում իրականացվում է շուրջօրյա հերթապահություն՝ «Սևան Ստարտափ Սամմիթ 2019»-ի (Sevan Startup Summit 2019) մասնակիցների անվտանգությունը ապահովելու նպատակով:

Խորհրդակցության ընթացքում քննարկեցին ԱԻՆ աշխատակցի օրվան ընդառաջ տոնական շքերթին վերաբերող կազմակերպչական հարցեր: Գնդապետ Նահապետյանը նշեց, որ նախապատրաստական աշխատանքները սկսում են օգոստոսի 5-ից:

ՓԾ տնօրենը խոսեց նախկինում տրված ցուցումների ու հանձնարարականների, դրանց կատարման ընթացքի, թերությունների ու բացթողումների մասին:

Անդրադառնալով ծառայության արդյունավետության հետագա բարձրացման խնդրին` ՓԾ տնօրենը նշեց, որ դրա հիմքում պետք է դրվի աշխատանքային ու կատարողական կարգապահության հետևողականությունը, խստապահանջ մոտեցումը կադրերի ընտրությանն ու գործառնությանը:

Հաշվետու ժամանակաշրջանում «911» ծառայության կենտրոնական ահազանգման կենտրոնը սպասարկել է 24.045 զանգ, որից 1280-ը՝ արտակարգ դեպքերի, պատահարների, կենցաղային բնույթի, մարդկանց առողջությանն առնչվող խնդիրների վերաբերյալ: Արտակարգ դեպքերի հետևանքով զոհվել է 8 քաղաքացի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]