Հայտնաբերվել են մի քանի տասնյակ գողություններ կատարած անձիք
Նախօրեին Նոր Հաճնի մի բնակիչ ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքում հաղորդում է տվել, որ հունվարի 20-21-ն ընկած ժամանակահատվածում գողացել են շենքի բակում կայանած իր «ՎԱԶ-2106» մեքենայի էլեկտրական մարտկոցը:
ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Կոտայքի և Նաիրիի բաժինների ծառայողները, ստացված օպերատիվ տվյալները իրացնելիս, նույն օրը ժամը 16.30-ին Երևան քաղաքի Ծատուրյան փողոցից գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Նաիրիի բաժին բերման են ենթարկել 1988 թվականին ծնված Կարեն Շմավոնյանին, 1996 թվականին ծնված Կարապետ Վարդանյանին և 1988 թվականին ծնված Արարատ Մանուկյանին, որոնք խոստովանել են, որ նշված գողությունը կատարել են իրենք: Միաժամանակ հայտնել են, որ հանրապետության տարբեր բնակավայրերում կատարել են մի քանի տասնյակ գողություններ:
Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկվում են միջոցառումներ տուժած անձանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր: