Friday, 19 04 2024
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում

Խոճկորի մասնագետ չենք․ ժխտել չեմ կարող, որ Մարտի 1-ին զոհերը 10-ից ավելի չեն եղել․ Շոթա Վարդանյան

Հայաստանի նախկին գլխավոր դատաբժիշկ, դատաբժշկական փորձաքննության կենտրոնի նախկին ղեկավար Շոթա Վարդանյանը, որը 2008թ. մարտի 1-2-ի ողբերգական դեպքերի ժամանակ մայրաքաղաքի կենտրոնում արյան լճակի մեջ հայտնաբերված մարդու ծնոտն անվանել էր «խոճկորի ծնոտ» և պնդել, որ այդ օրը տասնյակ ոստիկաններ հրազենային վնասվածքներ են ստացել, ինչը հետո հերքվել էր, այսօր ոչ մի մտավախություն չունի, որ Մարտի 1-ի գործի քննության այս նոր փուլում ի հայտ կգան դատաբժշկական փորձաքննությունների հետ կապված կեղծիքներ, անճշտություններ, որոնք ժամանակին թույլ են տրվել իր կողմից, իր գիտությամբ։ «Շատ ուրախ կլինեմ, որ բոլոր փորձաքննությունները վերանայվեն։ Ես ոչ մի մտահոգվելու բան չունեմ։ Ինչ կա, փաստաթղթերով ամրագրված է։ Մի բան էլ այդ փորձաքննությունները կօգնեն նոր քննությանը, իսկ եթե կարիք կլինի բացատրության, ապա կարող եմ նաև բացատրել թե ինչն ինչոց է։ Եվ հետո երբեք ոչ մեկ չի ասել, որ դիագնոզները սխալ են եղել, մեր հասցեին երբեք ոչինչ չի եղել։ Ամեն ինչ բամբասանք է եղել։ Ու այսօր էլ, երբ գործը քննվում է, մեր մասով ոչ մի բան չկա։ Երբ լինի, մենք բոլոր հարցերին կպատասխանենք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Շոթա Վարդանյանը։

Նշենք, սակայն, որ 2008 թվականի Մարտի 1-ի դեպքերից հետո ընդդիմության ներկայացուցիչները մշտապես խոսել, բարձրաձայնել են այն ժամանակ Շոթա Վարդանյանի ղեկավարած կառույցի գործունեության՝ Մարտի 1-ի զոհերի վերաբերյալ տրված փորձագիտական եզրակացություններում անճշտությունների, անհամապատասխանությունների մասին։ Իսկ խոճկորի ծնոտի վերաբերյալ եզրակացությունը առ այսօր հիշում են բոլորը, իսկ Շոթա Վարդանյանը հիշվում է հենց այդ փորձաքննության պատասխանով։

Շոթա Վարդանյանի ղեկավարած կառույցի տված փորձագիտական եզրակացությունները կասկածի տակ էին առնվել նաև այն պատճառով, որ Մարտի 1-ի դեպքերից երկու օր անց ընդդիմության պատգամավորներին թույլ չէր տրվել մտնել դիահերձարան՝ պարզելու, թե իրականում քանի մարդ է մահացել Մարտի 1-ի դեպքերի ժամանակ։ Մինչդեռ, փաստահավաք խմբի անդամ, փաստաբան Սեդա Սաֆարյանը եզրակացրել էր, որ եթե ԱԺ պատգամավորն իրավունք ունի մուտք գործել պետական հիմնարկ, և որևէ մեկն իրավունք չունի խոչընդոտել նրա ու, եթե արգելում են օրենքով պատգամավորին վերապահված իրավունքի իրացումը, եզրակացությունը մեկն է, ուրեմն թաքցնելու բան կար։

Դեռևս 2010-ին Շոթա Վարդանյանը, ԱԺ Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի օգոստոսի 29-ի նիստում պատասխանեց հանձնաժողովականների հարցերին Վարդանյանը հայտարարել էր, որ մարտի 1-ին իրենց կենտրոնում եղել են 30-ից 40 դիակներ, և ինքը թույլ չի տվել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամներին մտնել իրենց կենտրոն և սեփական աչքերով տեսնել, թե այնտեղ քանի դիակ կա, որովհետև ցանկացել է կանխել տարբեր տեսակի խոսակցությունները։ Այս աղմկոտ հայտարարությունը օրեր անց Վարդանյանի կողմից խմբագրվել էր։ Նա հայտարարել էր, թե 30-40 դիակի մասին իր ասածը սխալ է հասկացվել, քանի որ, ըստ իրեն, ոչ թե այդքան դիակ է եղել, այլ ինքը մտավախություն է ունեցել, որ եղած 3-4 դիակը կարող է 30-40-ի տեղ ներկայացվել։

Այս ամենի վերաբերյալ մի քանի հարց ուղղեցինք Շոթա Վարդանյանին։

-Ես չեմ հասկանում, թե հիմա ինչ իմաստ կա այդ ամենի մասին խոսել։ Մենք եզրակացություններ ենք տվել։ Զոհերի մասով գրել եք, թե զոհերի օրգանիզմներից ինչ է հանվել։ Թող քննությունը ուսումնասիրի դրանք։

Դուք հիմա էլ՝ 10 տարի անց պնդում եք, որ քաղաքի կենտրոնում արյան մեջ հայտնաբերված մարմնի մասերը՝ ծնոտը «խոճկորի ծնոտ» էր։

-Այդ ծնոտի վերաբերյալ տեսանյութն էլ, լուսանկարներն էլ, բոլոր փաստաթղթերն էլ պահված են, որ մեզ տվել էին։ Իսկ մեզ փորձաքննության տվել էին լուսանկար։ Ճիշտ է, ես այստեղ չէի, երկրում չէի, բայց մասնագետները՝ պրոֆեսորները եզրակացություն են տվել, որ լուսանկարում ներկայացված ոսկրի կտորը, լեզուն դրանք խոճկորի են։ Մենք խոճկորի մասնագետ չենք։ Ժողովրդի մոտ ընդունված է, որ դատաբժիշկները ամեն ինչ գիտեն, ամեն ինչ որոշում են, բայց ոչ։ Յուրաքանչյուր դեպքով, հարցով մենք հրավիրում ենք համապատասխան մասնագետների, որոնք էլ տալիս են իրենց եզրակացությունը, ստորագրում են և պատասխանատու են դրա համար։

Այսինքն՝ Դուք վստա՞հ եք, որ հայտնաբերվածը խոճկորի ծնոտ էր, ու 10 տարի անց հանկարծ չի պարզվի, որ դա մարդկային մարմնի մաս էր։

-Եթե շատ պետք լինի, մենք կարող հանձնաժողովի անդամների ազգանուններ էլ հրապարակել, եզրակացությունն էլ, լուսանկարն էլ տալ, որ տպագրեն։

Միայն լուսանկարը բավարա՞ր էր նման եզրակացություն տալու համար՝ այն էլ նման կարևոր գործով։

-Եթե ասում են՝ այս նկարի վրա ինչ կա, ես էլ պարտավոր եմ պատասխանել։ Այսինքն` ում որ առաջադրվել է այդ հարցը, նրանք պարտավոր են պատասխանել դրան։ Համապատասխան մասնագետները՝ սկսած մարդաբաններից, տվել են այդ հարցի պատասխանը։ Հիմա ես շատ ուրախ կլինեմ, որ փորձաքննությունները վերանայվեն, քանի որ բոլոր բամբասանքները կվերանան ինձ հետ կապված։

Այսինքն` որևէ մտահոգվելու խնդիր չունե՞ք Մարտի 1-ի գործով։

-Աբսոլյուտնո։ Ես ուրախ կլինեմ, որ ամեն ինչ վերջնականապես բացահայտվի, պարզվի։

Մարտի 1-ի գործով իշխանության որևէ հանձնարարություն, պատվեր երբևէ չե՞ք կատարել։

-Մեզ հո չէին կարող ասել գրեք՝ էս մարդը մահացած ա, էն մյուսը՝ ողջ։ Ստուգել են, բերել են, արտասահմանից, ամեն տեղից փորձագետներ են եկել, մտել են, տեսել են՝ ինչ ենք արել, ինչ՝ չէ։ Մենք ինչ անում ենք, մեր փաստերը մնում են դարերով։ Մեր արած գործերը մնում են դարերով, և ոչ մի ապուշ չէր վերցնի իր խղճի դեմ ինչ-որ բան աներ։ Ուղղակի, երբ լարված վիճակ է լինում քավության նոխազը դառնում են մասնագետները։ Սա է ամբողջ խնդիրը։ Դրա համար ասում եմ՝ ուրախ կլինեմ, որ հիմա ամեն ինչ քանդվի ու բոլոր հարցերը նորից դրվեն տեղը։

-Պարոն Վարդանյան, առ այսօր էլ կասկածներ կան, որ Մարտի 1-ի արյունալի դեպքերի ժամանակ զոհերը շատ ավելին են եղել, քան 10 հոգին։ Դուք ի՞նչ կարող եք ասել այս մասով։ Մանավանդ որ տարիներ առաջ Դուք ևս ԱԺ այդ մասով սայթաքում էիք թույլ տվել։

-Մեզ ներկայացվել է 10 դեպք, այդ 10 դեպքն էլ մենք փորձաքննության ենք ենթարկել։ Եթե լիներ 11 դեպք, մենք 11 դեպքը կփորձաքննեիքն։ Մենք ոչ թե գնում բերում ենք դիակները, այլ մեզ ներկայացնում են դեպքերը։ Ես պնդում եմ՝ մեր դիահերձարանում փորձաքննության է ենթարկվել 10 դիակ։ Ավելիի մասով մենք պատասխան չունենք տալու։ Ժամանակին ես այդ պնդմանը պատասխանել եմ՝ որտեղ են այդ դիակների տերերը։

Շատ հնարավոր է, որ այդ ժամանակվա իշխանությունը, իրավապահ մարմինները կարողացել են ինչ-որ կերպ լռեցնել նրանց հարազատներին։ Շատերը հնարավոր է վախից չբարձրաձայնեին։ Օրինակ՝ մարտի 1-ին շատ տուժածներ ոչ մի տեղ բուժօգնության չեն դիմել և պարզապես փախել են Հայաստանից։ Նման դեպքեր էլ են եղել։

-Լավ մի տարի թաքցրեցին, լռեցրեցին, երկու տարի։ Իշխանություն փոխվեց, ինչու ոչ ոք չի բարձրաձայնում ավելի զոհի մասին։ Ճիշտ է, ես 100 տոկոսով ժխտել չեմ կարող, բայց ես կարող եմ խոսել այն մասին, ինչ մեզ մոտ արձանագրված է եղել։ Իսկ մեզ մոտ ներկայացվել է 10 դիակ փորձաքննության համար։ Մնացածի հետ մենք գործ չունենք։ Կներկայացնեն ավելի, թե չէ, մենք ինչ իմանանք՝ ինչ է եղել, ինչ՝ ոչ։ Դուք գիտե՞ք ինչ է եղել ։

Պարոն Վարդանյան, օրերս ՀՔԾ պետը ուշագրավ հայտարարություն արեց Մարտի 1-ի զոհերից Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքների վերաբերյալ։ Սասուն Խաչատրյանն ասաց, որ ապացուցված է, որ Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկջոկատայինների կողմից։ Դուք կարո՞ղ եք հաստատել այդ հայտարարությունը՝ հաշվի առնելով, թե ինչ հեռավորությունից է արձակված եղել կրակոցը և ինչ նշանառությամբ։

-Բոլոր փորձաքննությունները ինչ-որ արվել են, արվել են գիտության բոլոր հնարավորություններով։

Առանց քաղաքական որևէ միջամտությա՞ն։

-Ի սեր Աստծո, ինչ միջամտություն։ Մենք հո չէինք կարող գրել, թե մահացածը կենդանի է։ Դա աբսուրդ է, երբ ասում են, թե քաղաքական միջամտություն է եղել։ Դա մեզ չի վերաբերում։ Մենք գրում ենք մահացել է, մահվան պատճառները, հայտնաբերվել են այս վնասվածքները։ Այսքան բան։

Դուք պնդում եք, որ քաղաքական որևէ միջամտություն չի եղել, բայց ժամանակին խոսվում էր, որ որոշ աղմկոտ գործերով, այդ թվում՝ Մարտի 1-ի գործով եզրակացություններից հետո Դուք իշխանության շնորհիվ միլիոնատեր եք դարձել։

-Ես այդ դեպքերի ժամանակ եղել եմ Պրահայում, կոնֆերանսի։ Ես եկել եմ Հայաստան մարտի 4-5-ին։ Ես Մարտի 1-ի գործով մասնակցել եմ երկու դիակի փորձաքննության, որոնք հիվանդանոցում էին մահացել։ Եվ ոչ թե մասնակցել եմ, այլ ղեկավարել եմ։ Սա է եղել իրականությունը։ Այնպես որ, ես ոչինչ չէի կարող ունենալ այդ ամենի արդյունքում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում