Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

…հունվարից սկսում ենք պատժել… Բայց մենք արել ենք այն, ինչ նախագահը նոր է հայտարարում

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի ապակեպատ դահլիճում Էրեբունու դատարանի նախագահ Արթուր Օհանյանի նախագահությամբ շարունակվեց «Սասնա ծռեր-2» գործի դատական քննությունը:

Գործի այս մասում տասնմեկ ամբաստանյալներ են՝ Արամ Մանուկյանը, Հովհաննես Հարությունյանը, Թաթուլ Թամրազյանը, Արամ Հակոբյանը, Տիգրան Մանուկյանը, Արայիկ Հակոբյանը, Վարդան Գերավետյանը, Մարտիրոս Հակոբյանը, Սերգեյ Կյուրեղյանը, Գևորկ Իրիցյանը, Թորոս Թորոսյանը:

Նախագահող դատավոր Արթուր Օհանյանը Սասնա Ծռերին հերթով ներկայացրեց առաջադրված մեղադրանքը ու հարցրեց՝ ձեզ մեղավոր ճանաչո՞ւմ եք:

Բնականաբար՝ ոչ ոք իրեն մեղավոր չճանաչեց:

Արամ Մանուկյանը նշեց, որ իրենց կատարածը ապստամբություն է, միայն «էդ հոդվածով» կարող են մեղադրել:

Հովհաննես Հարությունյանը նշեց, որ դատավորի խոսքի մեջ միակ դուրեկանը «ենթադրաբար» բառն էր, որը, ի դեպ, մեղադրական եզրակացությունից չէ, դատավորները մեղադրանքը պարզաբանելիս շեշտում են այդ բառը, որ տպավորություն չստեղծվի, թե իրենք արդեն կանխակալ կարծիք ունեն:

https://www.youtube.com/watch?v=h2ocbLRo5zU

Արամ Հակոբյանը նշեց, որ իրենց առաջադրված է «հրեշի կերպարանքով մեղադրանք»: Նա առաջարկեց, որ նախ իրենց անցած ճանապարհը՝ կենսագրությունը ներկայացվի, հետո նոր՝ տվյալ գործը, ու հստակ կլինի՝ ինչ են արել: Այլապես առաջադրվել է «չոր», «կեղծ» մեղադրանք. «Թող մեզ մեղադրեն հայրենասիրության մեջ, թող նոր կետեր ավելացնեն քրեական օրենսգրքում, թե չէ էս մեղադրանքը դրել են մեզ վրա՝ որ ի՞նչ… Մենք էդպիսի հանցանքներ չենք գործել… Էդ գրքերը՝ քրեական գործի հատորները, պատռեք, գցեք մի կողմ, մեզ մեղադրեք չափազանց հայրենասիրության մեջ… Մենք պատրաստ ենք մեր կյանքը տալ Հայրենիքի համար, էդ մեղադրանքը դրեք… Ես 30 տարի աշխատել եմ, բայց 30 տարում չտեսա մի բան, որ արդար լինի… Մեր խնդիրը պետություն ունենալն է… Իշխանությունն ու պետությունը մի խառնեք իրար… Ներկա իշխանությունն ամեն ինչ անում է, որ պետությունը չկայանա… Էդ խեղճ դատախազները, քննիչները կապված են… Դուք իշխանությունների ձեռքին գերի եք դարձել…»:

https://www.youtube.com/watch?v=t1IeS1nk1T8

Վարդան Գերավետյանը նշեց, որ մարդը մեր երկրում զրկված է իր արժանապատվությունը պաշտպանելու հնարավորությունից. «Մենք տվել ենք հողեր այն սահմաններից, որոնք ամրագրված են Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ… 25 տարի անց մենք նորից ունեցանք գաղթականներ՝ Թալիշը դատարկվեց… Այն մարդիկ, որ փորձեցին ընդդիմանալ, մեղադրյալի կարգավիճակով են հանդես գալիս… Եթե մեկն ասում է՝ մեր Հայրենիքի ո՛ր հողերն են էական, ո՛ր հողերը՝ ոչ էական, նա հանցագործություն է կատարում… Մեր տղաները քաղաքական բոլոր միջոցները կիրառել են ու միշտ ենթարկվել են բռնության… Եթե մեզ են բռնության ենթարկում, դա նորմալ է համարվում, իսկ եթե մենք փորձում ենք ազգի արժանապատվությունն ու երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանել, մեզ մեղադրում են… Բանկի գումարները գողանալու մեղադրանքը առավել ծիծաղելի է՝ շնիծու, կեղտոտ բան են ուզում մեզ կպցնել… Էդ փողը ի՞նչ էինք անելու՝ լոտո էի՞նք խաղալու… Եթե մենք հաղթեինք, էդ փողը մեզ պետք չէր, եթե մեր զենքերը վայր դրեցինք՝ մեր ինչի՞ն էր պետք էդ փողը… Դա խայտառակություն ա, կեղտոտ բան…»:

https://www.youtube.com/watch?v=5PuOD-EzWQY

Սերգեյ Կյուրեղյանն ընդգծեց, որ ինքը Սասնա Ծռերի ոչ մի պահանջից չի հրաժարվում. «Սա ոչ թե հանրապետություն է, այլ՝ բռնապետություն: Սա հայ ժողովրդի պետությունը չի, հայ ժողովրդի դեմ է գործում… Ես, որպես հայ, իմ պարտքն եմ համարել ընդվզել… Այս բռնապետությունը հայ ժողովրդի ավելի ոխերիմ թշնամին է, քան նույնիսկ ալիևյան պետությունը… Իրեն հայ համարող ամեն մարդու սրբազան պարտքն է սրանց… Սրանք այ էստեղ պիտի նստեն, իսկ նորմալ դատավոր-դատախազները պիտի դատեն… Հիմա մենք առաջին կարգի հայրենասիրության համար ենք ստեղ նստած…»:

Նախագահողը վերջակետն արագացրեց. «Էղավ, հասկացանք»:

Գևորկ Իրիցյանը ասաց. «Կեցցե՛ մեր պայքարը»:

https://www.youtube.com/watch?v=A4iJkug1ABM

Դեդը՝ Մարտիրոս Հակոբյանը, իրեն հատուկ ոճով խոսեց. «Մեր քայլերը ազատագրական պայքարի քայլեր են… Մենք ազատագրել ենք ՊՊԾ տարածքը, ստեղծել ենք «Չորրորդ հանրապետություն», որը գոյատևեց 15-16 օր… Կարծում եմ՝ այն կվերականգնենք… Դժվար է ապրել խոսքի, մտքի ազատություն չունեցող երկրում… Ժողովուրդը կիսաքաղց է… կամայականություններ ու բռնություններ են տիրում… Ունենք քաղաքակրթության բարիքները վայելելու արտոնություններից զրկված ժողովուրդ… Սասնա Ծռերի վերածնունդը փառասիրության արդյունք չէ, հայրենասերների տառապանքներից  ծնունդ առած շարժում է… Միայն Սասնա Ծռերը կարողացան շոշափելի տեսնել միջավայրի տարերային հոսանքը, անմիտ վեճերը, որ քայքայում են ժողովրդի միասնությունը… Այս սանձակոտոր ընթացքի մեջ կան ճշմարիտ մտքեր, որ Սասնա Ծռերը ցանկացան ճիշտ հունի մեջ դնել, բայց ռեժիմի կողմից ճնշումներն ուժեղնում էին, համբերության բաժակը լցվել էր, դրա համար Սասնա Ծռերը դուրս եկան բռնապետների դեմ… Լավ է լինել ոչխարի գլուխ, քան՝ առյուծի պոչ: Ես Աստծու կամքով ծնվել եմ որպես ոչխարի գլուխ, դուք՝ որպես առյուծի պոչ՝ ձեր տիրոջ մեջքից մոզը քշելու համար… Ես ծնվել եմ հաղթելու համար, դուք ծնվել եք որպես ոչինչ… Ես ծնվել եմ կռվելու, հաղթելու, անգամ նահատակվելու համար՝ ինչպես մարտիրոս…»:
Փաստաբան Արայիկ Պապիկյանը հանդես եկավ հայտարարությամբ: Նա մատնացույց արեց մեղադրանքները պարզաբանելու ժամանակ նախագահողի թույլ տված վրիպակը, որը մեղադրական եզրակացության վրիպակն էր՝ նշված է, թե հանցավոր արարքները ավարտվել են 2016 թվականի օգոստոսի 31-ին, ժամը 20-ի սահմաններում, բայց պետք է լիներ՝ հուլիսի 31-ին… Սա ցույց է տալիս մեղադրանքի կողմի ու նախագահողի անուշադրությունը… Նախագահողը ասաց. «Սխալմունք է եղել»:

Արայիկ Պապիկյանը իր հայտարարության մեջ նաև նշեց, որ իր երկու պաշտպանյալները՝ Թաթուլ Թամրազյանն ու Գևորկ Իրիցյանը քաղաքական հայացքների համար են հետապնդվում, նրանք չեն կարող ենթարկվել քրեական հետապնդման: Նրանց անհատական մեղադրանքներ չեն առաջադրվել: Բոլորին առաջադրված է կոլեկտիվ մեղադրանք, չնայած ապստամբությունից հետո գլխավոր դատախազը իր հայտարարության մեջ խոստացել էր, թե յուրաքանչյուրին անհատական մեղադրանք է առաջադրվելու՝ իր արածի չափով: Սակայն մեղադրանքները անհատականացված չեն: Մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի 14 պարբերությունները բացարձակապես նույնն են: Եվ, ըստ պաշտպանի, դատավորը դա գիտակցելով, այս գործն ընդունել է իր վարույթ… Այս գործով դեռ ոչ մեկին մեղադրանք չէր առաջադրվել, բայց այն դարձել էր նախագահականում քննարկման առարկա… Այս գործը, պաշտպանի համոզմամբ, կարող է քննվել միայն ապստամբության տեսակետից դիտարկվելու դեպքում… Իսկ ներակայումս մեղադրվողները ռազմագերիներ են…

Պաշտպան Մուշեղ Շուշանյանն իր հայտարարության մեջ անդրադարձավ այն հարցին, որ մեղադրանքը պարզ չէ՝ կոնկրետ ինչի՞ համար է մեղադրվում իր պաշտպանյալ Սերգեյ Կյուրեղյանը… Դատավորը մեղադրանքը չի պարզաբանել, նա հրապարակել է այն, ինչ ներկայացված է քրեական հետապնդում իրականացնող մարմնի կողմից: «Մենք ակնկալում ենք, որ մեղադրողները պարզաբանեն՝ ինչո՞ւ մեղադրանքները անհատականացված չեն, ի՞նչ ենք քննում այստեղ, եթե անգամ ընդունենք, թե մաքուր քրեական գործ ենք քննում…»:

Նախագահողը շտապեց Շուշանյանի խոսքի ավարտից անմիջապես հետո անցնել հաջորդ փուլին՝ մեղադրողին առաջարկեց կարծիք հայտնել ապացույցների հետազոտման հաջորդականության մասին:

Սակայն այս հարցադրումը դարձավ իրավիճակի թեժացման պատճառ, քանի որ  փաստաբան Լուսինե Սահակյանն ընդհատեց մեղադրող Ա. Չախոյանի խոսքը՝ նախագահողի գործողությունների դեմ առարկություն ներկայացնելու համար:

Նախագահողը նեղվեց Լուսինե Սահակյանի միջամտությունից ու ասաց. «Ձեզ դիտողություն ենք անում»:

Փաստաբանը պնդեց. «Պետք է առարկությունս ներկայացնեմ»:

Դատավորը փորձեց չնահանջել. «Նախագահողն է թույլատրում… Ես թույլ չեմ տվել ձեզ… Դուք արդեն երկրորդ անգամ եք խանգարում: Ուշացած եկել եք ու… Կուլտուրա ունեցեք, մարդը խոսում էր… »:

Լուսինե Սահակյանը մնաց անդրդվելի. «Դա իմ իրավունքն է: Դուք անցել եք հաջորդ փուլին, ինչի իրավունքը չունեիք… »:

Փաստաբան Մուշեղ Շուշանյանը միջամտեց ու խնդրեց իր գործընկերների հետ բարձր տոնով չխոսել:

Նախագահողը նորից փորձեց պահպանել դիրքը. «Ես ձեզ ձայն չեմ տալիս… Մենք անցել ենք հաջորդ փուլ, ես եմ ասել… Թող մեղադրողը խոսի, հետո ձեր առարկությունը կներկայացնեք…»:

Լուսինե Սահակյանը շարունակեց. «Իմ կարծիքով՝ ծանոթ չեք քրեական դատավարության օրենսգրքին՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի առարկություն ներկայացնելու… Ես առարկում եմ ձեր գործողությունների դեմ… Դուք ցանկանում եք ձգձգել՝ արգելում եք առարկություն ներկայացնել… Մի՛ գոռացեք ինձ վրա…»:

Նախագահողը ոչ այն է՝ կիրառեց, ոչ այն է՝ չկիրառեց սանկցիա՝ նկատողություն, բայց նաև ասաց. «Մի՛ օգտվեք, որ կին եք…»:

Փաստաբան Երվանդ Վարոսյանը միջամտեց. «Դատավարության մասնակիցները առարկություն կարող են ներկայացնել՝ անկախ սեռից… Ընդունենք, որ չպարզաբանված մեղադրանքներով առաջ ենք գնում… Սա անկյունաքարային փուլ է… Այս իրավիճակը ցույց է տալիս, որ ձևական թատրոն է: Ի՞նչ նշանակություն ունի՝ կի՞ն է, տղամա՞րդ է, ուշացա՞ծ է եկել՝ դուք չեք թողնում առարկություն ներկայացնել…»:

Նախագահողը դեռ փորձում էր առարկությունը զսպել. «Թույլ չեմ տալիս…»:

Բայց իրադրությունը այնքան թեժացավ, որ Դեդը ոտքի ելավ ու սկսեց մղվել դահլիճից դուրս: Ոստիկանները անցան նրան զսպելու ջանքերին: Աղմուկը ուժեղացավ: Բարձրախոսները անջատվեցին, մինչ այդ նախագահողը հասցրեց ասել, որ տասը րոպե ընդմիջում է հայտարարում:

Ընդմիջումից հետո նախագահողը թույլ տվեց, որ փաստաբան Լուսինե Սահակյանը ներկայացնի իր առարկությունը: Փաստաբանի առարկությունը սահուն վերածվեց միջնորդության. «Դուք, որպես նախագահող, պարտավոր եք միջոցներ ձեռնարկել, որ մեղադրանքները պարզաբանվեն… Չնայած՝ մեղադրանքները պիտի մեղադրողները պարզաբանեն, դատավորը պետք է լինի արբիտր… Եթե մեղադրանքները պարզ լինեին, մենք էլ իրավաբաններ ենք, կփորձեինք հասկանալ: Բայց քանի դեռ մեղադրանքները պարզաբանված չեն,իրավունք չունեք անցնելու հաջորդ փուլ: Միջնորդում եմ, որ մեղադրողներից պահանջեք՝ պարզաբանեն յուրաքանչյուրին առաջադրված մեղադրանքը՝ ով ինչ գործողություն է կատարել: Մեզ համար անհասկանալի է: Իմ երկու պաշտպանյալները՝ առանձին-առանձին, ի՞նչ գործողություններ են կատարել… Քր. դատ. օր.-ով, ճիշտ է, դատարանն  է պարզաբանում մեղադրանքները, բայց դա պետք է մեղադրանքի կողմի գործառույթը լինի… Այն դատավորները, որ վեր են կանգնում, որ հասկանում են՝ ի՞նչ է մրցակցային սկզբունքը, պահանջում են, որ մեղադրանքի կողմը պարզաբանի մեղադրանքը…»:

Նախագահողը ընթերցեց քր. դատ. օր.-ի համապատասխան հոդվածը՝ համաձայն որի՝ նախագահող դատավորն է պարզաբանում մեղադրանքը յուրաքանչյուր ամբաստանյալին, ինչպես նաև բացատրում է ամբաստանյալի մի շարք իրավունքները… Ապա դիմելով Լուսինե Սահակյանին՝ նախագահողը ասաց. «Եթե դուք ցանկանում եք էսպես անել-էնպես անել, նույնիսկ ինձ եք ընդհատում, չեք թողնում միտքս ավարտեմ… Ասում եք՝ մրցակցային… Կարող է՝ վաղն էլ ասեք՝ Ղազախստանի օրենքով… Ի՞նչ միջնորդություն եք անում, իմաստ չեմ տեսնում… Առարկեցիք, հասկացանք, հիմա անցնում ենք ապացույցների հետազոտման հաջորդականությանը… Միայն մի բան ճիշտ ասացիք՝ նախաքննական մարմնի առաջադրած մեղադրանքներն են, իսկ նախագահողը միայն պարզաբանում է՝ որովհետև օրենքի պահանջը դա է… Դատաքննության ընթացքում ամեն ստորակետի, վերջակետի, անկյունաքարերի վերաբերյալ քննություն կկատարենք…»:

Մինչ նախագահողը պնդում էր, թե դատաքննության ընթացքում կքննարկվի՝ ում ինչ է մեղսագրված, մեղադրողները, ըստ էության, փորձեցին վերընթերցել մեղադրանքից հատվածներ ու ապացուցել, որ ամեն բան շատ էլ կոնկրետ է՝ գրված են պատանդների անունները, զենքերի թիվը…

Դեդը խոսեց. «Ես կցանկանայի իմանայի՝ կոնկրետ ո՞րն է իմ արարքը, ի՞նչ գործ եմ կատարել… Ի սկզբանե դատավարությունը ճիշտ ուղղությամբ չեք տանում, քրեական չգիտեմ՝ ինչ բաներ եք մեջբերում… Մինչև հիմա աղբն ու գանձը չեք տարբերել… Ասեք՝ ի՞նչ ենք արել… Էդ շինությունները մենք ինքնանպատակ չենք վերցրել, էդ տարածքը վերցրել, հայտարարել ենք Չորրորդ հանրապետություն… Շատ վատ է, որ ազնիվը զրպարտում են, դատապարտում են ստոր ճանապարհով… Մենք դեռ գալու ենք… Ամբողջ Հայաստանն ենք ազատագրելու… Ձեր նմանները չեն լինելու… Ստեղ դատարան չկա, դյուքան ա…»:

Նախագահողը հիշեցրեց. «Հավաքվել ենք, որ դատաքննություն իրականացնենք»:

Փաստաբան Լուսինե Սահակյանը նշեց. «Մեզ պարզ չէ՝ ինչի՞ց պաշտպանվենք: Չեն կարող բոլորը նույն բանն անել… Դուք, ըստ էության, իմ միջնորդությունը բավարարեցիք՝ ասելով, թե ավելին պարզաբանել չեք կարող…»:

Նախագահողը ասաց. «Ինչ ունենք՝ էս ա, դե՝ անորոշ ա, ինչ ա՝ էս ա…»:

Արամ Մանուկյանն ասաց. «Էս ամեն ինչը, որ տուպիկ ա  ընկել, քաղաքական զակազ ա, էս ի՞նչ կապիկություն ա, ամոթ էլ ա, մի՛ խայտառակեք մեր դատարանը…»:

Նախագահողը նկատեց, որ պաշտպաններն ու նրանց պաշտպանյալները խիտ են նստել. «Խցկված եք նստած, մեկդ մյուսի համար նեղություն եք ստեղծում, հետո ասում եք՝ սենց ա, նենց ա…»:

Արամ Հակոբյանը ասաց. «Հատկապես դատախազների համար եմ ասում՝ Հանրապետական կուսակցության նախագահը հայտարարություն արեց, որ մեր հանրապետությունում արդեն տասը տարի լուրջ հանցագործություններ են կատարվում տեղական ինքնակառավարման մարմինների, իշխանավորների կողմից՝ իր և իր խմբի հովանավորչության արդյունքում… Ասեց՝ այլևս չենք ներելու, հունվարից սկսում ենք պատժել… Բայց մենք արել ենք այն, ինչ նախագահը նոր է հայտարարում: Մենք փորձել ենք կանխել այն, ինք քսան տարի կատարվում ա…»:

Մեղադրողները հախուռն փորձեցին պարզաբանել մեղադրանքը՝ ինքնաբերաբար կատարելով փաստաբան Լուսինե Սահակյանի միջնորդության պահանջը:

Մեղադրող Ա. Չախոյանն ասաց. «Ամբաստանյալներին ամեն բան պարզ է, նրանց պաշտպաններին պարզ չէ… Թող բոլորը վստահ լինեն՝ մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի հետ կապված՝ ապացույցների հետազոտումից հետո մեղադրանքի կողմը կանդրադառնա յուրաքանչյուրի արարքին…»:

Նախագահողը նկատեց, որ փաստաբանի միջնորդությունը «որոշ իմաստով ու մեծ իմաստով բավարարվեց, մեղադրողները պարզաբանեցին… Մնացած մանրամասների համար ենք հավաքվել, գործի քննության ընթացքում ապացույցները կգնահատվեն…»:

Ի վերջո, կողմերը քննարկեցին ապացույցների հետազոտման հաջորդականության հարցը:

Նախագահողը ինչ-որ չափով համակարծիք եղավ  պաշտպանական կողմի առաջարկին, սահմանեց ապացույցների հետազոտման հաջորդականություն, որը նույնն է, ինչ՝ Սասնա Ծռեր1-ի գործով սահմանել է նախագահող Մեսրոպ Մակյանը՝ կհետազոտվեն գործում առկա գրավոր և այլ ապացույցները, կհարցաքննվեն տուժողները, վկաները, անջատված մասով մեղադրյալները, կհետազոտվեն իրեղեն ապացույցները, վերջում կհարցաքննվեն Սասնա Ծռերը, եթե ցանկանան ցուցմունք տալ…

Նախագահող Արթուր Օհանյանն առաջարկեց, որ նախ մեղադրանքի կողմը ըստ մեղադրական եզրակացության՝ ներկայացնի մեղադրանքի հիմքում դրված գրավոր ապացույցները: Հետո պաշտպանական կողմը կանդրադառնա այն ապացույցներին, որոնց վրա հենվելու է պաշտպանության ընթացքում:

Քանի որ պաշտպանները գործի նյութերը իրենց հետ չէին բերել, նիստը հետաձգվեց մեկ շաբաթով: Հաջորդ նիստին մեղադրանքի կողմը կհրապարակի ու դատարանը կհետազոտի քրեական գործի 22-րդ, 19-րդ, 1-ին և 2-րդ հատորներում առկա ապացույցները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում