Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 8-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության հասավ Չեխիայի նկատմամբ:
Պարտիաները հաղթանակով ավարտեցին Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Գալոյանը: Լիլիթ Մկրտչյան ոչ-ոքի խաղաց, իսկ Մարիա Կուսովան պարտվեց: