Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Տոլմայի պատրաստման և տարածման ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ներառելու որոշումը չի ենթադրում պատկանելություն

Տոլմայի պատրաստման և տարածման ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ներառելու 
որոշումը չի ենթադրում պատկանելություն

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից տոլմայի պատրաստման և տարածման ավանդույթը ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառելու որոշումը չի ենթադրում սեփականության իրավունք, պատկանելություն: Տվյալ ցանկում գրանցվում են տարրի հետ կապված մշակութային դրսևորումները, ավանդույթները։

«Արմենպրես»-ի հետ զրույցում ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը նկատեց, որ Ադրբեջանի կողմից ներկայացված հայտը չունի գիտական հիմնավորում: Ցանկում տոլմայի պատրաստման ավանդույթը Ադրբեջանի հայտի հիման վրա ներառելն ամենայն հավանականությամբ խավիարային քաղաքականության արդյունք է: 

«Ես ուսումնասիրել եմ Ադրբեջանի ներկայացրած հայտը, այն կազմված էր ոչ գրագետ և չհիմնավորված: Հայտում ներառված են տեղանուններ, որոնք Ադրբեջանի հետ կապ չունեն, ակնհայտ է, որ փորձ է արվում յուրացնել այլ երկրների մշակույթը: Ինչ վերաբերում է տոլմային, ապա դեռ պատմական գիտությունների թեկնածու Վ. Վ. Պոխլեբկինը, ով լինելով  խոհանոցի հմուտ մասնագետ և բնութագրելով Խորհրդային Միության տարբեր հանրապետությունների ազգային խոհանոցները, նշել է, որ ադրբեջանական խոհանոցում  կան կերակուրներ, որոնք փոխառված են հայկական խոհանոցից, այդ թվում՝ տոլման, և որ դրանք «մտել են ժամանակակից ադրբեջանցու առօրյա կերակրացանկ»»,-ասաց Սվետլանա Պողոսյանը:

Հայաստանի Հանրապետությունում և Սփյուռքում այսօր էլ կենսունակ են ավանդական   շատ կերակուրներ պատրաստելու ժողովրդական գիտելիքները և հմտությունները: Հայաստանի բոլոր շրջաններում յուրաքանչյուր տանտիկին, առանց հատուկ դասընթացների և ծրագրերի, կենցաղում և տոներին պատրաստում է ավանդական տոլմայի տարբեր տեսակներ, այսինքն՝  մշակույթը կրողը,  սերնդեսերունդ փոխանցելով ավանդույթները, դրանք շարունակում է նաև 21-րդ դարում: Տոլման՝ որպես տարածված և սիրված կերակրատեսակ, մատուցվում է նաև հայկական խոհանոցը ներկայացնող ռեստորաններում: Հայաստանում անցկացվում է Տոլմայի ամենամյա փառատոն, որտեղ   տարբեր անհատներ և կազմակերպություններ ներկայացնում են տոլմայի ավանդական օրինակներ:

«Մենք այստեղ լուրջ մտածելու տեղ ունենք: Կարծում եմ, որ թուլանում ենք այս ասպարեզում: Մշակութային ճակատում անհրաժեշտ է լուրջ աշխատանք տանել: Իրականում տոլմա կերակրատեսակի հնագույն տարբերակը խաղողի տերևով փաթաթված օրինակն է: Ըստ Հր. Աճառյանն ունի ստուգաբանություն, ըստ որի՝ տոլի բառը նշանակել է խաղողի որթ, այստեղից էլ՝ տոլմա կերակրատեսակի անվանումը՝ որպես ծեծած մսով կամ հացահատիկով և համեմունքով խճողակը խաղողի տերևով փաթաթած  կերակուր»,-ասաց ազգագրագետը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցանկում Ադրբեջանի հայտով ներառվել է «Տոլմա» ճաշատեսակի պատրաստման ու տարածման ավանդույթը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]