ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց, որ ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու աշխատանքները լայն թափով գնում են առաջ։ Հոկտեմբերի 11-ին նախատեսված է Գյումրու ավտոմաքսատան բացումը։
Անանյանը նշեց նաև, որ 20-25 հոգի կգործուղեն Երևանից, իսկ դասընթացներ անցնելուց և քննություններ հանձնելուց հետո Գյումրիից 30-35 հոգի աշխատանքի առաջարկ կստանա։