Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Երևանում շուտով կներդրվի տրանսպորտում էլեկտրոնային վճարման միասնական համակարգ․ Մարության

Երևանում շուտով կներդրվի տրանսպորտում էլեկտրոնային վճարման միասնական 
համակարգ․ Մարության

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում առաջիկայում կներդրվի էլեկտրոնային վճարման միասնական համակարգ, որը հնարավորություն կտա վճարել բանկային քարտով, սմարթֆոններով և այլն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ավագանու 7-րդ նստաշրջանի 1-ին նիստի ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց, որ նոր, փոքր ավտոբուսներում միայն 100-դրամանոց մետաղադրամներով վճարելու պահանջը ևս անցումային փուլի առանձնահատկություններից է։

«Շուտով կներդրվի էլեկտրոնային վճարման միասնական համակարգ, որը հնարավորություն կտա վճարել ժամանակակից էլեկտրոնային վճարման բոլոր միջոցներով՝ բանկային քարտով, սմարթֆոններով և այլն: Բոլոր զարգացած քաղաքներում նորմալ է, ուղևորը գիտի, որ տրանսպորտից օգտվելիս պետք է մոտը տոմս ունենա, մեր դեպքում ավելի հեշտ է՝ պետք է ընդամենը ունենալ 100-դրամանոց մետաղադրամ: Իսկ էլեկտրոնային եղանակով վճարելու մեր սարքավորումները այսօր աշխարհում եղած ամենաառաջադեմն են լինելու»,- ասաց Երևանի քաղաքապետը և հավելեց, որ այն ամենից, ինչից էլեկտրոնային տարբերակով հնարավոր է «գումար քաշել», բոլոր այդ տարբերակները աշխատելու են։

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]