00:05  ,  22 հունվարի, 2018

Ֆրենկ Լեմպարդ. Վստահ չեմ, որ «Արսենալն» ունի Հենրիխ Մխիթարյանի կարիքը

Լոնդոնի «Չելսիի» եւ Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդն անդրադարձել է Լոնդոնի «Արսենալի» չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի փոխանակման գործարքին:

«Մանչեսթեր Յունայթեդի» համար դա լավագույն գործարքն էր այս իրավիճակում: Ամենեւին էլ չթերագնահատելով Մխիթարյանին՝ մենք միայն ակնթարթային տպավորություններ ունեցանք նրանից, սակայն «Արսենալի» տեսանկյունից՝ արդյո՞ք թիմն ունի նրա կարիքը: Իրո՞ք, ես վստահ չեմ: Մխիթարյանը գործարքի մի մասն է, սակայն արդյո՞ք նա անհրաժեշտ է առաջադիմելու առումով»,- Լեմպարդի խոսքը մեջբերում է express.co.uk-ը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ավագն արդեն ժամանել է Լոնդոն եւ առաջիկայում բուժզննում կանցնի «Արսենալում»: 29-ամյա Ալեքսիս Սանչեսն իր հերթին մեկնել է Մանչեսթեր, որտեղ արդեն բուժզննում է անցել «Մանչեսթեր Յունայթեդի» համար: Սպասվում է, որ 2 ֆուտբոլիստների տրանսֆերների մասին կհայտարարվի հունվարի 22-ին կամ 23-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում