Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՍԴ դատավորի թեկնածուն ընտրվելու դեպքում խոստանում է դիտարկել ԱԺ փոքր խմբակցություններին ՍԴ դիմելու հնարավորություն տալու հարցը

ՍԴ  դատավորի թեկնածուն ընտրվելու դեպքում խոստանում է դիտարկել ԱԺ փոքր 
խմբակցություններին ՍԴ դիմելու հնարավորություն տալու հարցը

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Արթուր Վաղարշյանը ԱԺ նիստում ընտրության հարցի քննարկմանը ներկայացրեց ՍԴ-ի վերաբերյալ իր տեսլականը: Նա, մասնավորապես ցանկանում է ընդլայնել դատարանին դիմելու սուբյեկտների շրջանակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՍԴ դատավորի ընտրության հարցը քննարկվում է մայիսի ԱԺ-ի մայիսի 29-ի նիստում:

« Սահմանադրական դատարանի տեսլականն արդեն ամրագրված է գործող Սահմանադրությամբ: Սակայն իմ կարծիքով դրանում որոշակի փոփոխություններ պետք է կատարվեն: Առաջինը կարծում եմ, որ Սահամանադրական դատարանին պետք է տալ ՀՀ-ում ներկայիս Սահմանադրությամբ ամրագրված սահմանադրական օրենքների ընդհանուր մեկնաբանության հնարավորություն: Եթե քաղաքական ուժերը և պետական մարմինները հանդիպում են խնդրի՝ սահմանադրական օրենքների մեկնաբանության հարցերում, ապա դրա մեկնաբանման իրավունքը պետք է տրվի ՍԴ-ին: ՍԴ-ին դիմելու սուբյեկտների շրջանակում ես կավելացնեի խմբակցություններին՝ անկախ իրենց թվաքանակից: Սահմանադրության համապատասխան հոդվածով հիմա կարող են դիմել պատգամավորների  1/5-րդը, ստացվում է, որ փոքրաթիվ խմբակցությունները չեն կարող դիմել ՍԴ-ին, եթե նորմի կենսագործունեության ընթացքում տեսնում են հակասահմանադրականության խնդիր »,-ասաց Վաղարշյանը:

Անդրադառնալով անցումային արդարադատությանը նվիրված քննարկումների ժամանակ ՍԴ-ի վերացման մասին առաջարկին՝ նշեց, որ չի կիսում այդ տեսակետը: Նա սահմանադրական դատարանի դերը մեծ է համարում սահմանադրականության և սահմանադրական օրինականության ապահովման գործում: Նա  կարծում է, որ ՍԴ-ի ամեն մի անդամ յուրահատուկ դերակատարություն պետք է ունենա՝ նկատի ունենալով իր պատասխանատվությունը:

Արթուր Վաղարշյանը նաև շեշտեց, որ երբևէ որևէ կուսակցության անդամ չի եղել, քաղաքական գործունեությամբ չի զբաղվել, քանի որ կարծում է, որ գիտական ու կուսակցական աշխատանքն ինչ-որ կերպ հակադրվում են միմյանց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]