Բաժիններ՝

ԱրմՀայԹեք-2018. ի՞նչ են ներկայացրել հայկական և միջազգային ընկերությունները

Հայաստանում ավարտին է մոտեցել «ԱրմՀայԹեք-2018»-ը՝ սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսը: Ցուցահանդեսը Հայաստանում անցկացվում էր արդեն երկրորդ անգամ: Կազմակերպիչները նշում են, որ նման ցուցահանդեսի անհրաժեշտությունը եղավ հատկապես Ապրիլյան պատերազմից հետո:

«Պաշտպանական արդյունաբերության զարգացումը մեր երկրի տնտեսական զարգացման գերակա ուղղություններից է։ Արդեն իսկ ընդունվել է 2018-24 թվականների ռազմաարդյունաբերական զարգացման պետական ծրագիրը, որի գլխավոր նպատակն է մասնագիտական սպառազինության և ռազմական տեխնիկայի բարձր տեխնոլոգիական նմուշների արտադրության մեջ ներդնելը և դուրս գալ արտասահմանյան շուկաներ»,- ելույթում նշում է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Միջազգային ցուցահանդեսին այս տարի մասնակցում էր 30 ընկերություն՝ 14 երկրից: Կազմակերպիչները նշում են, որ ցուցահանդեսը նպատակ ունի երկխոսության արդյունավետ հարթակ դառնալու մասնակից երկրների զինվորականների, գիտական և գործարար շրջանակների միջև:

Կազմակերպիչների հավաստմամբ, ցուցահանդեսին իրենց տաղավարներով մասնակցում են ինչպես հայկական, այնպես էլ արտերկրյա կազմակերպություններ, այդ թվում՝ Ռուսաստանից, Հնդկաստանից, Գերմանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Չինաստանից և այլ երկրներից:

Թե՛ հայկական, թե՛ միջազգային ընկերությունները ներկայացրել են իրենց նոր մշակումները, ինովացիոն լուծումները, որոնք կարող են կիրառական նշանակություն ունենալ:

Ցուցահանդեսի ընթացքում ներկայացվել են ոչ միայն հայկական նոր զենքեր, այլև անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ UAV s BEEB-1800, BEEB-3000, BEEB-3200, S-1 և HREESH ԱԹՍ-ները, որոնք բազմաֆունկցիոնալ են և արդեն անցեն էլ փորձարկումներ: 

Ցուցահանդեսի ընթացքում KБX ընկերությունը ներկայացրել է նաև կամիկաձե տեսակի անօդաչու թռչող սարքեր, որոնց նմանը, ըստ հեղնակների՝ չկա ամբողջ աշխարհում:

Միջազգային ընկերությունը ևս ներկայացրել են նոր լուծումներ և տեխնոլոգիաներ:

Ֆրանսիական Nexter Robotics ընկերությունը ներկայացրել է NERVA-LG (5 կգ) ռոբոտը: Այս սարքավորումը օգնում է հետախուզության ժամանակ և կարող է օգնել զինվորականներին, ոստիկաններին և փրկարարական խմբերին: 

Բելառուսական Диапроектор գործարանը ներկայացրել է գիշերային հետախուզական սարքեր, հեռադիտակներ:

Բուլղարական ARSENAL 2000-ն էլ ներկայացնում էր նոր թերմոբարիկ (ջերմաճնշային) զինատեսակ, որը նախատեսված է հակառակորդի կենդանի ուժը վերացնելու համար:

Ինչպես արդեն ներկայացրել էինք, ArmHiTec-2018 սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը ցուցադրում է Արմաթ ինժեներական լաբորատորիայի ռազմական դպրոցների համար նախատեսված տարբերակը՝ ԱրմաթԱռմը։

ԱրմաթԱռմը բացի ստանդարտ լաբորատորիայի տարրերից իր մեջ ներառում է անօդաչու թռչող սարքերի նախագծման, ղեկավարման և սպասարկման բաժինը: 

Նշնք, որ ցուցահանդեսի կազմակերիչներն էին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, հիմնական գործընկերներն են «Մայքրոսոֆթ», «ԱյԲիԷմ», «Սինոփսիս», «Յունիքոմփ», «ՍոլոԼըրն» ընկերությունները, Ամերիկայի Հայ օգնության ֆոնդը, ԱՄՆ ՄԶԳ-ն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս