1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԵԱՏՄ շուկայի գործունեության ապահովման համար արգելոց-թանգարաններում սահմանվել է միասնական տոմսի արժեք

ԵԱՏՄ շուկայի գործունեության ապահովման համար արգելոց-թանգարաններում 
սահմանվել է միասնական տոմսի արժեք

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի օգոստոսի 1-ի թիվ 627 հրամանով,  օգոստոսի 12-ից, ԵԱՏՄ միասնական ներքին շուկայի գործունեության ապահովման նպատակով՝ «Գառնի», «Զվարթնոց» պատմամշակութային, նաև՝ «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարաններում միասնական տոմսի արժեք է սահմանվել:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժնից «Արմենպրես»-ին տեղեկացրեցին, որ միաժամանակ գների բարձրացման հետևանքները  մեղմելու համար սահմանվել են լրացուցիչ արտոնություններ` մշակույթի բնագավառի մասնագիտությունների գծով ուսանողների, դպրոցականների,  կենսաթոշակառուների, փախստականների, Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանարապետության տարածքներում մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների անդամների համար:  «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը մշակում է նաև այլ արտոնություններ, որոնց մասին լրացուցիչ կտեղեկացվի: 

Օգոստոսի 12-ից սահմանված սակագները հետևյալն են՝

 «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի մուտքի տոմսի գներ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ` 1500  ՀՀ  դրամ

Օտարերկրյա քաղաքացիներ – 1500  ՀՀ  դրամ

Հայաստանի Հանրապետության և  Լեռնային Ղարաբաղի Հանարապետության տարածքներում մարտական գործողությունների ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամներ, ՀՀ քաղաքացի հանդիսացող կենսաթոշակառուներ, փախստականներ՝  250  ՀՀ  դրամ

Մշակույթի բնագավառի մասնագիտությունների գծով ուսանողներ՝ 125  ՀՀ դրամ

Դպրոցական տարիքի երեխաներ՝ 100  ՀՀ  դրամ

Էքսկուրսիա հայերեն լեզվով – 2000  ՀՀ  դրամ

Էքսկուրսիա օտար լեզվով – 4000  ՀՀ  դրամ

Արգելոց-թանգարանի մուտքն ազատ է  ՀՀ  բոլոր քաղաքացիների համար ամեն ամսվա վերջին շաբաթ օրը:

 

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի մուտքի տոմսի գներ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ` 1300  ՀՀ  դրամ

Օտարերկրյա քաղաքացիներ – 1300  ՀՀ  դրամ

Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանարապետության տարածքներում մարտական գործողությունների ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամներ, ՀՀ քաղաքացի հանդիսացող կենսաթոշակառուներ, փախստականներ՝ 150  ՀՀ  դրամ

Մշակույթի բնագավառի մասնագիտությունների գծով ուսանողներ՝ 75  ՀՀ  դրամ

Դպրոցական տարիքի երեխաներ՝ 100 ՀՀ դրամ

Էքսկուրսիա հայերեն լեզվով – 2000 ՀՀ դրամ

Էքսկուրսիա օտար լեզվով – 4000 ՀՀ դրամ

Արգելոց-թանգարանի մուտքը ազատ է ՀՀ բոլոր քաղաքացիների համար ամեն ամսվա վերջին շաբաթ օրը

«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի մուտքի տոմսի գներ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ` 1000  ՀՀ  դրամ

Օտարերկրյա քաղաքացիներ – 1000 ՀՀ  դրամ

Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանարապետության տարածքներում մարտական գործողությունների ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամներ, ՀՀ  քաղաքացի հանդիսացող կենսաթոշակառուներ, փախստականներ՝ 125  ՀՀ  դրամ

Մշակույթի բնագավառի մասնագիտությունների գծով ուսանողներ՝ 60  ՀՀ դրամ

Դպրոցական տարիքի երեխաներ՝ 100  ՀՀ  դրամ

Էքսկուրսիա հայերեն լեզվով – 1500  ՀՀ  դրամ

Էքսկուրսիա օտար լեզվով – 2500  ՀՀ  դրամ

Արգելոց-թանգարանի մուտքը ազատ է.

ՀՀ  բոլոր քաղաքացիների համար ամեն ամսվա վերջին շաբաթ օրը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]