Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

Թռչնի մսի շուկայում խիստ պայքար է գնում ներկրված կեղծ, անորակ ապրանքի դեմ

Հայաստանի ֆերմերային տնտեսությունները ապահովում են ընտանի թռչնամսի ներքին սպառման մոտ 27.0 տոկոսը, որն անընդմեջ դինամիկ կերպով աճում է: Այդ մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը։ Ի՞նչն է խանգարում, որ Հայաստանը կարողանա թռչնի մսի սպառման ներքին պահանջարկը բավարարել: Ի՞նչ քայլեր պետք է արվեն այդ ուղղությամբ։ Թեմայի վերաբերյալ «Առաջին լրատվական»-ը զրուցեց Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանի հետ։

– Պարոն Ստեփանյան, ի՞նչն է խանգարում, որ Հայաստանը թռչնի մսի սպառման հարցում ինքնաբավ լինի։

– Մենք այսօր մեկ գլխավոր խնդիր ենք տեսնում, ներմուծվող թռչնամիսը աստիճանաբար տեղականով փոխարինելը: Դա իրատեսական է, եթե փաստենք, որ անցած 10 տարիներին տեղականի ծավալները աճել են 3 անգամ, իսկ 2019-ին, նախորդ տարվա նկատմամբ, ունեցել ենք 10.4% աճ, կամ արտադրվել է սպանդային քաշով 14.6 հազար տոննա թռչնի միս: Մեր գնահատմամբ՝ եղած կարողությունները և ներուժը բավարար են պետական աջակցության դեպքում իրականացնել խոշոր ներդրումային ծրագիր՝ ստեղծելու համար սեփական ծնողական կազմ, սելեկցիոն-գենետիկական կենտրոն, որը լիարժեք կբավարարի կենդանի մատղաշի ներկրումը ամբողջությամբ տեղականով փոխարինելու և փակ արտադրական ցիկլով 6000 տոննա թռչնամսի արտադրություն կազմակերպելու, ստեղծելով նոր 1200 աշխատատեղ: Նախագիծը ունի բոլոր նախադրյալները՝ համարվելու ազգային, մասնավորի և պետականի մասնակցությամբ, ապահովելով նաև հանրության լայն մասնակցությունը: Այս և ձվի վերամշակման արտադրության նախագծերի շնորհանդեսը ներկայացվել է 2019թ. հանրապետությունում անցկացված բիզնեսի զարգացման երկու համաժողովներում: Դրանք երկար ժամանակ գտնվում են քննարկման փուլում, ժամանակ առ ժամանակ անդրադառնալով դրանց:

Թռչնաբուծությունը երկար տարիներ պետական ոչ մի աջակցություն չի ստանում, չնայած նրան, որ գյուղատնտեսության բնագավառի ամենախոշոր հարկատուներից և գործատուներից մեկն է: Զարմանալի է, որ կառավարությունների փոփոխման հետ վերաբերմունքը ճյուղի զարգացման նկատմամբ չի փոխվում, բայց հույսներս չենք կորցնում: ԱՊՀ-ի, ԵԱՏՄ բոլոր երկրների կառավարությունները լուրջ ուշադրություն են դարձնում թռչնաբուծությանը, մեզ մոտ կարծես երկրորդ պլան է մղվել։ Թողել են թռչնաբույծների վրա, եթե կարող ես՝ չկարգավորվող շուկայում գոյատևի, եթե ոչ… Մոռանալով, որ հանրապետության գրեթե բոլոր մարզերում 3000-ից ավելի աշխատատեղեր են ստեղծված ոլորտի մասնագիտացված ընկերությունների կողմից, չհաշված ֆերմերային և գյուղացիական տնտեսավարողներին: Չունենալով գյուղատնտեսության զարգացման իրատեսական տեսլական, չստանալով պետական առաջադրանք կամ, ավելի ճիշտ, ուղղորդում հանրապետությունում և հարևան շուկաներում թռչնամթերքի պահանջարկի ավելացման կամ նվազման վերաբերյալ, մենք ինքներս, մեր և հարևան շուկաները ուսումնասիրելով, ծրագրավորում ենք արտադրության ծավալները, սեզոնային պահանջարկը, ռիսկերից ապահովված չլինելով՝ աստիճանական դինամիկ աճ ենք նախատեսում։ Գիտակցելով, որ առանց խոշոր ծրագրերի իրականացման աստիճանաբար դուրս ենք մնալու մրցակցությունից, զիջելով ձեռք բերվածը: Ստեղծված կարանտինային իրավիճակում այսօր կառավարությունից ակնկալում ենք ոչ թե ֆինանսական օգնություն, այլ աջակցություն թռչնամսի շուկայում տեղականի և ներկրվողի նկատմամբ հավասար պայմանների ստեղծում և վերահսկում, որը տարիներ շարունակ չի ձևավորվում։ Այդ պատճառով տեղականի աճը շատ դանդաղ է տեղի ունենում։ 10 տարի մենք անընդհատ այդ 30/70 հարաբերակցության մեջ ենք, չնայած նրան, որ բնակչության կողմից սպառման կայուն աճ է գրանցվում։ Մենք ամբողջությամբ բավարարում ենք օրվա թարմ մսի սպառման պահանջարկը, նույնիսկ ավելին, ելնելով համաճարակային իրավիճակից՝ ավելացնում ենք նաև սառեցված մսի պահեստավորված քանակները: Խոր սառեցված, հաճախ կասկածելի ծագում ունեցող թռչնամիսը այնքան էժան է ներկրվում մեր շուկա, որ մենք չենք կարողանում խոր սառեցվածի սեգմենտում, այդ էժանագին ու ցածրորակ ապրանքի հետ մրցակցել։ Ամենաէժան թռչնամիսը արտադրվում է Բրազիլիայում, առանց սուբսիդավորման 1.05$ ինքնարժեքով, իսկ հանրապետություն ներկրված ուկրաինական ծագման թռչնամսի մաքսազերծման արժեքը՝ 470-550 դրամ։ Այսինքն՝ գինը խոսում է որակի մասին։

2018թ․ ներկրվող մսի մոտ 30% ՌԴ-ից էր, նման ցածր գինը մեր գործընկերները բացատրում էին թռչնամսի սուբսիդավորման վերջին տարվա հետևանքով պահեստներում կուտակվածի վաճառքի ցածր գներով, արտադրողներս ՍԱՊԾ հետ համատեղ պայքարում էինք Ռուսաստանից ներկրվող նմանատիպ թռչնամսի դեմ՝ ընդհուպ հասնելով մաքսակետ և արձանագրելով, թույլ չտալ մտնելու շուկա: 2019թ. մեր ներկրող հայրենակիցները թողեցին ՌԴ-ն և անցան Ուկրաինայից նմանատիպ, ավելի ցածրորակ թռչնամսի ներկրման, և նախորդ տարվա 38.6 հազար տոննա ներկրվածից 40.5% ուկրաինական էր, և սա այն դեպքում, երբ Լեհաստանում և Ուկրաինայի երկու խոշոր մարզերում գրանցվել էր թռչնագրիպ: Ուկրաինական թռչնամսի անխափան ներկրումը այս տարի ևս շարունակվում է: Դիմել ենք կառավարությանը՝ խնդրանքով, որ կան հիմնավոր նախադրյալներ Ուկրաինայից ներկրվող թռչնամսի որակի հավաստագիրը վերիֆիկացիայի ենթարկելու, առաջարկելով մասնակցել գործընթացին, ներկրված ապրանքների փորձանմուշներով: Սպասում ենք պատասխանի: Ստացվում է, որ տեղական արտադրողների ձայնը ավելի ցածր է, տեղ չի հասնում, քան ներկրողներինը, որոնք ոչ մի ձևով ուկրաինականից չեն հրաժարվում: Մենք հասել ենք մի սահմանագծի, որից այն կողմ տեղական թռչնամսի արտադրությունը լրջորեն վտանգված է: Մեզ հաճախ հարցնում են՝ ինչո՞ւ չեք ավելացնում, ինչո՞ւ ինքնաբավ չենք, ինչպես սննդային ձուն։ Մենք պատասխանում ենք՝ նախորդ տարի մենք ունեցել ենք թռչնամսի 10% տոկոս աճ, որը 1992-ից ի վեր չենք ունեցել: Հավանաբար, հանրապետությունում շատ չեն այն ընկերությունները, որոնք արձանագրել են նմանատիպ աճ: Մենք սպասում էինք դրական արձագանքի, թեկուզ հարցի, թե ինչ աջակցության կարիք ունեք:

– Երբեք չե՞ք ստացել բարձրացված հարցերի պատասխանները։

– Կա երկխոսության դեֆիցիտ, հավանաբար, ժամանակի սղության պատճառով շփումները արտադրողների հետ շատ քիչ են, խնդիրներին անդրադառնում ենք նամակներով, կիսատ թողնված հարցերը քիչ չեն: Բազմիցս խնդրել ենք պատկան մարմիններին, ոլորտին վերաբերվող հարցերի, նախագծերի քննարկման ժամանակ մասնակից դարձնել, կամ հարցնել մեր կարծիքը, թեկուզ անտեսելու դեպքում: Օրինակ՝ ԵԱՏՄ պայմանագրին կից գործող և փոփոխության ենթարկվող ապրանքների ներկրման մաքսատուրքերի բացառությունների ցանկում փոփոխություններ կատարելիս, կոնկրետ «հավի միս» ապրանքատեսակի մաքսատուրքի փոփոխման դեպքում հաշվի առնել տեղական արտադրողների կարծիքը, կամ բազմիցս մեր կողմից առաջարկված «տոհմային ծագման ճտահանման ձու» ապրանքատեսակը նույնպես ընդգրկել մաքսային, հարկային արտոնություն ունեցող «տոհմանյութ» անվանացանկում, որը կնպաստի հանրապետությունում տոհմային գործի զարգացմանը, աստիճանաբար պակասեցնելով 1 օրական կենդանի մատղաշի ներկրումը հանրապետություն, մեծապես նպաստելով ոլորտի կենսաբանական անվտանգությանը:

Ինչպես դա կատարվում է հարևան Վրաստանի հանրապետությունում: Մեր գործընկերները Ռուսաստանում, Բելառուսում զարմացած են, թե, օրինակ, ո՞նց կարելի է հանրապետությունում առանց ծնողական հոտ ունենալու, դրսից ածանի, մատղաշ ներկրելով՝ ձվի ոլորտը ինքնաբավ դարձնել ողջ տարվա ընթացքում։ Շատ դժվար գործ է դա։ Չեմ չափազանցնում։ Մեզնից ինչ հասնում է՝ մի բան էլ ավելի, անում ենք։ Բայց չի կարելի մտածել, որ անում են, ուրեմն հնարավորություն ունեն։ Մենք ուղղակի չենք ուզում կառավարությանը անհանգստացնել, սակայն չենք ուզում նաև մեր շուկան կորցնել, որը դժվարությամբ ենք ստեղծել։ Այսօր շուկայում խիստ պայքար է գնում։ Տեղական արտադրողները հասկացան, որ ոչ թե իրար դեմ պետք է պայքարեն, այլ միավորվել ու դրսից եկած անորակի, կեղծածի/фальсификат/ դեմ պայքարել։

– Խոսել այն մասին, որ առաջիկա տարիներին մենք թռչնամսի տեղական շուկայում 27 տոկոսից ավելի արդյունք կունենանք, իրատեսակա՞ն է։

– Ի տարբերություն սննդային ձվի, որը սպառման առաջնային ապրանքների ցանկում է, թռչնամսի շուկայում ամենազարգացած ու զարգացող երկրները երբեք ամբողջական ինքնաբավության չեն ձգտում։ Օրինակ՝ Ռուսաստանը 75 % ապահովում է իր ինքնաբավությունը, հարևան Բելառուսից ներկրում է առավել որակով էժան թռչնամիս, իր արտադրության որոշակի քանակն էլ վաճառում է Չինաստանին, Կորեային, Վիետնամին, Բանգլադեշին և այլ երկրներին։ Սա շուկայավարման ճիշտ քաղաքականություն է։ Մեր այսօրվա արտադրական կարողություններն ու ներուժը հերիքում են, որ առաջիկա 5-7 տարիներին մենք հասնենք 40 տոկոս ինքնաբավության, որը ամրագրված է ՀՀ կառավարության կողմից հաստատված ռազմավարական ծրագրում։ Այստեղ ինքնարժեքի հարցն է առաջ գալիս։ Արձանագրենք՝ մեր տեղական միսը ներկրվող մսի ինքնարժեքի հետ 180-200 դրամ տարբերություն է տալիս։

Անտեսելով ՌԴ և Ուկրաինայում ոլորտի սուբսիդավորման հանգամանքը, գյուղմթերք արտադրողների ցածր ԱԱՀ դրույքաչափը, Ռուսաստանում միավոր արտադրանքի ստացման վրա ծախսվող հատիկաֆուրաժի 1 տոննայի արժեքը կազմում է 100 դոլար, մեզ մոտ՝ 180 դոլար (չհաշված Լարսի անցակետով օրական 40-50 բեռնատարներով հատիկաֆուրաժի ներկման դժվարությունները): Անհամեմատելի է էներգակիրների արժեքը, միավորի վրա գազի ծախսը 3 անգամ ավելի էժան է, քան տեղականինը, 1 օրական մատղաշի արժեքը ինքնաթիռով Հայաստան հասցնելով՝ 80 դրամ ավելի թանկ է նստում ՌԴ արտադրված ճտից և այլն։ Վերջապես 1 կգ մսի իրացումից ՌԴ արտադրողը ակնկալում է առնվազն 200 դրամ եկամուտ, ոչ պակաս, մեր տեղական արտադրողը չի դժգոհում նույնիսկ 50 դրամից, որից մարվում են նաև վարկային պարտավորությունները: Ելքը արտադրության ծավալների մեծացումն է և արտադրողականության բարձրացման շնորհիվ ինքնարժեքի նվազումը: Դա է վկայում մեր վիճակագրությունը: 2018թ. 1կգ թռչնամսի բացթողման (մեծածախ) միջին տարեկան գինը, առանց ԱԱՀ, կազմել է 1250 դրամ, 2019թ․-ին, համապատասխանաբար՝ 1100 դրամ, 2020թ. 4 ամիսների միջինով՝ 860 դրամ, իսկ վերջին 10 օրերում մանրածախ վաճառվում է 890 դրամով: Այսինքն՝ ներկայումս տեղական թարմ-պաղեցվածը սպառողական շուկայում ավելի ցածր գնով է վաճառվում, քան ներկրվող խոր-սառեցվածը: Նույնիսկ այս պայմաններում կարողանում ենք կազմակերպել տեղական արտադրություն՝ պետությունից ոչ մի աջակցություն չակնկալելով: Մենք այս հարցը բարձրացնում ենք կառավարության առաջ՝ խնդրելով ունեցած գործիքակազմով կարգավորել թռչնամսի շուկայում հավասար մրցակցություն, ամենախիստ մոտեցում ցուցաբերելով տեղականի և ներկրվածի որակական և սննդային անվտանգության չափորոշիչներին, այդ թվում՝ ապրանքի ծագման հավաստիությանը: Պատասխանը՝ կա մտավախություն․ ա/ ներմուծումը սահմանափակելու դեպքում տեղականի գինը կբարձրացնեք, բ/ նման ցածր գնով ներկրումը հասանելի է սոցիալապես անապահով խավին: Պարզաբանում և հիմնավորում ենք, կա, օրինակ, ձվի նախադեպ, արտադրության ծավալների մեծացումը, վերջին երկու տարիներին բերել է ձվի գների կտրուկ նվազմանը՝ նույնիսկ ինքնարժեքից ցածր: Արտադրության ծավալների մեծացումը գնի բարձրացում չի նախատեսում։ Հակառակն է տեղի ունենում։

– Պարոն Ստեփանյան, թռչնաֆաբրիկաները ինչպե՞ս են աշխատել կարանտինային պայմաններում, և արդյոք պետական աջակցության ծրագրերից օգտվե՞լ են։

– Անկեղծ ասած, ոլորտի աշխատողների համար կարանտին իրավիճակը նորություն չէ: Բոլորն էլ հակահամաճարակային հիվանդությունների կանխարգելման փորձ ունեն: Կա հաստատված միջոցառումների հստակ պլան կարանտինի պարագայում սահմանափակումների և պարտադիր գործողությունների իրականացման ուղղությամբ, հավանաբար, դա էական ազդեցություն է ունենում մինչ այժմ տնտեսություններում չգրանցված դեպքերի: Տեղական արտադրողների 90% -ից ավելին չեն ընդունում կրճատման մոտեցումը: Միայն այն հանգամանքը, որ աշխատակիցների գերակշռող մասը ունեն աշխատանքային հմտություն, տիրապետում են իրենց մասնագիտությանը, գործառույթներին և հնարավոր չէ կարճ ժամկետներում նոր փոխարինողներ վերապատրաստել, չեն դիմում նման ռիսկային քայլերի, քանի որ գործ ունեն կենդանի օրգանիզմի հետ: Առավել կարևորվում է արտադրության ծավալների և աշխատատեղերի պահպանման համար ամեն գնով ավելացնել իրացման քանակները ապահովելու համար աշխատավարձով և թռչնի աճեցման համար խիստ անհրաժեշտ ներդրանքներով (կեր, դեղորայք, կոմունալ ծախսեր): Ի պատիվ կառավարության աշխատակազմի՝ գնալով աջակցության ծրագրերի որակը բարձրանում է: Մեր կարծիքով` առավել գրավիչ է կառավարության կողմից 100 մլն դոլարի ներդրումային ծրագիրը համաֆինանսավորման եղանակով: Եթե իրավիճակի կայունացումը երկարաձգվի, տեղական արտադրողները կարող է դիմեն կառավարությանը՝ տարիներ շարունակ պարտաճանաչ հարկատու լինելով հանդերձ, ժամանակավորապես հետաձգեն հարկային պարտավորությունները՝ առնվազն կարճ ժամկետով, մինչև առաջարկվող ծրագրերը հունի մեջ կմտնեն:

– Շնորհակալ եմ զրույցի համար։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում