211652_close_icon
views-count1551 դիտում article-date 20:51 06-08-2022

Ի՞նչ են պայմանավորվել Պուտինն ու Էրդողանը. Սուրեն Սուրենյանց

Ի՞նչ են պայմանավորվել Պուտինն ու Էրդողանը
Պուտին- Էրդողան բանակցությունները չորս ժամից ավելի են տևել ու ավարտվել են համատեղ հայտարարության ընդունմամբ:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

«Դրանում, կարծես թե, անդրադարձ չկա ԼՂ խնդրին կամ հայ- ադրբեջանական հարաբերություններին, բայց գրեթե կասկածից վեր է, որ երկու առաջնորդները չէին կարող շրջանցել ԼՂ շուրջ վերջին օրերին նկատվող լարվածությունը:

Ռուսաստանյան ԶԼՄ-ները հատկապես շեշտում են համատեղ հայտարարության այն հատվածները, որոնցում շեշտված է սիրիական հարցում «համատեղ գործելու» պայմանավորվածությունը, երկուստեք հավատարմությունը Սիրիայի քաղաքական միասնությանը, տարածքայինամբողջականությանը:

Ռուս- թուրքական հարաբերություններում սիրիական խնդիրը ջրբաժանային է ու եթե Մոսկվային ու Անկարային իսկապես հաջողվել է այս հարցում լեզու գտնել, այդ կոնսենսուսը կարող է գործարկվել նաև մեր տարածաշրջանին վերաբերող հարցերում»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր