News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԺ Եվրաինտեգրման մշտական հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն է տվել Հայաստանի եւ Էստոնիայի կառավարության միջեւ «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ` առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկման մասին արձանագրությունը վավերացնելու մասին նախագծին:

Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը նշեց, որ հիշյալ համաձայնագիրը կարգավորում է, թե ովքեր են ռեադմիսիայով զբաղվող իրավասու մարմինները, ինչ սահմանակետերով պետք է անձի վերադարձը կազմակերպվի եւ այլն: Նրա խոսքով, մի քանի ամիս առաջ նման համաձայնագիր հաստատվել է նաեւ Ֆրանսիայի կառավարության հետ:

«Առանց նմանատիպ հարցերով համագործակցության, ակնկալել, որ կարող ենք ունենալ վիզաների ազատականացում, այդքան էլ ճիշտ չէ, որովհետեւ սա նույն մեդալի երկու հակառակ կողմերն են»,- ընդգծել է Գագիկ Եգանյանը:

Նշենք, որ «ավանդույթի» համաձայն, հանձնաժողովի նիստին ներկա չէին ՀՀԿ-ից Արտակ Սարգսյանը, Արկադի Համբարձումյանը եւ Աշոտ Արսենյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Եվրախորհրդարանը հաստատել է 10 հազար եվրո կանխիկ վճարումների սահմանաչափը
Հաղորդվում է, որ Եվրամիության ամենավտանգավոր հանցավոր խմբավորումների ավելի քան մեկ երրորդը իրենց եկամուտները լվանում են անշարժ գույքի միջոցով
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Ամենաշատ