Հրապարակվել է 2018թ. աշխարհի 50 լավագույն ռեստորանների ցանկը
Աշխարհի լավագույն ռեստորանների գլխավոր վարկանշային աղյուսակը՝ The World's 50 Best Restaurants-2018-ն այս տարի գլխավորել է իտալական Osteria Francescana ռեստորանը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ավանդույթի համաձայն, մրցանակաբաշխության հաղթողները որոշվում են քվեարկությամբ, որին մասնակցում են The World's 50 Best Restaurants-ի շուրջ 1000 միջազգային փորձագետներ:
Ըստ աղբյուրի, այս տարվա հաղթողը՝ Osteria Francescana-ն, նախորդ տարի զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը:
Նշվում է նաև, որ իպանական El Celler de Can Roca ռեստորանը հայտնվել է վարկանիշի երկրորդ հորիզոնականում, իսկ ֆրանսիական Mirazur ռեստորանը՝ երրորդ հորիզոնականում:
Osteria Francescana ռեստորանը