Tuesday, 23 04 2024
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»

Դերերի փոփոխություն. ԲՀԿ-ն հավաքում է և բացում տարածություն

«Բարգավաճ Հայաստան»-ի շուրջ կուսակցությունների, այսպես ասած, կազմկոմիտեի ձևավորումն ու շարժման ազդարարումը Հայաստանի ներքաղաքական կյանքում նոր վիճակի արտացոլումն է, որտեղ նկատելի է ուժերի վերադասավորում ու վերախմբավորում, ընդ որում՝ բավականին լայն ճակատով: Մասնավորապես, ազդարարված է ազգային ժողովրդավարական բևեռի ստեղծումը՝ «Սասնա ծռեր»-ի առանցքով, ներկայումս բևեռ է ձևավորվում ԲՀԿ առանցքով, որը հայտարարում է, թե չի գործակցելու հանրությունից մերժված որևէ միավորի հետ: Ամբողջ հարցն այն է, որ չնայած այդ հայտարարությանը, հանրային լայն շրջանակներ ԲՀԿ շուրջ ձևավորվող կորիզը նույնացնում են հենց նախկին իշխող համակարգի հետ: Օբյեկտիվ է դա, թե ոչ, մտացածին է, թե իրական, դա այդպես է, ու նաև կան բազմաթիվ ուժեր՝ սկսած իշխանությունից մինչև նույն ազգային-ժողովրդավարական բևեռը, որոնք այդ հանգամանքն էլ ավելի բուռն տեղեկատվա-քարոզչական ալիքով մատուցելու են հանրությանը նաև հետագայում: Դրանով նրանք լուրջ խնդիրներ են առաջացնում մրցակից կորիզի համար: Առավել ևս, որ հենց այդ խնդիրները գիտակցելով է, որ այդ կորիզը հայտարարում է «մերժված» որևէ ուժի հետ չգործակցելու մասին: Բայց ինչպե՞ս են նրանք փաստարկելու, որ կապ չունեն «մերժված» որևէ ուժի հետ: Տվյալ դեպքում այդ շրջանակը մոտավորապես պարզ է՝ Սերժ Սարգսյան-ՀՀԿ, Միքայել Մինասյան, Ռոբերտ Քոչարյան: Այստեղ հնարավոր է արձանագրել նաև Վազգեն Մանուկյանի «Վերնատուն» նախաձեռնությունը, որն ինչ-որ իմաստով հավաքական է:

Ինչպես և ինչով է ԲՀԿ կորիզը փաստարկելու և համոզելու, որ չի ներկայացնում այդ խմբերի շահերը և նպատակները:

Առավել ևս, որ նրանք էլ գործնականում ներկայանում են հար և նման, նույն օրակարգով, հռչակում նույն մոտեցումներն ու պահանջները: Ընդ որում, դա հետաքրքիր է, որովհետև դրանով այդ միավորները կամ թևերը, կամ այդ սուբյեկտները թիրախավորում են ոչ միայն, իսկ գուցե ոչ այնքան իշխանությանը, որքան ԲՀԿ-ին և դրա շուրջ ձևավորվող կորիզին: Երբ այն ձևավորվի և սկսի համակարգված որևէ շարժում, այդ թիրախավորումը շարունակվելո՞ւ է կամա, թե ակամա թիրախավորումը, թե՞ կդադարի: Այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանը, Միքայել Մինասյանը, Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն, Վազգեն Մանուկյանը դադարեցնելո՞ւ են իրենց աշխույժ քաղաքական գործունեությունը, դադարեցնելո՞ւ են իրենց տեղեկատվա-քարոզչական աշխուժությունը, որպեսզի «չխանգարեն» ԲՀԿ-ին և կորիզին:

Որովհետև, եթե շարունակեն, ապա անկասկած է, որ ինչքան էլ հերքի կամ մերժի կորիզը, նույնանալու է նախկին համակարգի հետ: Իսկ այդ հանգամանքը ներկայիս կառավարող ուժի, եթե ոչ ամենաուժեղ, ապա ուժեղ կողմերից մեկն է, որը կարճաժամկետ և անգամ միջնաժամկետ առումով որոշակիորեն արդյունավետ կիրառելի է:

Մյուս կողմից կա մեկ այլ հանգամանք: Եթե անգամ մյուս ուժերը լռեն, միևնույն է, արդեն գեներացվել է այնպիսի մթնոլորտ, որ դեռ երկար ժամանակ այդ լռությունն էլ չի խանգարի ասոցացմանը, առավել ևս շեշտադրումով, որ ահա՝ ձևավորվել է ԲՀԿ առանցքը և չխանգարելու համար լռում են, որովհետև ոչ թե մրցակիցներ են, այլ դաշնակիցներ: Այս տեսանկյունից, գործելն իսկապես բարդ է, հաշվի առնելով այն, որ գոնե առայժմ ընդդիմադիր ուժերը անգամ համախառն իմաստով չունեն այնքան վստահություն, որքան վարչապետ Փաշինյանը: Միևնույն ժամանակ, կասկած չկա նաև, որ ներկայիս վերադասավորումները ամենևին վերջինը չեն, և մենք տեսնում ենք թերևս սկիզբը, և անգամ սկզբի վերջը գուցե մոտ չէ: Այդ առումով, ներկայիս «կոլեկտիվացման» միտումները ընդհանուր առմամբ կարող են ունենալ դրական համատեքստ, այն առումով, որ դաշտում կարող է ազատվել տարածություն: Տարածություն այն ուժերի համար, որոնք ունեն հանրությանը ասելու նոր խոսք, նոր բովանդակություն, ունեն հանրությանը նոր առաջարկ: Եվ ոչ միայն հանրությանը, այլևս Հայաստանի հետ աշխարհաքաղաքական և ռեգիոնալ գործընկերության հետաքրքրություն ունեցող ուժային կենտրոնների, որոնց, անկասկած, հետաքրքիր է, թե ինչ բովանդակության կրող քաղաքական սուբյեկտներ կան Հայաստանում՝ հասկանալու համար Հայաստանի հենց այդ գործընկերային ներուժը:

Դա առայժմ գլխավոր բացն է, որ առկա է հեղափոխությունից հետո՝ նոր բովանդակություն և առաջարկ հանրությանն ու աշխարհին, որտեղ արտացոլված է Հայաստանի ու հայ ժողովրդի դերն այդ աշխարհում: Այլապես, առայժմ Հայաստանի ներքաղաքական կյանք կոչվածը ըստ էության հիշեցնում է ընդամենը տարբեր անձանց ու սուբյեկտների դերերի և տեղերի փոփոխություն:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում