News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պուչդեմոնը Իսպանիայի իշխանություններին կոչ է արել թույլ տալ թագավորություն վերադառնալ:

Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը Իսպանիայի իշխանություններին կոչ է արել թույլ տալ թագավորություն  վերադառնալ ինքնավարության խորհրդարանի նստաշրջանի բացմանը, որը նախատեսված է հունվարի 23-ին, Ժեներալիտետի ղեկավարի պաշտոնը (շրջանի ինքնավար կառավարություն) զբաղեցնելու համար: Այս մասին նա ասել է Reuters-ին տված հարցազրույցում, որը հրապարակվել է դեկտեմբերի 23-ին:

 «Ես կուզեի հենց հիմա ավերադառնալ: Դա Իսպանիայի համար լավ նորություն կլիներ»,- ասել է նա:

 «Եթե ինձ թույլ չտան Ժեներալիտետի ղեկավարի պաշտոնը զբաղեցնել, ապա դա իսպանական ժողովրդավարական համակարգի կոպիտ խախտում կլինի: Ես տարածաշրջանային կառավարության ղեկավարն եմ եւ կմնամ այդ պաշտոնում, եթե պետությունը հարգի ընտրությունների արդյունքները»:

Նախօրեին Կատալոնիայում խորհրդարանական ընտրույթյուններ անցկացվեին, որի արդյուքնում հաղթանակ տարան Կատալոնիայի անկախությանն աջակցող քաղաքական ուժերը:

Մասնավորապես Պուչդեմոնի  «Միասին հանուն Կատալոնիայի» կոալիցիան խորհրդարանում 34 տեղ է ստացել:

Հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում թագավորությունից դուրս գալու հարցով հանրաքվե տեղի ունեցավ: Մասնակիցների 90.18 տոկոսը անկախության օգտին քվեարկեց:

 Մադրիդն այս հանրաքվեն անօրինական է համարում եւ հրաժարվում է ճանաչել դրա արդյունքները: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ