Իրավապահները չեն կարողանում գտնել Վահագն Հարությունյանին, բայց երբ խոսելու կարիք է զգում, մամուլի հետ շփվում է. քննիչ

Մարտի 1-ի քննչական խմբի նախկին ղեկավար, մեղադրյալ Վահագն Հարությունյանի պաշտպանը, դատախազը եւ քննիչը Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու դեմ բողոքը քննող դատավոր Արտուշ Գաբրիելյանին ինքնաբացարկ չհայտնեցին:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր քննվում էր Վահագն Հարությունյանին հետախուզում հայտարարելու որոշման դեմ տարված բողոքը:

Հիշեցնենք, որ նախորդ նիստին դատավոր Արտուշ Գաբրիելյանը նշել էր, որ թեեւ առկա են մի շարք փաստական հանգամանքներ, որոնք, ըստ էության, հիմք են իրեն ինքնաբացարկ հայտնելու, սակայն ինքը գտնում է, որ կարող է գործը քննել անկողմնակալ: Նման պայմաններում դատարանը դիմել էր կողմերին՝ իր բացակայության պայմաններում ինքնաբացարկի հիմքերի անտեսման հարցը քննարկելու համար:
Այսօր կողմերը քննարկեցին այդ հարցը եւ ընդհանուր համաձայնության եկան դատավորին ինքնաբացարկ չհայտնելու վերաբերյալ:

Դատախազ Պետրոս Պետրոսյանն ու Մարտի 1-ի քննչական խմբի ներկայիս ղեկավար Հրաչ Մուշեղյանն այն դիրքորոշմանն են, որ ինքնաբացարկի հիմքեր չկան, իսկ Վահագն Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանն էլ նշեց, թե ինչն է հանդիսացել իր կողմից ինքնաբացարկի հիմքը անտեսելու մոտիվացիան: Նա ասաց, որ սույն գործով բողոքը դատարան է ներկայացվել 2018 թվականի նոյեմբերի 28-ին եւ մինչ այս պահը բողոքի ըստ էության քննություն չի սկսվել, դատական նիստեր ըստ էության տեղի չեն ունեցել. «Հիմա եթե մենք չանտեսեինք, մենք որեւէ երաշխիք չունեինք, որ եւս 4 ամիս այս գործի քննությունը չի շարունակվի: Այդ իսկ պատճառով մենք դիրքորոշում ենք հայտնում այն մասին, որ անտեսենք դատարանի կողմից մատնանշած հիմքերը եւ սույն գործով գործի քննությունը դուք իրականացնեք»,- հայտարարեց Պողոսյանը:

Այնուհետեւ Պողոսյանը մոտ մեկ ժամ ներկայացրեց իր կողմից բերված բողոքը: Ըստ այդմ՝ ներկայացնելով գործի դատավարական նախապատմությունը՝ Պողոսյանն ասաց, որ 2018թ-ի հոկտեմբերի 30-ին, ժամը 16:00-ին, Վահագն Հարությունյանը որպես վկա հարցաքննության է կանչվել ՀՀ ՀՔԾ վարչության պետի տեղակալ Դավիթ Կոստանդյանի կողմից քննվող քրեական գործով: Ըստ նրա՝ նույն օրը՝ ժամը 17.20-ին Վահագն Հարությունյանի փաստաբանը վարույթն իրականացնող մարմնին է ներկայացրել դիմում, որով հայտնել է, որ Վահագն Հարությունյանը սույն թվականի հուլիսի 17-ից առողջական վիճակի հետազոտությունների եւ բուժման նպատակով գտնվում է ՌԴ Մոսկվա քաղաքում, որի պատճառով չի կարող ներկայանալ հարցաքննության, սակայն անհրաժեշտության դեպքում պատրաստ է հայտնել իր գտնվելու կոնկրետ հասցեն: Դիմումին կից վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել Վահագն Հարությունյանի վերաբերյալ Մոսկվայի «Կլինիկական հիվանդանոց» բժշկական կենտրոնի կողմից 10.10.2018թ. տրված էպիկրիզի պատճենը, համաձայն որի՝ Վահագն Հարությունյանը պետք է սրտի կորոնոգրաֆիկ հետազոտություն անցի, որպեսզի հստակեցվի ստենտավորման անհրաժեշտությունը կամ բացակայությունը:

Պողոսյանն ասաց, որ հարցաքննության կանչվելու նույն օրը՝ 2018թ-ին հոկտեմբերի 30-ին որոշում է կայացվել Վահագն Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նույն օրը քննիչի կողմից որոշում է կայացվել Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին:

Ըստ Պողոսյանի՝ թեեւ հետագայում Վերաքննիչ քրեական դատարանը երկու անգամ վերացրել է Հարությունյանին կալանավորելու որոշումները ՝ նրա նկատմամբ ապօրինի հետախուզումը հայտարարման պահից առ այսօր չի դադարեցվել:

Վահագն Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին որոշումը պաշտպանն ակնհայտ անհիմն եւ չպատճառաբանված որակեց: Նա ասաց, որ ըստ քննիչի կողմից կայացված որոշման պատճառաբանական մասի՝ նախաքննության ընթացքում Վահագն Հարությունյանի գտնվելու վայրը չի պարզվել։ «Վահագն Հարությունյանը, համաձայն ՀՀ սահմանային էլեկտրոնային համակարգի տվյալների, 2018 թվականի հուլիսի 17-ին մեկնել է ՀՀ տարածքից։ Մեկ անգամ՝ 2018 թվականի հոկտեմբերի 30-ին, նա ծանուցագրով կանչվել է հարցաքննության, սակայն որդու հայտարարության համաձայն՝ նա մեկնել է ՌԴ։ Այսինքն՝ մեղադրյալ Վահագն Հարությունյանի գտնվելու վայրը պարզ չէ եւ նա թաքնվում է քննությունից»,- քննիչի որոշումից մեջբերեց Պողոսյանը: Այնինչ, նրա  պնդմամբ՝ Վահագն Հարությունյանի գտնվելու տեղը նախաքննական մարմնին քաջ հայտնի էր, քանի որ, ըստ նրա, դեռեւս 2018թ-ի սեպտեմբերի 12-ին Վահագն Հարությունյանի կողմից այդ մասին դիմում էր ներկայացվել ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին։ Ըստ այդմ՝ Հարությունյանի փաստաբանը նշել է, որ իր վստահորդը բուժման նպատակով գտնվում է ՌԴ Մոսկվա քաղաքում, որի պատճառով չի կարող ներկայանալ հարցաքննության, սակայն անհրաժեշտության դեպքում պատրաստ է հայտնել իր գտնվելու կոնկրետ հասցեն: Չնայած դրան պաշտպանական կողմը բուժման ժամկետների վերաբերյալ հստակ տեղեկություններ չի նշել՝ առկա չլինելու պատճառով, սակայն նշել է, որ Հայաստանի Հանրապետություն վերադառնալուն պես Վահագն Հարությունյանը պարտավորվում է այդ մասին տեղեկացնել վարույթն իրականացնող մարմնին: «Դեռ ավելին, Վահագն Հարությունյանը չի վարանել եւ հեռախոսազանգով անձամբ վարույթն իրականացնող մարմնին՝ հարցաքննության կանչած քննիչին հայտնել է, որ բուժման նպատակով գտնվում է ՌԴ Մոսկվա քաղաքում, բնակվում համապա­տաս­խան հասցեով՝ տրամադրելով իր գտնվելու վայրի կոնկրետ հասցեն եւ հեռախոսահամարը, ինչը չի հերքել նույնիսկ նախաքննա­կան մարմնի ղեկավարը՝ զանգվածային լրատվա­միջոցների մոտ հրապարակայնորեն հայտարա­րելով այդ մասին»,- ասաց Պողոսյանը: Ըստ նրա՝ քննիչը հաստատապես տեղեկացված լինելով, որ Վահագն Հարությունյանը առողջական խնդիրների պատճառով բացակայում է ՀՀ-ից, նրա հստակ գտնվելու վայրը պարզելու համար ունենալով գործուն միջոցներ եւ հնարավորություններ՝ որեւէ միջոց չի ձեռնարկել, այլ Պողոսյանի խոսքով՝ սահմանափակվելով միմիայն սահամանահատումների մասին տեղեկություններով՝ հետախուզում հայտարարելու մասին որոշում է կայացրել։ «Այս մասին է խոսում նաև այն հանգամանքը, որ քննիչը նույնիսկ մինչ այդ Վ. Հարությունյանի գտնվելու վայրի մասին տեղեկություններ հայտնած փաստաբանին պաշտոնապես չի դիմել, ինչպես նաեւ չի իրականացրել Վահագն Հարությունյանի որդու հարցաքննությունը, որը մինչ այդ հայտնել է մեղադրյալի գտնվելու վայրի մասին տեղեկություններ»,- հավելեց բողոքաբերը: Ըստ նրա՝ վարույթն իրականացնող մարմինը նախքան հետախուզում հայտարարելը պարտավոր էր որեւէ կերպ հերքել Հարութ­յունյանի՝ բուժման մեջ առհասարակ չգտնվելու հանգամանքը, որից հետո միայն հանգեր այն հետեւության, որ նա թաքնվում է վարույթն իրականացնող մարմնից. «Ինչը չի կա­տարվել եւ կամայա­կանորեն, առանց բավարար հիմքերի եւ անհրաժեշտության փաստել է, թե Վահագն Հարությունյանը, չվերադառնալով ՀՀ եւ չներկայանալով նախաքննա­կան մարմին, իբր թաքնվում է»,- հավալեց Միհրան Պողոսյանը: Վերջինս նաեւ ասաց, որ Վահագն Հարությունյանի կալանքի միջնորդությունը քննած դատավորը 2018 թվականի նոյեմբերի 2-ի իր որոշման մեջ նշել է, որ առկա չեն հիմքեր՝ հետեւություն անելու, որ Վահագն Հարությունյանը թաքնվում է վարույթն իրականացնող մարմնից:

Բողոքի հիմքերն ու հիմնավորումները ներկայացնելուց հետո պաշտպանը դատարանին խնդրեց վերացնել իր պաշտպանյալի նկատմամբ հայտարարված հետախուզման որոշումը:

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը առարկեց բերված բողոքի դեմ: Նա, անդրադառնալով պաշտպան Պողոսյանի հայտնած դիրքորոշմանը, թե վարույթն իրականացնող մարմինը քայլեր չի ձեռնարկել ստուգելու համար Վահագն Հարությունյանի՝ հիվանդանոցում գտնվելու, առհասարակ հիվանդ լինելու եւ այլ հանգամանքներ, հիշեցրեց, որ Հարությունյանը գտնվելիս չի եղել Հայաստանի Հանրապետության տարածքում:

Ըստ Պետրոս Պետրոսյանի՝ վարույթն իրականացնող մարմինն օբյեկտիվորեն հանգել է այն հետևության, որ Հարությունյանն իսկապես թաքնվել է:

«Շուրջ 5 ամիս քննություն է իրականացվում: Հետախուզվող մեղադրյալը երկու անգամ լրատվամիջոցներով կարծիք է հայտնել իր վերաբերյալ կայացվող որոշումների եւ կատարվող քրեադատավարական ընթացակարգերի վերաբերյալ: Վերջինս երբեւէ ուղիղ հարցերին չի պատասխանել, թե երբ է պատրաստվում վերադառնալ»,- հավելեց Պետրոս Պետրոսյանը: Նրա խոսքով՝ շուրջ 5 ամիս տեղի ունեցած իրադարձությունները վկայում են այն մասին, որ Վահագն Հարությունյանը թաքնվում է, իսկ նրա գտնվելու վայրը պարզ չէ: «Շուրջ 5 ամիս է՝ նրան հայտնաբերելն ուղղակի անհնար է դարձել»,- նշեց Պետրոս Պետրոսյանը:

Անդրադառնալով պաշտպանի նշած հանգամանքին, որ առաջին ատյանի դատարանը Հարությունյանի կալանավորման միջնորդության որոշման մեջ նշել է, թե «առկա չեն հիմքեր հետեւության հանգելու, որ Վահագն Հարությունյանը թաքնվել է վարույթն իրականացնող մարմնից», Պետրոսյանը նշեց, որ այդ դատական ակտի ստուգման ընթացքում Վերաքննիչ քրեական դատարանը ուղիղ արձանագրել է թե՛ թաքնվելու, թե՛ խոչընդոտելու հիմքերը: Այսպիսով՝ Պետրոսյանը բողոքը անհիմն համարեց եւ խնդրեց դատարանին մերժել:

Գործով քննիչ, Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանն էլ ասաց, որ Վահագն Հարությունյանի հեռախոսահամարը, հասցեն, գտնվելու վայրի մասին տեղեկությունները նախաքննական մարմինը փոխանցել է հետաքննության մարմնին: «Փաստն այն է, որ չեն գտել...: Ցավոք բաց նիստ է, թե չէ ավելի պարզ կխոսեի հարգելի դատարան»,- ասաց Մուշեղյանը, ապա դիտարկեց, որ հետախուզմամբ զբաղվող մարմինները չեն կարողանում գտնել Վահագն Հարությունյանին, բայց նրան երբ պետք է, երբ խոսելու կարիք է զգում, մամուլի հետ կարողանում է կապվել:

Սույն գործով հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 11-ին:

Տպել
4719 դիտում

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)